https://arm.sputniknews.ru/20210902/hayastani-u-rusastani-glxavor-dataxazner-ghandipel-en-vladivostokum-28863045.html
Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են Վլադիվոստոկում
Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են Վլադիվոստոկում
Sputnik Արմենիա
Իգոր Կրասնովը Մոսկվա է հրավիրել Արթուր Դավթյանին՝ մասնակցելու 2022 թվականի հունվարին Ռուսաստանի դատախազության 300-ամյակի տոնակատարությանը։ 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T10:25+0400
2021-09-02T10:25+0400
2021-09-02T10:28+0400
հայաստան
քաղաքականություն
իգոր կրասնով
արթուր դավթյան
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28862759_0:77:1440:887_1920x0_80_0_0_c4a3608e54ba8cb3aceb06f7fc0314f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՌԴ դատախազությունից։Արթուր Դավթյան
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերն ընդունելու համար:«Վստահ եմ, որ Հայաստանի դատախազության համապատասխան փորձը միջոցառման մասնակիցների մոտ անկեղծ հետաքրքրության կառաջացնի», - նշել է Իգոր Կրասնովը:Հանդիպմանը վերահսկիչ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավական օգնության ցուցաբերման արդիական հարցեր և միջազգային համագործակցության այլ ասպեկտներ:Իգոր Կրասնով
Իգոր Կրասնովն նշել է․ «Մենք միասին ձգտում ենք մեր պետությունների քաղաքացիների իրավունքների համակողմանի պաշտպանությանը, օրինականության և իրավակարգի ամրապնդմանը, պայքարում ենք հանցավորության դեմ, որը պետական սահմանները չի ճանաչում»:Ռուսաստանի ու Հայաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են ընթացիկ տարում ռուսական պատվիրակության Երևան այցի ժամանակ ձեռնարկել ավելի վաղ կնքված հուշագրի ու ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլեր, որոնք նախատեսում են համագործակցության գերակա ուղղություններ, այդ թվում՝ թվային ֆինանսական ակտիվների, կիբերհանցագործությունների ու կոռուպցիայի անօրինական անդրսահմանային տեղաշարժին հակազդելու խնդիրների քննարկման նպատակով:Իգոր Կրասնովը Մոսկվա է հրավիրել Արթուր Դավթյանին՝ մասնակցելու 2022 թվականի հունվարին Ռուսաստանի դատախազության 300-ամյակի տոնակատարությանը, վստահություն հայտնելով, որ «հարաբերությունների զարգացման նախանշված ուղեգիծը կնպաստի նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում լուծումների հաջող որոնմանը, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ ջանքերի արդյունավետության բարձրացմանը»:Վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի և Հայաստանի դատախազությունների ղեկավարները Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքների շրջանակում կմասնակցեն «Ազգային իրավազորությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխավոր» նստաշրջանին:
https://arm.sputniknews.ru/20210825/hh-glxavor-dataxaz-aj-nisti-tesagrutyun-uxarkel-e-hqts-28778737.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28862759_78:0:1362:963_1920x0_80_0_0_ee96fe77b4bb6f140120543e5a07f083.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, իգոր կրասնով, արթուր դավթյան, դատախազ
հայաստան, քաղաքականություն, իգոր կրասնով, արթուր դավթյան, դատախազ
Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են Վլադիվոստոկում
10:25 02.09.2021 (Թարմացված է: 10:28 02.09.2021) Իգոր Կրասնովը Մոսկվա է հրավիրել Արթուր Դավթյանին՝ մասնակցելու 2022 թվականի հունվարին Ռուսաստանի դատախազության 300-ամյակի տոնակատարությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՌԴ դատախազությունից։
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
«Վստահ եմ, որ Հայաստանի դատախազության համապատասխան փորձը միջոցառման մասնակիցների մոտ անկեղծ հետաքրքրության կառաջացնի», - նշել է Իգոր Կրասնովը:
Հանդիպմանը վերահսկիչ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավական օգնության ցուցաբերման արդիական հարցեր և միջազգային համագործակցության այլ ասպեկտներ:
Իգոր Կրասնովն նշել է․ «Մենք միասին ձգտում ենք մեր պետությունների քաղաքացիների իրավունքների համակողմանի պաշտպանությանը, օրինականության և իրավակարգի ամրապնդմանը, պայքարում ենք հանցավորության դեմ, որը պետական սահմանները չի ճանաչում»:
Ռուսաստանի ու Հայաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են ընթացիկ տարում ռուսական պատվիրակության Երևան այցի ժամանակ ձեռնարկել ավելի վաղ կնքված հուշագրի ու ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլեր, որոնք նախատեսում են համագործակցության գերակա ուղղություններ, այդ թվում՝ թվային ֆինանսական ակտիվների, կիբերհանցագործությունների ու կոռուպցիայի անօրինական անդրսահմանային տեղաշարժին հակազդելու խնդիրների քննարկման նպատակով:
Իգոր Կրասնովը Մոսկվա է հրավիրել Արթուր Դավթյանին՝ մասնակցելու 2022 թվականի հունվարին Ռուսաստանի դատախազության 300-ամյակի տոնակատարությանը, վստահություն հայտնելով, որ «հարաբերությունների զարգացման նախանշված ուղեգիծը կնպաստի նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում լուծումների հաջող որոնմանը, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ ջանքերի արդյունավետության բարձրացմանը»:
Վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի և Հայաստանի դատախազությունների ղեկավարները Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքների շրջանակում կմասնակցեն «Ազգային իրավազորությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխավոր» նստաշրջանին: