https://arm.sputniknews.ru/20210902/erku-vax-mek-mah-e-inchu-hayastani-bardzrastichan-ghekavarner-chen-meknel-arcax-28866460.html
«Երկու վախը մեկ մահ է». ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
«Երկու վախը մեկ մահ է». ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
Sputnik Արմենիա
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի բարձրագույն ղեկավարության այցն... 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T14:30+0400
2021-09-02T14:30+0400
2021-09-02T15:40+0400
ռադիո
ադրբեջան
թևան պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28620397_0:0:2735:1547_1920x0_80_0_0_48434149a6f80eaa4442b24c81ccef1a.jpg
«Երկու վախը մեկ մահ է». ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
Sputnik Արմենիա
«Երկու վախը մեկ մահ է». ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան իշխանությունն անկախության օրվա առթիվ չի մեկնել միասնականության խորհրդանիշ Արցախ։ Պատճառը, ըստ Թևան Պողոսյանի, Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության վախերն են։«Երկու վախը մեկ մահ է, միգուցե սեփական պաշտոնի հանդեպ ձևավորած վախեր ունեն, գուցե Ադրբեջանի ու Ալիևի արձագանքից ու հնարավոր սադրանքներից են վախեցել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։Նրա խոսքով` այս դժվարին պահին Հայաստանի իշխանությունն առավել քան երբևէ պետք է կանգնած լիներ Արցախի կողքին։ Հայաստանի նախագահի կամ վարչապետի այցը չէ, որ պետք է թշնամուն դրդի կամ հետ պահի հերթական սադրանքներից։ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ թշնամին չի փոխվել և անկախ ամեն ինչից՝ միշտ էլ ինչ-որ բան սադրելու է։ «Հայաստանի նախագահի, վարչապետի այցը նաև համազգային ուղերձ կլիներ, որ Ստեփանակերտը նույն մայրաքաղաքն է հայության համար, ինչպիսին Երևանը, որ Արցախը դա նույն հայկական պետությունն է, ինչպիսին ՀՀ-ն։ Մինչև դա չանենք՝ քայլ առ քայլ նպաստելու ենք մեր թշնամիների ամենօրյա գիտակցմանը, որ իրենք կարող են ուժով հարց լուծել և տարբեր ճնշումների գործիքակազմով հասնել նրան, որ հայությունն այստեղից հեռանա»,- նշեց Պողոսյանը։Իսկ Արցախի «25.000-անոց» բնակչության մասին Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է։ Ի պատասխան Բաքվի բռնապետի` Արցախի և Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններից պետք է լինի Հայաստանի երկրորդ հանրապետությունը ոչ թե 80.000, ապագայում 100,120, 300 հազար հայերով բնակեցնելը, իսկ դրա համար ամսական 68.000-ական դրամները բավարար չեն։30 տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը. Սերժ Սարգսյանը` կարգավիճակի մասին«Պետականությունը պահելը դա միայն սոցիալական աջակցությունը չէ։ Պետությունն ապրում է ոգեշնչմամբ, ապրում է երազանքով, ապրում է առաքելությամբ, իսկ ի՞նչ ենք անում մենք»,- ընդգծեց Պողոսյանը։Նշենք, որ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
https://arm.sputniknews.ru/20210902/44-orya-paterazm-chasav-ir-npatakin-hh-naxagah-ev-varchapet-shnorhavorel-en-arcaxi-ton-28863259.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28620397_0:0:2735:1721_1920x0_80_0_0_c12650ee5ed817055a4e666ba1422d84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, թևան պողոսյան
«Երկու վախը մեկ մահ է». ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
14:30 02.09.2021 (Թարմացված է: 15:40 02.09.2021) Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի բարձրագույն ղեկավարության այցն Արցախ միասնականության յուրօրինակ ուղերձ կլիներ։
Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան իշխանությունն անկախության օրվա առթիվ չի մեկնել միասնականության խորհրդանիշ Արցախ։ Պատճառը, ըստ Թևան Պողոսյանի, Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության վախերն են։
«Երկու վախը մեկ մահ է, միգուցե սեփական պաշտոնի հանդեպ ձևավորած վախեր ունեն, գուցե Ադրբեջանի ու Ալիևի արձագանքից ու հնարավոր սադրանքներից են վախեցել»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով` այս դժվարին պահին Հայաստանի իշխանությունն առավել քան երբևէ պետք է կանգնած լիներ Արցախի կողքին։ Հայաստանի նախագահի կամ վարչապետի այցը չէ, որ պետք է թշնամուն դրդի կամ հետ պահի հերթական սադրանքներից։ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ թշնամին չի փոխվել և անկախ ամեն ինչից՝ միշտ էլ ինչ-որ բան սադրելու է։
«Հայաստանի նախագահի, վարչապետի այցը նաև համազգային ուղերձ կլիներ, որ Ստեփանակերտը նույն մայրաքաղաքն է հայության համար, ինչպիսին Երևանը, որ Արցախը դա նույն հայկական պետությունն է, ինչպիսին ՀՀ-ն։ Մինչև դա չանենք՝ քայլ առ քայլ նպաստելու ենք մեր թշնամիների ամենօրյա գիտակցմանը, որ իրենք կարող են ուժով հարց լուծել և տարբեր ճնշումների գործիքակազմով հասնել նրան, որ հայությունն այստեղից հեռանա»,- նշեց Պողոսյանը։
Իսկ Արցախի «25.000-անոց» բնակչության մասին Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է։ Ի պատասխան Բաքվի բռնապետի` Արցախի և Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններից պետք է լինի Հայաստանի երկրորդ հանրապետությունը ոչ թե 80.000, ապագայում 100,120, 300 հազար հայերով բնակեցնելը, իսկ դրա համար ամսական 68.000-ական դրամները բավարար չեն։
«Պետականությունը պահելը դա միայն սոցիալական աջակցությունը չէ։ Պետությունն ապրում է ոգեշնչմամբ, ապրում է երազանքով, ապրում է առաքելությամբ, իսկ ի՞նչ ենք անում մենք»,- ընդգծեց Պողոսյանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: