«Սոթքից պիտի սկսվեն ճանապարհները դեպի հզորացում». Դումանյանն այցելեց սահմանամերձ գյուղեր
«Սոթքից պիտի սկսվեն ճանապարհները դեպի հզորացում». Դումանյանն այցելեց սահմանամերձ գյուղեր
Sputnik Արմենիա
Սոթքի ու Կութի դպրոցները 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել են հրետակոծության և կրել վնասներ, սակայն երեխաները հաճույքով են այցելում կրթական հաստատություն։ 01.09.2021, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ անձամբ շնորհավորեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք և Կութ համայնքների առաջին դասարանցիներին:Սոթքի դպրոցականներից
Սկզբում նախարարն այցելեց Սոթքի դպրոց, որտեղ նրան էին սպասում 18 առաջին դասարանցիներ։ Նա նվերներ հանձնեց երեխաներին ու ծանոթացավ յուրաքանչյուրի հետ առանձին– առանձին։ Նախարարը հորդորեց երեխաներին լավ սովորել, որից հետո վերջիններս խոստացան կատարել նրա խնդրանքն ու իրենց գիտելիքներով հզորացնել հայրենիքը։Վահրամ Դումանյանը` Սոթքի դպրոցում
Դումանյանը նաև ծաղիկներ խոնարհեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված դպրոցական հուշատախտակի մոտ։ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Սոթքի դպրոցում ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված դպրոցական հուշատախտակի մոտ
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անվտանգության հիմքում պետք է լինեն կրթությունը, գիտությունն ու ճիշտ գաղափարական մոտեցումները։ Հենց դա է ինքը համարում երկրի հզորացման ամենաիրատեսական ճանապարհը։«Սոթքն այսօր մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, որ որոշակի գործողություններ են տեղի ունեցել, որը մտահոգում է մեզ բոլորիս: Բայց դրանք չեն կարող մեզ շեղել մեր առաջընթացից, մեր տրամադրությունները միշտ բարձր են՝ մարտական, գիտական: Մենք հաստատակամ ենք ու գիտենք, որ մասնավորապես Սոթքից պիտի սկսվեն մեր ճանապարհները դեպի հզորացում»,- ասաց նախարարը:Վահրամ Դումանյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նաև եղավ Կութի դպրոցում, որտեղ անձամբ շնորհավորեց դպրոցի միակ առաջին դասարանցուն` Ժիրայր Գրիգորյանին։Կութի դպրոցի միակ առաջին դասարանցին` Ժիրայր Գրիգորյանը
Տղան մի փոքր ամաչելով, բայց պատմեց, որ ճանաչում է նախարարին ու տեսել է նրան հեռուստացույցով։ Երբ նախարարը հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ, Ժիրայրն ավելի համարձակ պատասխանեց, որ ոստիկան է դառնալու ու դպրոց գա ոչ թե իր սիրելի հեծանիվով, այլ ոստիկանական մեքենայով։Կութի դպրոցի միակ առաջին դասարանցու` Ժիրայր Գրիգորյանի հեծանիվը
Նշենք, որ երկու ուսումնական հաստատություններն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և կրել վնասներ:Սոթքի դպրոցը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և բարերարների աջակցությամբ դպրոցներում կատարվել են վնասի վերականգնման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են նոր պատուհաններ, փոխվել են ապակիները:Սոթքի դպրոցի խաղահրապարակը
2021-22 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 169 աշակերտ: Կութի միջնակարգ դպրոցն ունի 19 աշակերտ:Սոթքի դպրոց
Սոթքի ու Կութի դպրոցները 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել են հրետակոծության և կրել վնասներ, սակայն երեխաները հաճույքով են այցելում կրթական հաստատություն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ անձամբ շնորհավորեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք և Կութ համայնքների առաջին դասարանցիներին:
Սկզբում նախարարն այցելեց Սոթքի դպրոց, որտեղ նրան էին սպասում 18 առաջին դասարանցիներ։ Նա նվերներ հանձնեց երեխաներին ու ծանոթացավ յուրաքանչյուրի հետ առանձին– առանձին։ Նախարարը հորդորեց երեխաներին լավ սովորել, որից հետո վերջիններս խոստացան կատարել նրա խնդրանքն ու իրենց գիտելիքներով հզորացնել հայրենիքը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Սոթքի դպրոցում ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված դպրոցական հուշատախտակի մոտ
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անվտանգության հիմքում պետք է լինեն կրթությունը, գիտությունն ու ճիշտ գաղափարական մոտեցումները։ Հենց դա է ինքը համարում երկրի հզորացման ամենաիրատեսական ճանապարհը։
«Սոթքն այսօր մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, որ որոշակի գործողություններ են տեղի ունեցել, որը մտահոգում է մեզ բոլորիս: Բայց դրանք չեն կարող մեզ շեղել մեր առաջընթացից, մեր տրամադրությունները միշտ բարձր են՝ մարտական, գիտական: Մենք հաստատակամ ենք ու գիտենք, որ մասնավորապես Սոթքից պիտի սկսվեն մեր ճանապարհները դեպի հզորացում»,- ասաց նախարարը:
Ваграм Думанян в школе Сотка отвечает на вопросы журналистов
Կութի դպրոցի միակ առաջին դասարանցին` Ժիրայր Գրիգորյանը
Տղան մի փոքր ամաչելով, բայց պատմեց, որ ճանաչում է նախարարին ու տեսել է նրան հեռուստացույցով։ Երբ նախարարը հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ, Ժիրայրն ավելի համարձակ պատասխանեց, որ ոստիկան է դառնալու ու դպրոց գա ոչ թե իր սիրելի հեծանիվով, այլ ոստիկանական մեքենայով։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և բարերարների աջակցությամբ դպրոցներում կատարվել են վնասի վերականգնման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են նոր պատուհաններ, փոխվել են ապակիները: