https://arm.sputniknews.ru/20210901/erasxum-hakarakordi-krakocic-zohvac-hay-zincarayoxi-depqov-harucvel-e-qrgorc-28859752.html
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված հայ զինծառայողի դեպքով հարուցվել է քրգործ
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված հայ զինծառայողի դեպքով հարուցվել է քրգործ
Sputnik Արմենիա
Պայմանագրային զինծառայող Գեղամ Սահակյանը վիրավորվել է ձախ ուսի շրջանում և մահացել բժշկական կենտրոնում: 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T20:23+0400
2021-09-01T20:23+0400
2021-09-01T20:27+0400
հասարակություն
հայաստան
երասխ
զոհ
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_0:84:1601:984_1920x0_80_0_0_1fd825ca2687a16bab88a9405c9040cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից մահացու վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող, 39-ամյա Գեղամ Սահակյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է:«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (սպանություն`կապված ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 13-րդ կետերով(ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։Կատարվում է նախաքննություն:Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեցՀիշեցնենք` օգոստոսի 16–ին թշնամին Երասխի հատվածում նմանատիպ սադրանքի էր դիմել, որի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։
https://arm.sputniknews.ru/20210827/zohvaci-mayr-ahazang-kinbnakaran-kin-28805406.html
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8c0078c7cae5b795756af1cbe22cf519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, երասխ, զոհ, քրեական գործ
հասարակություն , հայաստան, երասխ, զոհ, քրեական գործ
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված հայ զինծառայողի դեպքով հարուցվել է քրգործ
20:23 01.09.2021 (Թարմացված է: 20:27 01.09.2021) Պայմանագրային զինծառայող Գեղամ Սահակյանը վիրավորվել է ձախ ուսի շրջանում և մահացել բժշկական կենտրոնում:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից մահացու վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող, 39-ամյա Գեղամ Սահակյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (սպանություն`կապված ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 13-րդ կետերով(ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` օգոստոսի 16–ին թշնամին Երասխի հատվածում նմանատիպ սադրանքի էր դիմել, որի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։