https://arm.sputniknews.ru/20210830/yerevanum-shtapognutyan-meqenan-koxashrjvele-28832982.html
Երևանում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, կան վիրավորներ. տեսանյութ
Երևանում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, կան վիրավորներ. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վթարի պահին շտապօգնության մեքենայում հիվանդ է եղել: Արտակարգ իրավիճակի պատճառները դեռ պարզված չեն: 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T21:21+0400
2021-08-30T21:21+0400
2021-08-30T22:00+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
երևան
շտապօգնություն
ավտովթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28832949_6:-1:1280:720_1920x0_80_0_0_ba01b31bb25c822efb3dd5be7e195a03.jpg
Այսօր երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Արցախի փողոցում: Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է կողաշրջված շտապօգնության մեքենան:Վարդենիսում 3-ամյա երեխան ընկել է առուն և մահացելԴեռևս հնարավոր չի եղել պարզել արտակարգ իրավիճակի պատճառներն ու հանգամանքները: Վթարի վայր են ժամանել բժիշկներ, ոստիկաններ և հրշեջ ջոկատներ:Ինչպես ավելի ուշ հայտնեց Shamshyan.com–ը, Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, որը լուսաձայնային ազդանշանները միացած հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:Դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:2 վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, երկուսն էլ եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
https://arm.sputniknews.ru/20210830/gyumry-spanutyan-pordz-qreakan-gorc-28825708.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանում շտապօգնության մեքենան կողաշրջվել է
Sputnik Արմենիա
Երևանում շտապօգնության մեքենան կողաշրջվել է
2021-08-30T21:21+0400
true
PT1M58S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28832949_129:-1:1275:720_1920x0_80_0_0_f199e28a42f11999f94b572bed72cf1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , երևան, շտապօգնություն, ավտովթար
տեսանյութեր, մուլտիմեդիա , երևան, շտապօգնություն, ավտովթար
Երևանում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, կան վիրավորներ. տեսանյութ
21:21 30.08.2021 (Թարմացված է: 22:00 30.08.2021) Վթարի պահին շտապօգնության մեքենայում հիվանդ է եղել: Արտակարգ իրավիճակի պատճառները դեռ պարզված չեն:
Այսօր երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Արցախի փողոցում:
Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է կողաշրջված շտապօգնության մեքենան:
Դեռևս հնարավոր չի եղել պարզել արտակարգ իրավիճակի պատճառներն ու հանգամանքները: Վթարի վայր են ժամանել բժիշկներ, ոստիկաններ և հրշեջ ջոկատներ:
Ինչպես ավելի ուշ հայտնեց
Shamshyan.com–ը, Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, որը լուսաձայնային ազդանշանները միացած հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
2 վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, երկուսն էլ եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: