https://arm.sputniknews.ru/20210830/gyumry-spanutyan-pordz-qreakan-gorc-28825708.html
Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը կալանավորվել է
Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը կալանավորվել է
Sputnik Արմենիա
Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով միջամտել են Ներսիսյանի ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից: 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T11:29+0400
2021-08-30T11:29+0400
2021-08-30T13:24+0400
հասարակություն
հայաստան
գյումրի
քննչական կոմիտե
քրեական գործ
ինքնասպանության փորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/301/60/3016016_0:0:3077:1731_1920x0_80_0_0_9c76a62f5a5918141a9c8ad17fe10173.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. «Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված և սպանության փորձ կատարած 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար։ Նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես` Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց: Նշված վայրում իջնելով ավտոմեքենայից, իր հետ նախապես վերցրած կացնով հարվածներ է հասցրել Արմեն Ներսիսյանի մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից՝ ձախ ձեռքի շրջանում ստանալով մարմնական վնասվածք:Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով միջամտել են նաև Ներսիսյանի ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:20–ամյա երիտասարդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել 25–ամյա համաքաղաքացուն ու դիմել փախուստիՁեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Երևում է, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։Հիշեցնենք` «Գյումրին կռնա» շարժման անդամները ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով:
https://arm.sputniknews.ru/20210827/gyumrium-armen-nersisyani-vra-kacnov-hardzakvac-andz-dzerbakalvel-e-28800197.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/301/60/3016016_120:0:2851:2048_1920x0_80_0_0_1b4f6e8cac5d77cbab70ab6415075527.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գյումրի, քննչական կոմիտե, քրեական գործ, ինքնասպանության փորձ
հասարակություն , հայաստան, գյումրի, քննչական կոմիտե, քրեական գործ, ինքնասպանության փորձ
Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը կալանավորվել է
11:29 30.08.2021 (Թարմացված է: 13:24 30.08.2021) Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով միջամտել են Ներսիսյանի ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. «Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված և սպանության փորձ կատարած 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար։ Նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես` Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց: Նշված վայրում իջնելով ավտոմեքենայից, իր հետ նախապես վերցրած կացնով հարվածներ է հասցրել Արմեն Ներսիսյանի մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից՝ ձախ ձեռքի շրջանում ստանալով մարմնական վնասվածք:
Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով միջամտել են նաև Ներսիսյանի ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի
տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Երևում է, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։
Հիշեցնենք`
«Գյումրին կռնա» շարժման անդամները ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով: