https://arm.sputniknews.ru/20210830/martakert-tun-adrbejancy-kalanavorvel-28826010.html
Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին կալանավորվել է
Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին կալանավորվել է
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել` սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։ 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T12:08+0400
2021-08-30T12:08+0400
2021-08-30T12:23+0400
հասարակություն
հայաստան
արցախ
մարտակերտ
ադրբեջանցի
քննչական կոմիտե
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0b/24863190_0:137:1600:1041_1920x0_80_0_0_e53fbd23c432c8abc7218fa0f7a218ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը մտած ադրբեջանցի Ջամիլ Բաբաևը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:Նշենք, որ միջադեպը Մարտակերտում տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Sputnik Արմենիային հաջողվել էր պարզել, որ ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել անկոչ հյուրին։Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն։Սակայն համացանցում տարածված նրա լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. մանրամասներ Մարտակերտի դեպքից
https://arm.sputniknews.ru/20210826/martakert-adrbejanci-tun-28786214.html
մարտակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0b/24863190_0:62:1600:1068_1920x0_80_0_0_44019ee0d59d89f40d6e225165d7b597.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, արցախ, մարտակերտ, ադրբեջանցի, քննչական կոմիտե, կալանավորել
հասարակություն , հայաստան, արցախ, մարտակերտ, ադրբեջանցի, քննչական կոմիտե, կալանավորել
Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին կալանավորվել է
12:08 30.08.2021 (Թարմացված է: 12:23 30.08.2021) Ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել` սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը մտած ադրբեջանցի Ջամիլ Բաբաևը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ԱՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ միջադեպը Մարտակերտում տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։
Sputnik Արմենիային հաջողվել էր պարզել, որ ադրբեջանցի զինվորը մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ է պահանջել։
Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել անկոչ հյուրին։
Հիշեցնենք՝
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:
Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն։
Սակայն համացանցում տարածված նրա լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։