https://arm.sputniknews.ru/20210827/gyumrium-armen-nersisyani-vra-kacnov-hardzakvac-andz-dzerbakalvel-e-28800197.html
Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը ձերբակալվել է
Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Տղամարդը կացնով հարձակվել է Ներսիսյանի վրա, նկարել ու ինքն էլ տեսանյութը տարածել համացանցում: 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T12:07+0400
2021-08-27T12:07+0400
2021-08-27T12:10+0400
հայաստան
հասարակություն
գյումրի
սպանություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. «Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված և սպանության փորձ կատարած անձը ձերբակալվել է։Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Երևում է, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։«Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա. -ն, ձերբակալվել է»,–նշել է Աբրահամյանը։Նախաքննությունը շարունակվում է։Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը 34–ամյա կնոջը դանակի մոտ 10 հարված է հասցրելՀիշեցնենք՝ երեկ, «Գյումրին կըռնա» շարժման անդամները ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով:Ըստ ակումբի անդամների` սադրիչը կացնով հարձակվել է Ներսիսյանի վրա, նկարել ու ինքն էլ գործողությունը համացանցում տարածել:Ամեն ինչ սկսվել է իրենց մասնակցությամբ հեռուստահաղորդաշարի հղման տակ մի երիտասարդի վիրավորական արտահայտություններով մեկնաբանությունից: Ակումբի անդամներին հաջողվում է պարզել երիտասարդի ինքնությունը: Երիտասարդի հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզվում է, որ նա կողմ չէ «Ազգային արժեքի» քաղաքական հայացքներին:Արմեն Ներսիսյանը որոշել է գնալ և հարցը հարթել, սակայն երիտասարդը մեքենայից իջնելով՝ կացինը ձեռքին հարձակվել է Ներսիսյանի վրա և փորձեց հարվածներ հասցնել: Այդ ընթացքում Ներսիսյանի ձեռքը վնասվել է: Հետո միջամտել են «Գյումրին կըռնա» շարժման անդամները։Առևանգում, սպանություն. երեխաների նկատմամբ ի՞նչ հանցագործություններ են կատարվել այս տարիՆրանց խոսքով՝ երիտասարդն ինքն է հրապարակել տեսանյութը, որպեսզի «գլուխ գովա»։
https://arm.sputniknews.ru/20210823/nor-manramasner-3-zintsarayoxneri-spanutyan-gortsic-28752563.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , գյումրի, սպանություն, ձերբակալություն
հայաստան, հասարակություն , գյումրի, սպանություն, ձերբակալություն
Գյումրիում Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված անձը ձերբակալվել է
12:07 27.08.2021 (Թարմացված է: 12:10 27.08.2021) Տղամարդը կացնով հարձակվել է Ներսիսյանի վրա, նկարել ու ինքն էլ տեսանյութը տարածել համացանցում:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. «Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի վրա կացնով հարձակված և սպանության փորձ կատարած անձը ձերբակալվել է։
Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Երևում է, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա. -ն, ձերբակալվել է»,–նշել է Աբրահամյանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ երեկ, «Գյումրին կըռնա» շարժման անդամները ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով:
Ըստ ակումբի անդամների` սադրիչը կացնով հարձակվել է Ներսիսյանի վրա, նկարել ու ինքն էլ գործողությունը համացանցում տարածել:
Ամեն ինչ սկսվել է իրենց մասնակցությամբ հեռուստահաղորդաշարի հղման տակ մի երիտասարդի վիրավորական արտահայտություններով մեկնաբանությունից: Ակումբի անդամներին հաջողվում է պարզել երիտասարդի ինքնությունը: Երիտասարդի հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզվում է, որ նա կողմ չէ «Ազգային արժեքի» քաղաքական հայացքներին:
Արմեն Ներսիսյանը որոշել է գնալ և հարցը հարթել, սակայն երիտասարդը մեքենայից իջնելով՝ կացինը ձեռքին հարձակվել է Ներսիսյանի վրա և փորձեց հարվածներ հասցնել: Այդ ընթացքում Ներսիսյանի ձեռքը վնասվել է: Հետո միջամտել են «Գյումրին կըռնա» շարժման անդամները։
Նրանց խոսքով՝ երիտասարդն ինքն է հրապարակել տեսանյութը, որպեսզի «գլուխ գովա»։