https://arm.sputniknews.ru/20210830/artur-dilanyan-mah-moskva-28826688.html
Մոսկվայում հանկարծամահ է եղել դերասան Արթուր Դիլանյանը
Մոսկվայում հանկարծամահ է եղել դերասան Արթուր Դիլանյանը
Sputnik Արմենիա
Դիլանյանը հայտնի է ռուսական հայտնի սերիալներում ունեցած դերերով, նա նաև Մոսկվայի հայկական թատրոնի դերասան էր։ 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T13:13+0400
2021-08-30T13:13+0400
2021-08-30T14:34+0400
հասարակություն
հայաստան
մահ
մոսկվա
դերասան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28827582_0:105:1001:670_1920x0_80_0_0_ee28cc0f2657f1dfe9e20d957c2fb752.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 60 տարեկանում Մոսկվայում մահացել է դերասան Արթուր Դիլանյանը։ Այս մասին հայտնել է РЕН ТВ հեռուստաալիքը։ Պարբերականի տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի սուր անբավարարությունը։Դիլանյանը վատացել է ВДНХ-ի բեմերից մեկում։ Նրա համար շտապօգնություն են կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները ոչնչով չեն կարողացել օգնել։«Ներկայացման 22-րդ րոպեին հնչել են նրա վերջին բառերը։ Նա կարդում էր մեծ բանաստեղծի տողերը։ Դիլանյանն արտասանեց. «Մնաս բարով, իմ ժողովուրդ, մնաք բարով, ընկերներ...»։ Նույնիսկ կիթառը չհասցրեց ցած դնել։ Հենց բեմի վրա մահացավ»,-պատմել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը։Նշենք, որ Արթուր Դիլանյանը 18 տարեկանից խաղացել է Մոսկվայի հայկական թատրոնում։ Նա նաև հաճախ նկարահանվել է ֆիլմերում և սերիալներում: Հանդիսատեսին Դիլանյանը հայտնի է առաջին հերթին «Վորոնիններ», «Վերջին Մոհիկանը», «Ջոկեր», «Խոհանոց» և այլ հեռուստասերիալներում ունեցած դերերով։Մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը. նա նկարահանվել էր Չապլինի ու Հիչքոքի ֆիլմերում
https://arm.sputniknews.ru/20210707/85-tarekanum-mahacele-rejisor-derasan-robert-dauni-avagy-28209642.html
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28827582_0:73:1001:702_1920x0_80_0_0_c6c61ce5c0f769b9eccbf91eb151f070.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, մահ, մոսկվա, դերասան
հասարակություն , հայաստան, մահ, մոսկվա, դերասան
Մոսկվայում հանկարծամահ է եղել դերասան Արթուր Դիլանյանը
13:13 30.08.2021 (Թարմացված է: 14:34 30.08.2021) Դիլանյանը հայտնի է ռուսական հայտնի սերիալներում ունեցած դերերով, նա նաև Մոսկվայի հայկական թատրոնի դերասան էր։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 60 տարեկանում Մոսկվայում մահացել է դերասան Արթուր Դիլանյանը։ Այս մասին հայտնել է
РЕН ТВ հեռուստաալիքը։ Պարբերականի տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի սուր անբավարարությունը։
Դիլանյանը վատացել է ВДНХ-ի բեմերից մեկում։ Նրա համար շտապօգնություն են կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները ոչնչով չեն կարողացել օգնել։
«Ներկայացման 22-րդ րոպեին հնչել են նրա վերջին բառերը։ Նա կարդում էր մեծ բանաստեղծի տողերը։ Դիլանյանն արտասանեց. «Մնաս բարով, իմ ժողովուրդ, մնաք բարով, ընկերներ...»։ Նույնիսկ կիթառը չհասցրեց ցած դնել։ Հենց բեմի վրա մահացավ»,-պատմել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը։
Նշենք, որ Արթուր Դիլանյանը 18 տարեկանից խաղացել է Մոսկվայի հայկական թատրոնում։ Նա նաև հաճախ նկարահանվել է ֆիլմերում և սերիալներում: Հանդիսատեսին Դիլանյանը հայտնի է առաջին հերթին «Վորոնիններ», «Վերջին Մոհիկանը», «Ջոկեր», «Խոհանոց» և այլ հեռուստասերիալներում ունեցած դերերով։