https://arm.sputniknews.ru/20210830/afxanstan-qabulpaytyunner-28824818.html
Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է. լրատվամիջոցներ
Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է. լրատվամիջոցներ
Sputnik Արմենիա
Պաշտոնյան ներկայացրել է նախնական տվյալները, նշել, որ ԱՄՆ-ի կողմից զոհեր չկան, բայց ամեն ինչ կարող է փոխվել։ 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T09:47+0400
2021-08-30T09:47+0400
2021-08-30T09:48+0400
աշխարհ
աֆղանստան
քաբուլ
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28794408_0:94:1600:994_1920x0_80_0_0_46fea34751d0e296938140d718ba45da.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է դրանք։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային:Ընդհանուր առմամբ արձակվել է հինգ հրթիռ, թեև պարզ չէ՝ արդյոք դրանք բոլորը եղել են C-RAM պաշտպանության համակարգի կողմից, որը նախատեսված է հրթիռներից, հրետանիից ու ականանետային արկերից ցամաքային ուժերը պաշտպանելու համար:Պաշտոնյան ներկայացրել է նախնական տվյալները, նշել, որ ԱՄՆ-ի կողմից զոհեր չկան, բայց ամեն ինչ կարող է փոխվել։Ընդ որում, ականատեսները «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը հայտնել են, որ հրթիռները հարվածել են օդանավակայանի մոտ գտնվող թաղամասին։ Ականատեսների խոսքով՝ ականներն ընկել են Քաբուլի Սալիմ Կարվան շրջանում: Պայթյուններից հետո հրաձգություն է տեղի ունեցել, բայց անհասկանալի է, թե ով է կրակել։Ականատեսներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, գործակալությանը հայտնել է, որ սկզբում լսել է երեք պայթյունների ձայն, այնուհետև տեսել երկնքում կրակի նմանվող բռնկումը: Նրա խոսքով՝ պայթյուններից հետո մարդիկ սկսել են փախչել։Փախչել, թեկուզ կյանքի գնով. Քաբուլի օդանավակայանի սարսափելի տեսարանները` լուսանկարներովՀիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:Այժմ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քաբուլում միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները:Թուրքիան օգնել է, որ Աֆղանստանի կառավարության նախկին անդամները հեռանան երկրից
https://arm.sputniknews.ru/20210824/afxanstan-taliber-turkia-28769180.html
աֆղանստան
քաբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28794408_76:0:1524:1086_1920x0_80_0_0_f1ba55224795e4dbd64796f425d47405.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, աֆղանստան, քաբուլ, պայթյուն
աշխարհ, աֆղանստան, քաբուլ, պայթյուն
Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է. լրատվամիջոցներ
09:47 30.08.2021 (Թարմացված է: 09:48 30.08.2021) Պաշտոնյան ներկայացրել է նախնական տվյալները, նշել, որ ԱՄՆ-ի կողմից զոհեր չկան, բայց ամեն ինչ կարող է փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է դրանք։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային:
Ընդհանուր առմամբ արձակվել է հինգ հրթիռ, թեև պարզ չէ՝ արդյոք դրանք բոլորը եղել են C-RAM պաշտպանության համակարգի կողմից, որը նախատեսված է հրթիռներից, հրետանիից ու ականանետային արկերից ցամաքային ուժերը պաշտպանելու համար:
Պաշտոնյան ներկայացրել է նախնական տվյալները, նշել, որ ԱՄՆ-ի կողմից զոհեր չկան, բայց ամեն ինչ կարող է փոխվել։
Ընդ որում, ականատեսները «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը հայտնել են, որ հրթիռները հարվածել են օդանավակայանի մոտ գտնվող թաղամասին։ Ականատեսների խոսքով՝ ականներն ընկել են Քաբուլի Սալիմ Կարվան շրջանում: Պայթյուններից հետո հրաձգություն է տեղի ունեցել, բայց անհասկանալի է, թե ով է կրակել։
Ականատեսներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, գործակալությանը հայտնել է, որ սկզբում լսել է երեք պայթյունների ձայն, այնուհետև տեսել երկնքում կրակի նմանվող բռնկումը: Նրա խոսքով՝ պայթյուններից հետո մարդիկ սկսել են փախչել։
Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:
Այժմ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քաբուլում միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները: