00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган  - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` ասելով, որ օրակարգում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» ստեղծման առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NTV հեռուստաալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
«Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան
Օգոստոսի 27-ին` կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Նրա խոսքով` այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։
«Հայաստանի նոր իշխանությանը հաջողություն եմ մաղթում։ Մեր տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, պետք է զարգացնել դրացիական հարաբերություններ` հարգելով իրար տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այդ պատճառով էլ մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,– ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում ՝ վերադառնալով Սարաևո կատարած այցից հետո։
«Ինքը նախապես Էրդողանին ու Ալիևին ասում է` ես հանձնված եմ». Շարմազանովը` Փաշինյանի մասին
Նրա խոսքով ՝ միայն խաղաղություն ապահովելուց հետո է հնարավոր տնտեսական զարգացմանն ուղղված հարցերով զբաղվել և համագործակցության համար պայմաններ ստեղծել։ Էրդողանի խոսքով` նույն ըմբռնումով Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար։
«Նման մոտեցման շնորհիվ նոր հնարավորություններ կստեղծվեն Հարավային Կովկասի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են օգտագործել նման պատմական հնարավորությունը։ Օրակարգում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» ստեղծման մեր առաջարկը»,–ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ առաջարկել են այդ պլատֆորմում ընդգրկել նաև Վրաստանին։ Եթե նման հարթակ կազմակերպվի, ըստ Թուրքիայի նախագահի, տարածաշրջանում շատ ավելի խաղաղ կլինի։
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Վտանգավոր է Հայաստանի և ոչ միայն նրա համար. ինչու է Էրդողանը Վրաստանին ներքաշում խաղի մեջ
Ըստ Էրդողանի՝ տարածաշրջանում երկաթուղիները, մայրուղիները գործի դնելու խնդիրը պետք է հարթել, որի շնորհիվ շատ խնդիրներ կհաղթահարվեն: Էրդողանն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են այդ հարցերն ու համաձայնության են եկել։ Նա նշել է` նույնը կարող է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին։ Նա նշել է, որ Իրանի նորընտիր նախագահի հետ էլ կքննարկվի այդ հարցը։
Հիշեցնենք, որ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի մեջ նշված է, որ ՀՀ–ն պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Ասվում էր նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Կառավարության ծրագրում նշված է, որ առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։
Լրահոս
0