https://arm.sputniknews.ru/20210828/xachatur-sukiasyany-zayratsrele-naev-ir-timakicnerin-28812613.html
Խաչատուր Սուքիասյանը զայրացրել է նաև իր թիմակիցներին․ «Փաստ»
Խաչատուր Սուքիասյանը զայրացրել է նաև իր թիմակիցներին․ «Փաստ»
Sputnik Արմենիա
ՔՊ-ականներից ոմանք Սուքիասյանին բաց տեքստով հասկացրել են, որ չեն հանդուրժի նման վարքագիծ, ինչպես նաև ակնարկել են, որ առաջին հնարավորության դեպքում փորձի ամեն... 28.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-28T11:55+0400
2021-08-28T11:55+0400
2021-08-28T11:59+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
խաչատուր սուքիասյան
պատգամավոր
վազգեն սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28579916_0:0:1600:901_1920x0_80_0_0_2a05424f135eab44fa6f7db07600139a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի կողմից հնչեցված մեղադրանքները Վազգեն Սարգսյանի հասցեին առաջացրել է ոչ միայն ընդդիմադիրների, այլև հենց իշխանական ու մերձիշխանական որոշ գործիչների զայրույթը: Գրում է «Փաստ» թերթը։Նշենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման վերջին օրն իր ելույթով հանրության ու տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։Վերջինս, ի թիվս այլոց, ԱԺ ամբիոնից, ապա նաև լրագրողների հետ ճեպազրույցում լուրջ մեղադրանքներ հնչեցրեց նաև Վազգեն Սարգսյանի հասցեին՝ նրան բացահայտ մեղադրելով պետական հեղաշրջման, ինչպես նաև բանակը քաղաքականության մեջ ներգրավելու մեջ։«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հայտարարությունից հետո բավական սուր խոսակցություն է տեղի ունեցել Սուքիասյանի և իշխանական թիմում ներկայումս դիրքավորված հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչների միջև, որոնք նրան բաց տեքստով հասկացրել են, որ չեն հանդուրժի նման վարքագիծ, ինչպես նաև ակնարկել են, որ առաջին հնարավորության դեպքում փորձի ամեն կերպ խմբագրել սեփական մտքերը։Արմեն Գևորգյանի պաշտպանը պատասխանել է Խաչատուր ՍուքիասյանինՆշենք, որ Սուքիասյանի դեմ դատական հայց է ներկայացնելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում իր հասցեին արված հայտարարությունների կապակցությամբ:
https://arm.sputniknews.ru/20210826/joxovurdin-molorecnum-eq-vazgen-sargsyani-exbayr-patasxanel-e-xachatur-suqiasyanin-28797894.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28579916_40:0:1460:1065_1920x0_80_0_0_3478541131a14f66cfa9b2787f135f88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, խաչատուր սուքիասյան, պատգամավոր, վազգեն սարգսյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, խաչատուր սուքիասյան, պատգամավոր, վազգեն սարգսյան
Խաչատուր Սուքիասյանը զայրացրել է նաև իր թիմակիցներին․ «Փաստ»
11:55 28.08.2021 (Թարմացված է: 11:59 28.08.2021) ՔՊ-ականներից ոմանք Սուքիասյանին բաց տեքստով հասկացրել են, որ չեն հանդուրժի նման վարքագիծ, ինչպես նաև ակնարկել են, որ առաջին հնարավորության դեպքում փորձի ամեն կերպ խմբագրել սեփական մտքերը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի կողմից հնչեցված մեղադրանքները Վազգեն Սարգսյանի հասցեին առաջացրել է ոչ միայն ընդդիմադիրների, այլև հենց իշխանական ու մերձիշխանական որոշ գործիչների զայրույթը: Գրում է «Փաստ» թերթը։
Նշենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման վերջին օրն իր ելույթով հանրության ու տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Վերջինս, ի թիվս այլոց, ԱԺ ամբիոնից, ապա նաև լրագրողների հետ ճեպազրույցում լուրջ մեղադրանքներ հնչեցրեց նաև Վազգեն Սարգսյանի հասցեին՝ նրան բացահայտ մեղադրելով պետական հեղաշրջման, ինչպես նաև բանակը քաղաքականության մեջ ներգրավելու մեջ։
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հայտարարությունից հետո բավական սուր խոսակցություն է տեղի ունեցել Սուքիասյանի և իշխանական թիմում ներկայումս դիրքավորված հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչների միջև, որոնք նրան բաց տեքստով հասկացրել են, որ չեն հանդուրժի նման վարքագիծ, ինչպես նաև ակնարկել են, որ առաջին հնարավորության դեպքում փորձի ամեն կերպ խմբագրել սեփական մտքերը։
Նշենք, որ Սուքիասյանի դեմ
դատական հայց է ներկայացնելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում իր հասցեին արված հայտարարությունների կապակցությամբ: