https://arm.sputniknews.ru/20210828/stepanakert-jur-arcax-corak-28807835.html
Ինչու Ստեփանակերտի որոշ թաղամասերում ծորակներից շուրջ 10 օր ոչ մի կաթիլ ջուր չի հոսել
Ինչու Ստեփանակերտի որոշ թաղամասերում ծորակներից շուրջ 10 օր ոչ մի կաթիլ ջուր չի հոսել
Sputnik Արմենիա
Երաշտի հետևանքով Ստեփանակերտը սնուցող 3 գետերը ցամաքել են` բնակիչներին թողնելով անջուր։ Վարկածը, թե Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրն առաջացել է ադրբեջանական... 28.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-28T09:27+0400
2021-08-28T09:27+0400
2021-08-28T10:10+0400
արցախ
ստեփանակերտ
ջուր
անձրև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0f/28676685_0:112:1001:677_1920x0_80_0_0_4e3577ecf4a7f71ad131bbd1f89132e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Մինչև սեպտեմբերի կեսը ստեփանակերտցիները դեռ որոշ անհարմարություն կկրեն` կապված ջրի սակավության հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռուբեն Աբրահամյանը։Այսօր խմելու ջրով շուրջօրյա ապահովված է Արցախի մայրաքաղաքի միայն 70 տոկոսը, այն էլ` հիմնականում արտեզյան խորքային հորերի միջոցով։ Իսկ որոշ թաղամասերում արդեն շուրջ 10 օր է` ծորակներից ոչ մի կաթիլ ջուր չի հոսել։Արտեզյան հորորից, Ռուբեն Աբրահամյանի խոսքով, Ստեփանակերտի ամբողջ բնակչությանը հնարավոր չէ հավասարության սկզբունքով ջուր մատակարարել։ Պատճառը, ըստ նրա, քաղաքի ջրամատակարարման ցանցի կտրտվածությունն է, որի հետևանքով քաղաքի վերոհիշյալ 30 տոկոսին այդ աղբյուրներից հնարավոր չէ ջուր հասցնել։Այն, որ Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրն ի հայտ եկավ միայն պատերազմին հաջորդած ամռանն ու վարկածը, թե դա կապված է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից մատակարարվող ջրահոսքերի արգելափակմամբ, Ռուբեն Աբրահամյանը հերքում է։Նրա խոսքով` Ստեփանակերտի ջրամատակարարումը մշտապես ապահովվել է 3 գետերից` Վարարակն, Մեղրագետ և Տրագետ, որոնք հոսում են բացառապես հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներով։Երաշտի հետևանքով այս գետերը ցամաքել են` ստեփանակերտցիներին թողնելով անջուր։«Առաջին իսկ տեղումներից, եթե 1-2 ժամ նորմալ տեղումներ լինեն, վստահեցնում եմ, որ առաջին 3-4 ժամվա ընթացքում Ստեփանակերտում այլևս ոչ մի ջրի խնդիր չի լինի»,– ասաց փոխքաղաքապետը։Բայց դատելով եղանակային պայմաններից ու օդերևութաբանական կանխատեսումներից` մինչև այդ գետերը ջուր լցվեն` ստեփանակերտցիները դեռ երկար պետք է սպասեն։«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում էԱրցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հաշվարկով` Ստեփանակերտում ջրի հետ կապված անհարմարությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսը։ Դե, իսկ խմելու ջրի խնդիրն Արցախի մայրաքաղաքում 100 տոկոսով կլուծվի միայն հաջորդ տարի։«Խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Բացի այդ, որոշվել է գետի վրա նաև ջրամբար կառուցել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խանումյանը։Նշենք, որ կառուցվող ջրամբարն, ըստ Արցախի կառավարության, կլինի մեծագույնը ԼՂ տարածքում։ Դրա կառուցումը, նախնական հաշվարկներով, կարժենա 15 մլրդ ՀՀ դրամ:Ընդ որում, կառուցվող ջրամբարը կլուծի ոչ միայն Արցախի մայրաքաղաքի անխափան ջրամատակարարման հարցը, այլև թույլ կտա շուրջօրյա խմելու ջրով ապահովել Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերը և ոռոգելի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք։Հիշեցնենք` Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին, երբ բնակիչները սկսեցին այդ մասին ահազանգել սոցիալական ցանցերում։Ավելի ուշ խնդիրը մեղմելու համար որոշվեց դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։ԿԽՄԿ–ի աջակցությամբ ջրի բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում
https://arm.sputniknews.ru/20210816/artsaxum-nor-jrambar-kkarutsvi-28687946.html
https://arm.sputniknews.ru/20210813/stepanakertum-mardik-hert-en-kangnel-xmelu-jri-hamar-28661119.html
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0f/28676685_0:62:1001:691_1920x0_80_0_0_46555c0c3235d4c16eec903e1b88aa79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
արցախ, ստեփանակերտ, ջուր, անձրև
արցախ, ստեփանակերտ, ջուր, անձրև
Ինչու Ստեփանակերտի որոշ թաղամասերում ծորակներից շուրջ 10 օր ոչ մի կաթիլ ջուր չի հոսել
09:27 28.08.2021 (Թարմացված է: 10:10 28.08.2021) Երաշտի հետևանքով Ստեփանակերտը սնուցող 3 գետերը ցամաքել են` բնակիչներին թողնելով անջուր։ Վարկածը, թե Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրն առաջացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից մատակարարվող ջրահոսքերի արգելափակմամբ, Արցախի ղեկավարները հերքում են։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Մինչև սեպտեմբերի կեսը ստեփանակերտցիները դեռ որոշ անհարմարություն կկրեն` կապված ջրի սակավության հետ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռուբեն Աբրահամյանը։
Այսօր խմելու ջրով շուրջօրյա ապահովված է Արցախի մայրաքաղաքի միայն 70 տոկոսը, այն էլ` հիմնականում արտեզյան խորքային հորերի միջոցով։ Իսկ որոշ թաղամասերում արդեն շուրջ 10 օր է` ծորակներից ոչ մի կաթիլ ջուր չի հոսել։
«30 տոկոսում, որտեղ շուրջօրյա ջրամատակարարում չկա, ջրցան մեքենաներով է ժողովրդին ջուր մատակարարվում։ Իսկ այն թաղամասերում, որտեղ այս վերջին 10 օրվա ընթացքում ընդհանրապես ջուր չի եղել, բակերում ջրի բաքեր են տեղադրվել։ Ջրցան մեքենաները ջուրը տանում են, լցնում այդ բաքերի մեջ, ժողովուրդն արդեն դրանցից օգտվում է»,– ասաց փոխքաղաքապետը։
Արտեզյան հորորից, Ռուբեն Աբրահամյանի խոսքով, Ստեփանակերտի ամբողջ բնակչությանը հնարավոր չէ հավասարության սկզբունքով ջուր մատակարարել։ Պատճառը, ըստ նրա, քաղաքի ջրամատակարարման ցանցի կտրտվածությունն է, որի հետևանքով քաղաքի վերոհիշյալ 30 տոկոսին այդ աղբյուրներից հնարավոր չէ ջուր հասցնել։
Այն, որ Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրն ի հայտ եկավ միայն պատերազմին հաջորդած ամռանն ու վարկածը, թե դա կապված է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից մատակարարվող ջրահոսքերի արգելափակմամբ, Ռուբեն Աբրահամյանը հերքում է։
Նրա խոսքով` Ստեփանակերտի ջրամատակարարումը մշտապես ապահովվել է 3 գետերից` Վարարակն, Մեղրագետ և Տրագետ, որոնք հոսում են բացառապես հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներով։
Երաշտի հետևանքով այս գետերը ցամաքել են` ստեփանակերտցիներին թողնելով անջուր։
«Առաջին իսկ տեղումներից, եթե 1-2 ժամ նորմալ տեղումներ լինեն, վստահեցնում եմ, որ առաջին 3-4 ժամվա ընթացքում Ստեփանակերտում այլևս ոչ մի ջրի խնդիր չի լինի»,– ասաց փոխքաղաքապետը։
Բայց դատելով եղանակային պայմաններից ու օդերևութաբանական կանխատեսումներից` մինչև այդ գետերը ջուր լցվեն` ստեփանակերտցիները դեռ երկար պետք է սպասեն։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հաշվարկով` Ստեփանակերտում ջրի հետ կապված անհարմարությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսը։ Դե, իսկ խմելու ջրի խնդիրն Արցախի մայրաքաղաքում 100 տոկոսով կլուծվի միայն հաջորդ տարի։
«Խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Բացի այդ, որոշվել է գետի վրա նաև ջրամբար կառուցել»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խանումյանը։
Նշենք, որ կառուցվող ջրամբարն, ըստ Արցախի կառավարության, կլինի մեծագույնը ԼՂ տարածքում։ Դրա կառուցումը, նախնական հաշվարկներով, կարժենա 15 մլրդ ՀՀ դրամ:
Ընդ որում, կառուցվող ջրամբարը կլուծի ոչ միայն Արցախի մայրաքաղաքի անխափան ջրամատակարարման հարցը, այլև թույլ կտա շուրջօրյա խմելու ջրով ապահովել Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերը և ոռոգելի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք։
Հիշեցնենք` Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին, երբ բնակիչները սկսեցին այդ մասին ահազանգել սոցիալական ցանցերում։
Ավելի ուշ խնդիրը մեղմելու համար որոշվեց դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։