https://arm.sputniknews.ru/20210816/artsaxum-nor-jrambar-kkarutsvi-28687946.html
Արցախում նոր ջրամբար կկառուցվի. Ստեփանակերտի ջրի խնդիրը լուծելու ուղիներ են առաջարկվել
Արցախում նոր ջրամբար կկառուցվի. Ստեփանակերտի ջրի խնդիրը լուծելու ուղիներ են առաջարկվել
Sputnik Արմենիա
Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին։ 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T18:26+0400
2021-08-16T18:26+0400
2021-08-16T18:28+0400
արցախ
ստեփանակերտ
ջուր
արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/10/28687591_0:180:1280:904_1920x0_80_0_0_4d299ae188467639d5158b5e03b5d47c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրի հարցով։Նա այդ մասին գրառում է արել Facebook-ի իր պաշտոնական էջում` նշելով, որ առկա կրիտիկական վիճակն առաջացել է եղանակային անոմալ պայմաններից, տեղումների աննախադեպ պակասի և պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության թվի` շուրջ 30 տոկոսով աճի հետևանքով։Խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Այն, ըստ մասնագետների, շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում, և հաջորդ տարվանից ստեփանակերտցիներն այլևս խմելու ջրի խնդիր չեն ունենա:Բացի այդ որոշվել է գետի վրա նաև ջրամբար կառուցել, որը կլինի մեծագույնը ԼՂ տարածքում։ Դրա կառուցումը նախնական հաշվարկներով կարժենա 15 մլրդ ՀՀ դրամ:«Այն թույլ կտա ոչ միայն մայրաքաղաքի, այլև Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերի բնակչությանն ապահովել մշտական խմելու որակյալ ջրով, ինչպես նաև ոռոգովի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք»,– հայտնում է Արայիկ Հարությունյանը։Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրի հարցով
Հիշեցնենք` Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին, երբ բնակիչները սկսեցին այդ մասին ահազանգել սոցիալական ցանցերում։Ստեփանակերտում մարդիկ հերթ են կանգնել խմելու ջրի համար. լուսանկարներԱվելի ուշ խնդիրը մեղմելու համար որոշվեց դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։
https://arm.sputniknews.ru/20210815/ixmki-ajakcutyamb-jri-baqer-en-texadrvum-stepanakerti-jrazurk-bnakeli-shenqeri-bakerum-28676734.html
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/10/28687591_0:140:1280:944_1920x0_80_0_0_0446032dbcc3bbb17c99f6d457b9c5b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ստեփանակերտ, ջուր, արայիկ հարությունյան
արցախ, ստեփանակերտ, ջուր, արայիկ հարությունյան
Արցախում նոր ջրամբար կկառուցվի. Ստեփանակերտի ջրի խնդիրը լուծելու ուղիներ են առաջարկվել
18:26 16.08.2021 (Թարմացված է: 18:28 16.08.2021) Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրի հարցով։
Նա այդ մասին գրառում է արել
Facebook-ի իր պաշտոնական էջում` նշելով, որ առկա կրիտիկական վիճակն առաջացել է եղանակային անոմալ պայմաններից, տեղումների աննախադեպ պակասի և պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության թվի` շուրջ 30 տոկոսով աճի հետևանքով։
Խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Այն, ըստ մասնագետների, շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում, և հաջորդ տարվանից ստեփանակերտցիներն այլևս խմելու ջրի խնդիր չեն ունենա:
Բացի այդ որոշվել է գետի վրա նաև ջրամբար կառուցել, որը կլինի մեծագույնը ԼՂ տարածքում։ Դրա կառուցումը նախնական հաշվարկներով կարժենա 15 մլրդ ՀՀ դրամ:
«Այն թույլ կտա ոչ միայն մայրաքաղաքի, այլև Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերի բնակչությանն ապահովել մշտական խմելու որակյալ ջրով, ինչպես նաև ոռոգովի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք»,– հայտնում է Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրի հարցով
Հիշեցնենք` Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին, երբ բնակիչները սկսեցին այդ մասին ահազանգել սոցիալական ցանցերում։
Ավելի ուշ խնդիրը մեղմելու համար որոշվեց դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։