https://arm.sputniknews.ru/20210827/ararat-mirzoyan-laqot-banakcutyunner-28809069.html
Միրզոյանն ու Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԼՂ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը
Միրզոյանն ու Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԼՂ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T20:35+0400
2021-08-27T20:35+0400
2021-08-27T20:57+0400
արցախ
հայաստան
արարատ միրզոյան
ֆրանսիա
դեսպան
ժոնաթան լաքոտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1b/28808989_0:56:1000:621_1920x0_80_0_0_ce5453c2215e37f874ea724ec8a0da3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից` Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոտը մանրամասն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նաև 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին:Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է Հայաստան վերադարձվեն. Ժոնաթան ԼաքոտՀայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոտին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով:Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է նաև ԵԱՀԿ մյւս երկու համանախագահ երկրների դեսպաններին` Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։11 մաղթանք Ժոնաթան Լաքոտից. Ֆրանսիայի դեսպանը հայերեն գրառում է արել
https://arm.sputniknews.ru/20210827/hh-artgorcnaxararn-yndunel-e-hayastanum-amn-despan-lin-treysiin-28807632.html
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1b/28808989_0:24:1000:653_1920x0_80_0_0_b37a1a810ec5ccd753dfad0bdc708705.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, ֆրանսիա, դեսպան, ժոնաթան լաքոտ
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, ֆրանսիա, դեսպան, ժոնաթան լաքոտ
Միրզոյանն ու Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԼՂ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը
20:35 27.08.2021 (Թարմացված է: 20:57 27.08.2021) Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից` Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոտը մանրամասն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:
Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նաև 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։
Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոտին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով:
Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է նաև ԵԱՀԿ մյւս երկու համանախագահ երկրների դեսպաններին` Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։