https://arm.sputniknews.ru/20210827/hh-artgorcnaxararn-yndunel-e-hayastanum-amn-despan-lin-treysiin-28807632.html
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Sputnik Արմենիա
Արարարտ Միրզոյանն ԱՄՆ-ի դեսպանի հետ քննարկել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T19:38+0400
2021-08-27T19:38+0400
2021-08-27T19:40+0400
հայաստան
քաղաքականություն
արարատ միրզոյան
լին թրեյսի
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1b/28807599_0:0:1001:566_1920x0_80_0_0_f0a594231d985ab148b7a9e9e1ff1dc3.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը:Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետագա զարգացման համար՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:Քննարկվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների արդյունքում, ինչպես նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ գործընկերների հետ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական լուծմանը:Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը գնաց ԱԳՆ, հետո կրկին անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեցՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` առկա հարցերը քննարկելու և հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:
https://arm.sputniknews.ru/20210826/vortex-e-bnakvelu-ag-naxarary-28785527.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1b/28807599_0:0:1001:628_1920x0_80_0_0_577ec12df0f7d15fbd714283a81a2fb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, արարատ միրզոյան, լին թրեյսի, ամն
հայաստան, քաղաքականություն, արարատ միրզոյան, լին թրեյսի, ամն
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
19:38 27.08.2021 (Թարմացված է: 19:40 27.08.2021) Արարարտ Միրզոյանն ԱՄՆ-ի դեսպանի հետ քննարկել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում են
ՀՀ արտգործնախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը:
Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետագա զարգացման համար՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների արդյունքում, ինչպես նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ գործընկերների հետ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական լուծմանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` առկա հարցերը քննարկելու և հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: