https://arm.sputniknews.ru/20210827/anhet-korats-zinvorneri-harazatnery-gisherelen-karavarutyan-mot-28799440.html
Անհետ կորած զինվորների հարազատները գիշերել են կառավարության մոտ
Անհետ կորած զինվորների հարազատները գիշերել են կառավարության մոտ
Sputnik Արմենիա
Անհետ կորած զինվորների հարազատները հիմա էլ են կառավարության առջև. նրանք չեն ընդունում ԴՆԹ հետազոտության արդյունքները։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T10:45+0400
2021-08-27T10:45+0400
2021-08-27T10:53+0400
հասարակություն
հայաստան
անհետ կորած
ծնող
հհ կառավարություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/02/27781025_0:0:1600:906_1920x0_80_0_0_8a01dfaed71e365a43bc74a9cd0fb7c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Անհետ կորած զինվորների հարազատները գիշերել են կառավարության մոտ։ Նրանք դեռ երեկ երեկոյան հավաքվել էին այնտեղ` ասելով, որ հրաժարվում են ընդունել աճյունների և մասունքների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները:Նրանք կոչ էին անում մյուս անհետ կորածների ծնողներին նույնպես միանալ իրենց։ Անհետ կորածներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը, ուշ գիշերին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր էր մտել ու ասում էր` իշխանության ներկայացուցիչների համար միևնույն է իրենց երեխաների ճակատագիրը։«Ունենք տվյալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակի վրա են դրել, սակայն ուղիղ եթերի միջոցով չեմ ուզում խոսել այդ մասին»,–ասում էր Ղուկասյանը։Այժմ էլ անհետ կորածների հարազատները կառավարության առջև նստած են` նրանք սպասում են, որպեսզի իրենց ընդունեն և հստակ պատասխաններ տան ԴՆԹ հետազոտությունների և իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ։«Էլի ենք հանդիպելու». ինչ են պայմանավորվել անհետ կորած զինվորների ծնողներն ԱԱԾ տնօրենի հետՆշենք, որ օգոստոսի 24–ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ այս պահին պատերազմի զոհերի 50 մասունք նույնականացման համար գտնվում է Հոլանդիայում։
https://arm.sputniknews.ru/20210824/pashinyany-44-orya-paterazmum-zohvatsneri-u-anhet-koratsneri-nor-tiv-nerkayatsrec-28761407.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/02/27781025_0:0:1600:1006_1920x0_80_0_0_8a960eddb19e57ee26b038edb41835cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, անհետ կորած, ծնող, հհ կառավարություն, բողոքի ակցիա
հասարակություն , հայաստան, անհետ կորած, ծնող, հհ կառավարություն, բողոքի ակցիա
Անհետ կորած զինվորների հարազատները գիշերել են կառավարության մոտ
10:45 27.08.2021 (Թարմացված է: 10:53 27.08.2021) Անհետ կորած զինվորների հարազատները հիմա էլ են կառավարության առջև. նրանք չեն ընդունում ԴՆԹ հետազոտության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Անհետ կորած զինվորների հարազատները գիշերել են կառավարության մոտ։ Նրանք դեռ երեկ երեկոյան հավաքվել էին այնտեղ` ասելով, որ հրաժարվում են ընդունել աճյունների և մասունքների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները:
Նրանք կոչ էին անում մյուս անհետ կորածների ծնողներին նույնպես միանալ իրենց։ Անհետ կորածներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը, ուշ գիշերին
ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր էր մտել ու ասում էր` իշխանության ներկայացուցիչների համար միևնույն է իրենց երեխաների ճակատագիրը։
«Ունենք տվյալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակի վրա են դրել, սակայն ուղիղ եթերի միջոցով չեմ ուզում խոսել այդ մասին»,–ասում էր Ղուկասյանը։
Այժմ էլ անհետ կորածների հարազատները կառավարության առջև նստած են` նրանք սպասում են, որպեսզի իրենց ընդունեն և հստակ պատասխաններ տան ԴՆԹ հետազոտությունների և իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ։
Նշենք, որ օգոստոսի 24–ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ
Ավանեսյանն ասել էր, որ այս պահին պատերազմի զոհերի 50 մասունք նույնականացման համար գտնվում է Հոլանդիայում։