00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս. Գեղամ Նազարյանը պատմել է իր առողջական վիճակի մասին

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Նազարյան
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը պատմել է, թե ինչպես է վնասվածք ստացել, ու անգամ անուններ է նշել։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Facebook-ում գրառում է արել, որում տեղեկություններ է հայտնել իր առողջական վիճակի վերաբերյալ։
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
ԱԺ–ում թեժ է, կամ «ռազբորկա» հիշեցնող նիստեր. ուշագրավ լուսանկարներ
«Առանձնապես լուրջ խնդիր չկա, և երկու-երեք օրվա ընթացքում կապաքինվեմ»,– գրել է նա:
Նազարյանը նաև հայտնում է, թե ինչ է տեղի ունեցել երեկ` օգոստոսի 25-ին ԱԺ–ում։ Նրա խոսքով` պատգամավորների միջև բախումների պահին ինքը դահլիճում չի եղել, քանի որ որոշել էր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նիստերի դահլիճում չլինել, բայց երբ հասկացել է, որ բախում է տեղի ունենում, շտապել է դահլիճ։
Տեսնելով, որ 4-5 ՔՊ–ականներ, որոնց թվում` առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, այդ պահին, իր ձևակերպմամբ` «հարձակվել են» Արթուր Ղազինյանի վրա, որոշել է բաժանել նրանց։
«Միանգամից նետվեցի դեպի նա (Արսեն Թորոսյանը,–խմբ.) և մի կերպ, բավական կոպտորեն նրան հեռացրի Արթուր Ղազինյանից, որից հետո որոշեցի հետ վերադառնալ դեպի Ղազինյանը, որ նրանից պոկեմ նաև մյուսներին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս»,– գրում է ընդդիմադիր պատգամավորը։
Գեղամ Նազարյանը նաև հայտնում է, որ, նկատելով դա, մի քանի ՔՊ-ական և մեկ ՊՊԾ բարձրաստիճան սպա շրջվել են դեպի հարվածողն ու ասել. «Արա, դու աննորմա՞լ ես, այս ի՞նչ արիր», ու հեռացրել են նրան այդտեղից:
«Վնասվածքս ակնհայտ էր, և հենց ԱԺ բուժմասից հրավիրեցին շտապ օգնության բրիգադին»,– հայտնում է Նազարյանը` խոստանալով մնացածի մասին խոսել հետո։
Հիշեցնենք` օգոստոսի 25-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Նազարյանը վնասվածք էր ստացել աչքի շրջանում։
Спикер НС Ален Симонян беседует с депутатом Сисаком Габриеляном на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Նորմալ չեմ համարում, որ որևէ մեկը մյուսին անվանի «արա». ԱԺ նախագահ
Երեկ` օգոստոսի 25-ին Ազգային ժողովի հերթական նիստում երկու խոշոր միջադեպ տեղի ունեցավ։ Սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») սկսեցին շշեր շպրտել, այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա՞ ես անում», և մի շիշ գցեցին Սարգսյանի ուղղությամբ, որին հաջորդեցին մյուսները։
Որոշ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց, որ իշխանությունն այլևս չի կարողանալու ժողովրդին պոպուլիզմով «կերցնել», որին ՔՊ–ական պատգամավորներից մեկը տեղից բացականչը. «Քեզ ենք կերցնելու, արա՛»: Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։
ԱԺ-ում շշեր են շպրտել «Շիշ բռնողի» վրա, խորհրդարանում «շշամարտ է». տեսանյութեր
Լրահոս
0