https://arm.sputniknews.ru/20210826/elina-andriasyan-shaxmat-evropayi-arajnutyun-28788628.html
Ամենադժվար խաղը Օսմակի հետ էր․ Էլինա Դանիելյանը և մարզիչն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը
Ամենադժվար խաղը Օսմակի հետ էր․ Էլինա Դանիելյանը և մարզիչն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը
Sputnik Արմենիա
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանն էլ վստահեցրեց, որ Էլինայի համար ամենադժվարը եղել է մեկ պարտիա։ 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T13:21+0400
2021-08-26T13:21+0400
2021-08-26T13:27+0400
սպորտ
հայաստան
շախմատիստ
եվրոպա
չեմպիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0f/28674727_0:84:1600:984_1920x0_80_0_0_5bb270b64b3a817bc9ca720bd8880ccf.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հուսով է, որ իր հաղթանակը կօգնի կանանց շախմատի զարգացմանը, կբացվի մեծ դպրոց, ինչպես Վրաստանում է: Այս մասին նա ասաց այսօր հրավիրված ասուլիսում, որի թեման շախմատի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփումն էր։ Ասուլիսին մասնակցում էր նաև Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը։ Նրա խոսքով՝ առաջնության առաջին կեսից սկսած` արդեն լավ էր խաղում, բայց, բնականաբար, նման մրցումների երկրորդ կեսն ավելի դժվար է խաղալ, քանի որ ավելի ուժեղ հակառակորդներ են լինում։«Նյարդային էի. վերջին երկու խաղերն ամենադժվարն էին ինձ համար հատկապես հոգեբանական տեսանկյունից։ Որքան մոտենում էի տիտղոսին, այնքան լարված էի խաղում»,-ասաց գրոյսմաստերը։Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանն էլ վստահեցրեց, որ Էլինայի համար ամենադժվարը եղել է մեկ պարտիա։«Էլինային միշտ ասել եմ, որ իրեն խանգարում է էմոցիոնալ խաղը, դա միշտ հանգեցնում է կորուստների, բայց այս անգամ չեղավ էմոցիոնալ խաղ, դրա համար չեղավ պարտություն։ Վստահ կարող եմ ասել, որ ամենադժվար խաղը եղել է ուկրաինուհի Յուլիա Օսմակի հետ։ Մնացած խաղերում վստահ էի Էլինայի հաղթանակի վրա»,-ասաց մարզիչը։Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. Եվրոպայի կանանց անհատական առաջնությունԱմփոփելով այս տարվա շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, Անդրիասյանը նշեց, որ այն մեր հավաքականի և դրան մոտ կանգնած ևս երկու շախմատիստուհիների համար բավականին հաջող էր։«Աննան խաղաց շատ լավ և գրավեց 5-րդ տեղը, որը մեր շախմատիստների համար ևս շատ բարձր արդյունք է։ Սուսաննա Գաբոյանը ևս շատ լավ խաղաց, ուղղակի նախավերջին փուլում գրեթե հաղթած դրության մեջ վրիպեց։ Եթե դա չլիներ, լավ հորիզոնական կզբաղեցներ։ Մարիամ Մկրտչյանը շատ լավ խաղաց։ Նա դեռ բավականին երիտասարդ է և ընդգրկված չէ կանանց հավաքականում, բայց այդ ճանապարհին է։ Մենք մոտ տարիներին նրանից շատ մեծ սպասելիքներ ունենք»,-ասաց նա։Անդրիասյանը հավելեց, որ այս տարվա սեպտեմբերի 26-ից Իսպանիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը, կարծում է՝ լավ հնարավորություն ունենք մեդալի համար պայքարելու, իսկ նոյեմբերի 11-ին մեր շախմատիստուհիները կմասնակցեն Եվրոպայի կանանց թիմային առաջնությանը։Սպիտակները հաղթո՞ւմ են. գիտնականներն առաջարկում են փոխել շախմատի կանոնները
https://arm.sputniknews.ru/20210813/anhasht-mrcapayqar-evtopayi-arajnutyunum-2-9-rd-texer-kiisum-en-8-shaxmatistuhi-28657917.html
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0f/28674727_90:0:1511:1066_1920x0_80_0_0_6f0d25d8f4b1a1a13186848ef5c039eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, շախմատիստ, եվրոպա, չեմպիոն
սպորտ , հայաստան, շախմատիստ, եվրոպա, չեմպիոն
Ամենադժվար խաղը Օսմակի հետ էր․ Էլինա Դանիելյանը և մարզիչն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը
13:21 26.08.2021 (Թարմացված է: 13:27 26.08.2021) Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանն էլ վստահեցրեց, որ Էլինայի համար ամենադժվարը եղել է մեկ պարտիա։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հուսով է, որ իր հաղթանակը կօգնի կանանց շախմատի զարգացմանը, կբացվի մեծ դպրոց, ինչպես Վրաստանում է: Այս մասին նա ասաց այսօր հրավիրված ասուլիսում, որի թեման շախմատի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփումն էր։ Ասուլիսին մասնակցում էր նաև
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը։
«Այս տարի Եվրոպայի առաջնությունը շատ լավ ստացվեց ինձ համար. ոչ մի պարտություն չունեցա՝ 7 հաղթանակ, 4 ոչ ոքի: 9 միավորով կարողացա առաջին տեղ գրավել։ Կարծում եմ դա նաև այն պատճառով է, որ մեկուկես տարի ոչ մի մրցում չենք ունեցել , կարոտած էի»,-ասաց Էլինան։
Նրա խոսքով՝ առաջնության առաջին կեսից սկսած` արդեն լավ էր խաղում, բայց, բնականաբար, նման մրցումների երկրորդ կեսն ավելի դժվար է խաղալ, քանի որ ավելի ուժեղ հակառակորդներ են լինում։
«Նյարդային էի. վերջին երկու խաղերն ամենադժվարն էին ինձ համար հատկապես հոգեբանական տեսանկյունից։ Որքան մոտենում էի տիտղոսին, այնքան լարված էի խաղում»,-ասաց գրոյսմաստերը։
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանն էլ վստահեցրեց, որ Էլինայի համար ամենադժվարը եղել է մեկ պարտիա։
«Էլինային միշտ ասել եմ, որ իրեն խանգարում է էմոցիոնալ խաղը, դա միշտ հանգեցնում է կորուստների, բայց այս անգամ չեղավ էմոցիոնալ խաղ, դրա համար չեղավ պարտություն։ Վստահ կարող եմ ասել, որ ամենադժվար խաղը եղել է ուկրաինուհի Յուլիա Օսմակի հետ։ Մնացած խաղերում վստահ էի Էլինայի հաղթանակի վրա»,-ասաց մարզիչը։
Ամփոփելով այս տարվա շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, Անդրիասյանը նշեց, որ այն մեր հավաքականի և դրան մոտ կանգնած ևս երկու շախմատիստուհիների համար բավականին հաջող էր։
«Աննան խաղաց շատ լավ և գրավեց 5-րդ տեղը, որը մեր շախմատիստների համար ևս շատ բարձր արդյունք է։ Սուսաննա Գաբոյանը ևս շատ լավ խաղաց, ուղղակի նախավերջին փուլում գրեթե հաղթած դրության մեջ վրիպեց։ Եթե դա չլիներ, լավ հորիզոնական կզբաղեցներ։ Մարիամ Մկրտչյանը շատ լավ խաղաց։ Նա դեռ բավականին երիտասարդ է և ընդգրկված չէ կանանց հավաքականում, բայց այդ ճանապարհին է։ Մենք մոտ տարիներին նրանից շատ մեծ սպասելիքներ ունենք»,-ասաց նա։
Անդրիասյանը հավելեց, որ այս տարվա սեպտեմբերի 26-ից Իսպանիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը, կարծում է՝ լավ հնարավորություն ունենք մեդալի համար պայքարելու, իսկ նոյեմբերի 11-ին մեր շախմատիստուհիները կմասնակցեն Եվրոպայի կանանց թիմային առաջնությանը։