https://arm.sputniknews.ru/20210813/anhasht-mrcapayqar-evtopayi-arajnutyunum-2-9-rd-texer-kiisum-en-8-shaxmatistuhi-28657917.html
Անհաշտ մրցապայքար Եվրոպայի առաջնությունում. 2-9-րդ տեղերը կիսում են 8 շախմատիստուհի
Անհաշտ մրցապայքար Եվրոպայի առաջնությունում. 2-9-րդ տեղերը կիսում են 8 շախմատիստուհի
Sputnik Արմենիա
Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ: 13.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-13T12:45+0400
2021-08-13T12:45+0400
2021-08-13T12:51+0400
հայաստան
սպորտ
շախմատ
եվրոպա
էլինա դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27186474_0:28:1001:591_1920x0_80_0_0_4c575fef8ac70808122771ef22db2955.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի, - Sputnik. Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում 3 հաղթանակով մեկնարկած գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:Աննա Սարգսյանը սպիտակներով հաղթել է ռուս Անաստասյա Բոնդարուկին և 3.5 միավորով Էլինա Դանիելյանի ու 7 շախմատիստուհիների հետ բաժանում է 2-9-րդ տեղերը: Նա ու Դանելյանը կես միավորով են ետ մնում առաջատարից՝ ռումինացի Իրինա Բուլմագեից։Չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել նաև Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:Գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում
https://arm.sputniknews.ru/20210812/elina-danielyany-haxtec-adrbejanci-shaxmatistin-28642831.html
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27186474_0:0:1001:751_1920x0_80_0_0_1eb00c638007cacb5a0cb7f5ee903ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , շախմատ, եվրոպա, էլինա դանիելյան
հայաստան, սպորտ , շախմատ, եվրոպա, էլինա դանիելյան
Անհաշտ մրցապայքար Եվրոպայի առաջնությունում. 2-9-րդ տեղերը կիսում են 8 շախմատիստուհի
12:45 13.08.2021 (Թարմացված է: 12:51 13.08.2021) Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի, - Sputnik. Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում 3 հաղթանակով մեկնարկած գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:
Աննա Սարգսյանը սպիտակներով հաղթել է ռուս Անաստասյա Բոնդարուկին և 3.5 միավորով Էլինա Դանիելյանի ու 7 շախմատիստուհիների հետ բաժանում է 2-9-րդ տեղերը: Նա ու Դանելյանը կես միավորով են ետ մնում առաջատարից՝ ռումինացի Իրինա Բուլմագեից։
Չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել նաև Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:
Գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։