00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարսկահայերը ճնշված էին․ ինչ էին մտածում Իրանում ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո

© Sputnik / Дмитрий МинскерСоветские войска вступают в город Тавриз, Иран (26 августа 1941)
Советские войска вступают в город Тавриз, Иран (26 августа 1941) - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվել
Ուղիղ 80 տարի առաջ խորհրդային զորքերը մուտք գործեցին Իրան։ Sputnik Արմենիայի տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գաղտնազերծված փաստաթղթերը, որտեղ ներկայացվում են խորհրդային գործակալների զեկույցները Իրանում տիրող իրավիճակի մասին։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը վերջերս գաղտնազերծել է որոշ արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1941-1943 թվականներին Իրանում տիրող իրավիճակին: Դրանց թվում է նաև խորհրդային հետախուզության գործակալության 1941 թ․-ի հունիսի հաղորդագրությունը ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո իրանական կառավարական և դինաստիական շրջանակներում տիրող տրամադրությունների մասին:
1941 թ․-ի օգոստոսի 25-ին Խորհրդային Միությունը և Մեծ Բրիտանիան համատեղ գործողություն սկսեցին և զորքեր մտցրեցին Իրան։ Գործողությունը կոչվում էր «համաձայնություն» (Operation Countenance).
Դրա անցկացումը պայմանավորված էր լենդ-լիզով (ԱՄՆ-ի կողմից 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցներին սպառազինություն, ռազմամթերք, պարեն վարձով տրամադրելու օրենքը (կոնգրեսն ընդունել է 1942 թ.)) ԽՍՀՄ մատակարարումների Հարավային երթուղու անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, նավթի հանքավայրերի նկատմամբ վերահսկողության և հիտլերյան Գերմանիայի կողմից Թեհրանի հանդես գալը կանխելու անհրաժեշտությամբ:
© PhotoРассекреченный документ НИКД СССР
Рассекреченный документ НИКД СССР - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рассекреченный документ НИКД СССР
Գաղտնի փաստաթղթերից
Սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիայի ստորաբաժանումները մտան Թեհրան։ Խորհրդային զորքերը վերահսկողության տակ վերցրին Իրանի հյուսիսային մասը, իսկ բրիտանացիները՝ հարավային մասը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1946 թ․-ին, հակահիտլերյան կոալիցիայի երկրների բանակները հեռացան Իրանից։
Sputnik Արմենիայի տրամադրության տակ են հայտնվել Իրանում խորհրդային գործակալների զեկույցները սովետա-բրիտանական համատեղ գործողությունից առաջ։ Դրանցում նկարագրվում են ինչպես իրանական ղեկավարության և բնակչության, այնպես էլ ազգային փոքրամասնությունների տրամադրությունները 1941թ․-ի հունիսի 22-ից՝ ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո։
Մենք հնարավորիս պահպանել ենք բնօրինակի ոճը։

ԽՍՀՄ-ի վրա հարձակումը և իրանական արձագանքները

«Տպավորություն. չնայած գրեթե քսան օր շարունակ` պատերազմին նախորդող օրերին, ակտիվորեն շրջանառվում էր սովետա-գերմանական զինված բախման մասին հետզհետե զարգացող լուրը, գերմանացիների հարձակումը ԽՍՀՄ-ի վրա ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ բոլորի վրա` առանց բացառության»:

Տարբեր ուղղությունների արձագանքը

Իրանի կառավարական և դինաստիական շրջանակները ազատ շունչ քաշեցին, «իրենց փրկված զգալով բոլշևիկյան վտանգից, որը վերջին ժամանակները դամոկլյան սրի պես կախված էր Իրանի վրա»:
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2021
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Պարսիկների ունևոր դասակարգն ուրախացել է, որ ազատված է «բոլշևիկյան ներխուժման և գիշատիչ թալանի» վտանգից և հույս ունի, որ «Ինշալլա-Տաալա (Աստված տա, խմբ.), գերմանացիները վերջ կդնեն բոլշևիկյան գոյությանը»։
Անգիտակից և կիսագիտակից չունևոր դասակարգն իրադարձությանն անտարբերությամբ է վերաբերվում։
Պարսիկների չունևոր դասի սակավաթիվ գիտակից հատվածը հարցին աշխույժ հետաքրքրությամբ է վերաբերվում։ Նրանք հույս ունեն, որ պատերազմի ընթացքում Կարմիր Բանակը կօկուպացնի Իրանի բոլոր սահմանամերձ շրջանները և որ ԽՍՀՄ-ը հաղթող դուրս կգա այս պայքարից։ Կհաստատվեն, եթե ոչ խորհրդային, ապա առնվազն նոր, ավելի արդարացի տնտեսական հարաբերություններ։
Անգլիական դիվանագիտությանը ծախված սակավաթիվ պարսիկներն ուրախացել են, որ Անգլիային սպառնացող վտանգը բոլշևիկներին է բաժին հասել, որ Իրանում Անգլիայի դիրքերը կամրապնդվեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով առհասարակ իրանցիների, և մասնավորապես՝ իրենց համար։
Գերմանացիների համար աշխատող պարսիկներն ու առհասարակ պարսիկները՝ փողոցի մարդն ու քաղքենի զանգվածները ցնծում են՝ կանխատեսելով «բոլշևիկների նկատմամբ գերմանացիների կայծակնային հաղթանակը»։
Բայց ամենից շատ ցնծում են թյուրքերը, հատկապես՝ Կովկասից գաղթածները։ Նրանք զոհաբերություններ են անում, քեֆեր՝ պաթոսային ճառերով․«եկել է սովետական բռնապետության և գիշատիչ բոլշևիզմի վերջը»։ Թյուրքերի ազգային իղձերի իրականացումը մեծ և միացյալ Թուրանի ստեղծումն է։ Նրանք, փողոցներով ու խանութներով վազելով` իրենց համակրանքն են հայտնում գերմանացիներին և հակակրանքը՝ սովետներին։
Ուրախացել են նաև բոլոր հրեաները։ Վեջին օրերի նրանց հոգեբանական ճնշվածությունը չքվել է։ Դա պայմանավորված է լավատեսական հույսերով․«նոր հակամարտությունը վերջնականապես ապահովում է հրեա ժողովրդի գլխավոր թշնամու՝ Գերմանիայի պարտությունը և հրեաների փրկությունն իրենց հալածողներից»։
Խորապես ճնշված են հայ բնակչության բոլոր շերտերը․«Մեր հայրենիքը՝ ԽՍՀՄ-ը, հարձակման է ենթարկվել Գերմանիայի և հայ ժողովրդի դարավոր, խորամանկ թշնամու` իմպերիալիստական թալանչու՝ Թուրքիայի կողմից»։
Հայ բնակչության բոլոր ճյուղերը միավորող այդ սգավոր ճիչի մեջ միակ բացառությունը «Դաշնակցության» ղեկավար տարրերի մի մասն է (այդ կուսակցության հանդեպ «առանձնահատուկ» վերաբերմունք կար՝ խմբ․)։
Անգլիացիները ցնծում են թուրքերի նման․«ԽՍՀՄ`փրկիչ»։ Ուրախության արտահայտման անգլիական բնույթին անհամապատասխան բուռն դեպքեր են եղել։ Օրինակ՝ շահնշահի բանկի երկու անգլիացի պաշտոնյա, ստանալով ԽՍՀՄ-ի վրա հարձակման լուրը, սկսել են պարել։
Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Ամենաշատն ուրախացել են բոլոր սլավոնները` առանց բացառության, հատկապես՝ չեխերը։ Նրանք երեք օր շարունակ քեֆ էին անում։ Նրանց հետ չի պահում անգամ այն փաստը, որ իրենցից շատերը ծառայում են «Շկոդա», «Լանա» գերմանական հաստատություններում։ Բոլորը վստահ են, որ ԽՍՀՄ-ը բզիկ-բզիկ կանի Գերմանիային և կվերականգնի սլավոնական ժողովուրդների ազգային անկախությունը, գոնե՝ ԽՍՀՄ-ի ապագա սահմաններում։
Գերմանացիները վշտացած են․«Հանճարեղ ֆյուրերի այս միակ սխալը կարող է կործանել նրա բոլոր նախկին ձեռքերումները»։

Պատերազմի արդյունքի կանխատեսումներ

Իրանի կառավարական և ռազմական շրջանակները․ «Գերմանիան, անշուշտ, կհաղթի մի քանի շաբաթվա ընթացքում, նոր ազգային ռուսական կառավարություն կնշանակի Վելիկոռոսիայում, կբաշխի Ռուսաստանի գրաված շրջանները, ընդ որում՝ Իրանն իր մասնաբաժինը կստանա Անդրկովկասից»։
Թյուրքերը․«Վեց շաբաթվա ընթացքում Գերմանիան կգրավի Ուկրաինան, Բելառուսն ու Կովկասը, վերջինը կփոխանցվի Թուրքիային»։
Հայերը․«ԽՍՀՄ-ը կհաղթի, բայց մեծ մարդկային և նյութական կորուստներով։ Հայաստանը ձեռք կբերի պատմական Հայաստանի մի մասը, որոնք ԽՍՀՄ սահմաններից դուրս են, բայց որոշ ծանր զոհողություններն ու նոր տնտեսական համակարգի փլուզումն անխուսափելի են»։
Դաշնակները․«Գերմանիան կհաղթի։ Անդրկովկասյան երկրները անկախ հանրապետություններ կդառնան։ Հայաստանում իշխանությունը կանցնի դաշնակներին»։
Գերմանացիները․«Մեծն հանճար-ֆյուրերի որոշման համաձայն՝ ԽՍՀՄ-ը կպարտվի։ Դրա ավերակների վրա կհիմնվեն ազգային պետություններ՝ Գերմանիայի հովանավորության ներքո կամ նրա հետ դաշինքով»։

Գերմանական «ոտնձգությունները» Մերձավոր Արևելքում

Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական շրջանակների տեղեկություններով՝ Իրանի կառավարությունը մտահոգված է Հիտլերի մի գաղափարով, որ շատ վտանգավոր է Իրանի համար։
Հիտլերը որպես աշխարհի վերակառուցման հիմք ընտրել է ռասիստական-ազգային արմատը․յուրաքանչյուր ազգ պետք է իր պետության ձևն ունենա՝ ազգային սահմաններում, առանց որևէ փոքրամասնության, և այդ ազգի ամբողջ կազմը պետք է հավաքվի այն տարածքում, որը ներկա պահին տվյալ ազգը զբաղեցնում է։
Штурм Рейхстага, 1945 год - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Այդ սկզբունքի համաձայն` առաջին հերթին պետք է կազմակերպվեն Եվրոպայի և Եվրասիայի ազգերը։ Հիտլերը վաղուց է նախապատրաստական աշխատանքներ տանում Առաջավոր և Միջին Ասիայի ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով նրանց պետությունները վերակազմավորել հետևյալ կերպ․
1. Թուրքիան ապագա Արաբական միավորմանն է զիջում իր տարածքի արաբներով բնակեցված բոլոր հատվածները, սկսած Դիարբեքիրի վիլայեթից մինչև Միջերկրական ծով, իսկ քրդական տարրերով բնակեցված տեղամասերը` ապագա Քրդստանի օգտին` սկսած Վանի վիլայեթից մինչև Իրանի և Իրաքի սահմաններ։
Ամբողջ թուրք բնակչությունը զիջման ենթակա տարածքներից տեղափոխվում է վերակազմակերպված Թուրքիայի տարածք։ Զիջված վիլայեթների դիմաց Թուրքիան Գերմանիայի լիակատար քաղաքական և տնտեսական աջակցությամբ ձեռք է բերում Իրանի և ԽՍՀՄ-ի թուրքական տարրերով բնակեցված բոլոր շրջանները, այն է` Իրանական Ադրբեջանը (առանց քրդերով բնակեցված մի հատվածի), Խորասանի նահանգը և Աստրաբադի նահանգը, ինչպես նաև Ուզբեկստանը, Ղազախստանն ու Կովկասյան Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու նույնիսկ Թաթարստանը (Ղրիմը)։
2. Նույն սկզբունքով ապագա Արաբիան` Արաբական թերակղզին, Իրաքը, Սիրիան, Անդրհորդանանը և Պաղեստինը, իսկ հետագայում, գուցե նաև Եգիպտոսը միավորվում են մեկ կոմպակտ պետության մեջ` միացնելով Իրանի արաբներով բնակեցված հատվածը` Խուժիստանը, ապագա Քուրդիստանին զիջելով Մոսուլի և Քիրքուկի մարզերը:
3. Իրանը զիջված նահանգների փոխարեն ստանում է Աֆղանստանն ու Բելուջիստանի անգլիական մասը։
4. Ապագա Քուրդիստանը բաղկացած կլինի Անատոլիայի հյուսիս-արևելյան մասից` սկսած Վոյի վիլայեթից, Իրաքի հյուսիսային մասից ամբողջ նավթաբեր հատվածը և Պարսկական Քուրդիստանից Քիրմանշահ, Սենենջեջ և Մահաբադ (Սոուջբուլակ)։
100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային
Այդ նախագծով կազմակերպվում են` Թուրանը` 30 միլիոնանոց մաքուր թուրանյան բնակչությամբ, Արաբիան` 15 կամ 30 միլիոն մաքուր արաբական բնակչությամբ, Իրանը` 12 միլիոն մաքուր արիական բնակչությամբ և Քուրդիստանը` 4 միլիոն քուրդ բնակչությամբ։

Անհանգստություններ Իրանում

Իրանական տեղեկացված ռազմաքաղաքական շրջանակներում հիտլերյան այդ նախագիծը ոչ միայն անիրականանալի, այլև ուղղակի ուտոպիական է համարվում։
Սակայն այն կարող է սկզբնաղբյուրը և տևական խթան դառնալ որոշ անցանկալի իրադարձությունների համար, որոնք կարող են մեծ դժվար հաղթահարելի բարդություններ առաջացնել Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանում։
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
«Հաղթանակը չի տրվում որպես նվեր». նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների
Այս եզրակացությանն է հանգեցնում վերջին շրջանում Թուրքիայի զբաղեցրած քաղաքական դիրքորոշումը։ Վախենում են, որ այդ հարցի շուրջ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել Գերմանիայի և Թուրքիայի միջև, քանի որ, ըստ իրանական կառավարության տեղեկությունների, 1941 թվականի հունիսի 18-ի գերմանա-թուրքական համաձայնագիրն ունի 15 հոդված, որոնցից հրապարակվել է ընդամենը 3-ը։
Տեղեկությունները տարբեր են. Իրանի ռազմաքաղաքական շրջանակները համոզված են, որ ԽՍՀՄ-ը Անգլիայի հետ համատեղ իրանական կառավարությունից  Ադրբեջանի ժամանակավոր ռազմական օկուպացիայի թույլտվություն կպահանջի, իսկ գուցե նաև Փեհլևի-Հանեքեյն ճանապարհը` Մերձավոր Արևելքում գտնվող Կարմիր բանակի և անգլիական զորքերի միջև կապ հաստատելու նպատակով:
Նույն շրջանակների կարծիքով` իրանական կառավարությունը ստիպված կլինի զիջել, քանի որ Իրանի հյուսիսում թուրքական ոտնձգությունները կամ ռազմական հանցագործությունները կանխելու համար դա անխուսափելի է: Հետևաբար, իրանական կառավարության կողմից մերժվելու դեպքում պահանջը կկատարվի ուժի կիրառմամբ։
Լրահոս
0