00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը

© Sputnik / Անցնել մեդիապահոցШтурм Рейхстага, 1945 год
Штурм Рейхстага, 1945 год - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա փորձեմ զուգահեռներ անցկացվել Արցախյան վերջին պատերազմի և ուղիղ 80 տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին Խորհրդային Միության դեմ սկսված ռազմական գործողությունների միջև, շատ-շատերին դա անհավանական և արտառոց կթվա։
Հունիսի 22. Զորգեն զգուշացնում էր, Ստալինը չէր հավատում

Բայց ախր նմանությունն ակնհայտ է։ Տեսե՛ք։ Անցած տարվա Արցախյան պատերազմը ԲիԲիՍի-ի խնդրանքով վերլուծելիս հենց ադրբեջանցի մեկնաբաններից մեկը անթաքույց զարմանք էր հայտնում. «Ախր ինչպե՞ս կարող էին հայերն իրենց ուժերը կենտրոնացնել հյուսիսային ուղղությամբ, որն առանց այն էլ պաշտպանված էր, և ուշադրությունից դուրս թողնել հարավային, հովտային շրջանները, որոնցով ադրբեջանցիները առանց տեխնիկայի աջակցության անտառներով հանգիստ հասան Շուշի և գրավեցին այդ քաղաքը։ Ախր հայերը մեզ՝ ադրբեջանցիներիս, անսպասելի նվեր մատուցեցին»։

Парад на Красной площади в ознаменование победы СССР над Германией в Великой Отечественной войне (24 июня 1945). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

​Հիմա մեջբերեմ գերմանացի լեյտենանտներից մեկի հիշողությունները 41 թվականի հունիսի 22-ի մասին. «Երբ մենք թռչում էինք թշնամու տարածքով, թվում էր, թե այնտեղ՝ ներքևում, բոլորը քնած են։ Ո՛չ մի զենիթային կրակ, ո՛չ մի շարժում ռազմական օբյեկտներում, բայց ամենագլխավորը՝ օդում այդպես էլ չերեւաց գեթ մեկ ինքնաթիռ, որը փորձեր մեզ դիմակայել»։ Ավելին, գերմանացիներն այդ օրը ռմբակոծեցին Խորհրդային Միության տարածքը մինչև Լենինգրադի մատույցներն ու Ղրիմում գտնվող Սևաստոպոլը՝ ոչնչացնելով հազարավոր ինքնաթիռներ, որոնց մեծ մասը գետնին էր գտնվում։ Չգիտեմ, արժե՞ արդյոք հիշեցնել Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին հայկական ուժերի կրած հսկայական կորուստների մասին։

​Այնինչ, Կրեմլում տեղեկացված էին գերմանացիների սպասվող լայնածավալ գրոհի մասին։ Հայտնի հետախույզ Ռիխարդ Զորգեն էր փոխանցել այդ հավաստի տեղեկությունները, որոնք նրան հաջողվել էր կորզել Տոկիոյում Գերմանիայի դեսպան Օյգեն Օտտից։ Եվ ի դեպ, Զորգեի ահազանգող հեռագիրը միանգամից էլ հայտնվել էր Իոսիֆ Ստալինի սեղանին։

Բայց առաջնորդի արհամարհական մակագրությունն այսպիսին էր. «Սա ապատեղեկատվություն է, որը տարածել է հակառակորդը։ Դասել պրովոկացիաների շարքին»։ Ինչո՞ւ Ստալինը չհավատաց։ Որովհետեւ դրանից առաջ ինքը՝ Ադոլֆ Հիտլերն էր նրան հավաստիացրել, որ Գերմանիան Սովետի վրա հարձակվելու բացարձակ ոչ մի մտադրություն չունի։ Իոսիֆ Վիսարիոնովիչի տրամաբանությունը պողպատյա էր՝ ինչո՞ւ ես պետք է հավատամ ինչ-որ անհայտ լրտեսի, այլ ոչ թե անձամբ Ադոլֆ Հիտլերին։

Վրացի ընդդիմադիրների կեցվածքը, կամ ինչպես ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն ընկան իրենց իսկ փորած փոսը

​Իրականում Ռիխարդ Զորգեն ամենևին էլ անհայտ չէր։ Նա ծնվել էր Բաքվում, 1895 թվականին, հայրը գերմանացի էր, մայրը ռուս։ Մոսկվա տեղափոխվելուց հետո նա իր վերլուծական ընդունակություններով պարզապես զարմացրեց հետախուզական մարմիններին և շատ շուտով գործուղվեց Չինաստան, իսկ հետո՝ Ճապոնիա։ Շվեյցարական «Տագես-Անցայգեր» պարբերականը գրում է. «Նա սիրում էր ռիսկը, շատ էր խմում և չէր սահմանափակում իրեն որևէ կանոնով։ Ժամանակն անցկացնում էր բարերում, պոռնկատներում և գիշերային ակումբներում, որտեղից էլ կարևոր տեղեկություններ էր ստանում։ Իսկ գերմանացի դեսպան Օտտի հետ կոնծում էր ու քնում նրա կնոջ հետ»։

Президенты Турции и Азербайджана Реджеп Тайип Эрдоган и Ильхам Алиев подписывают декларацию о союзнических соглашениях (15 июня 2021). Шуши - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Ով կպատկերացներ, որ կտեսնենք Ալիևին և Էրդողանին Շուշիի կենտրոնում գրկախառնվելիս ու պարելիս

​Զորգեի հայտնած մյուս հույժ կարևոր տեղեկությունը սա էր՝ Ճապոնիան չի պատրաստվում պատերազմել Խորհրդային Միության դեմ, մինչև հաստատ չհամոզվի, որ Կարմիր բանակը վերջնականապես պարտվել է։ Այս մի հաղորդագրությանը Կրեմլում հավատացին անմիջապես և անվերապահորեն։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա առաջին հաղորդագրությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է հունիսի 22-ին հատել սահմանը, Ստալինին բոլորովին դուր չէր եկել, քանի որ իրեն անձամբ Հիտլերն էր հավաստիացրել, որ նման բան չկա։ Իսկ այն, որ Ճապոնիան չի հարձակվի Սովետի վրա, ցանկալի ու սպասված տեղեկություն էր, որը թույլ տվեց Ստալինին Հեռավոր Արևելքից հանել ու Մոսկվայի պաշտպանությանն ուղղել 18 դիվիզիա, 1500 տանկ և 1700 ինքնաթիռ։ Համաձայնե՛ք, ծանոթ պատկեր է՝ հավատում եմ ցանկացած կասկածելի տեղեկության, եթե այն համընկնում է իմ պատկերացումների հետ և միանգամայն անարժանահավատ եմ համարում յուրաքանչյուր պնդում, որն իմ շահերից չի բխում, իսկ նման բան հաղորդողին էլ պարզապես դավաճան եմ անվանում։

Նահանջի տեղ չկա, վտանգ ես զգում, պիտի առաջինը հարձակվես, կամ Իսրայելի հաղթանակի բանաձևը

​Զորգեին թվում էր, թե Կրեմլում շատ բարձր են գնահատում իր աշխատանքը, և երբ նրան ձերբակալեցին Տոկիոյում, հետախույզը համոզված էր՝ Մոսկվան շատ արագ կհասնի իր ազատմանը։ Այնինչ, այնտեղ նրա վրա արդեն խաչ էին քաշել, և 1944 թվականի նոյեմբերին Ճապոնիայի իշխանություններն ի կատար ածեցին հետախույզի մահապատիժը։ Ուղիղ 10 տարի անց Նիկիտա Խրուշչովը Ռիխարդ Զորգեին հռչակեց Խորհրդային Միության հերոս։

Լրահոս
0