00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Սարգսյանը բացատրեց, թե ինչից սկսվեց բախումը. Մանուկյանը խոստացավ անուն հայտնել

© Sputnik / Aram NersesyanАйк Саркисян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Айк Саркисян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվել
Սարգսյանի խոսքով, իր ելույթի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել է։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո շարունակեց իր ընդհատված ելույթը։
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց
Իր խոսքում նա մեկնաբանեց կատարվածը` ասելով. «Ես, պատասխանելով մեր ընդդիմադիր գործընկերների` վերջին 2 օրվա ընթացքում մեր քաղաքական թիմի ու մեր վարչապետի հասցեին հնչող մեղադրանքներին, ակնարկ արեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի մեր հայրենակիցների համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին»։
Սարգսյանի խոսքով, իր ելույթի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել է։ ««Դուք բանակը քանդել եք, կամ թալանել եք»,– սրա նման ինչ–որ արտահայտություն արեց, որին ի պատասխան, բայց ոչ Սեյրան Օհանյանի անունը նշելով կամ ձեռքով ցույց տալով նրան, ես հայտարարեցի, որ պաշտպանության այն նախարարները, ովքեր փողով կամ զանգով մարդ են բանակից ազատել, նրանք դավաճաններ են, ինչին ի պատասխան Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց ինձ վրա, և ասաց` դավաճանները դուք եք»,– պատմեց Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով, դա փաստ է, որի մասին Հայաստանում բոլորը գիտեն, թե որ թվականին բանակից ազատվելը կամ «լավ տեղ» ծառայելը ինչ արժեք է ունեցել։
«Արան դո՛ւ ես, այ տղա». ԱԺ–ում հերթական իրարանցումը եղավ, ուղիղ եթերը դարձյալ ընդհատվեց
Հայկ Սարգսյանի ելույթին հակադարձեցին նրանից հետո ամբիոնին մոտեցած ընդդիմադիր պատգամավորները։
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, դավաճան է նա, ով, օրինակ Լոռու մարզում ժամանակին փողով ազատվել է ու էսօր ճղճղում է»։ Դահլիճից պահանջեցին, որպեսզի Մանուկյանն անուն հայտնի։ Ի պատասխան նա խոստացավ իր նշած դեպքի մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։
Լրահոս
0