https://arm.sputniknews.ru/20210824/pashinyan-vrastan-tbilisy-28772345.html
Փաշինյանը Վրաստան է մեկնում. ինչ է նա առաջարկելու Թբիլիսիին, և ինչ կմնա կադրից դուրս
Փաշինյանը Վրաստան է մեկնում. ինչ է նա առաջարկելու Թբիլիսիին, և ինչ կմնա կադրից դուրս
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Երևանը մտադիր է Թբիլիսիի հետ քննարկել երկկողմ օրակարգի առանցքային մի շարք հարցեր։ 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T22:48+0400
2021-08-24T22:48+0400
2021-08-24T22:48+0400
հեղինակներ
նիկոլ փաշինյան
վրաստանի հանրապետություն
թբիլիսի
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/1706/38/17063874_0:0:1601:901_1920x0_80_0_0_b421819637b09d6022c952c7890854ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան` առաջինը կլինի նրա վերընտրվելուց հետո։Իր այցի և ժամկետների մասին հայտարարեց ինքը` Փաշինյանը, ԱԺ–ում այսօր ներկայացնելով կառավարության ծրագիրը։ Այցը սպասված էր և համապատասխանում է բարեկամական երկրների փոխհարաբերությունների տրամաբանությանը։ Դեռևս 2021 թվականի մայիսին Հայաստանում պաշտոնական այցով եղավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, այդ պատճառով տրամաբանական է արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնական այցը։Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. ՓաշինյանԲացի այդ, Երևանի և Թբիլիսիի միջև բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկվեն, և համաձայնեցվեն դիրքորոշումները։ Արցախյան պատերազմից հետո և Հայաստանի սահմանին առկա իրավիճակի պարագայում փոխվել են իրողությունները, տարածաշրջանը։ Երկու երկրներում էլ գիտակցում են շփումների թարմացման անհրաժեշտությունն ու մի շարք հարցերի վերաբերյալ միմյանց դիրքորոշումների ճշգրտումը։Ո՞վ կներառվի հայաստանյան պատվիրակության կազմում և ինչո՞ւԱյս պահին պաշտոնական օրակարգ չկա։ Սակայն արդեն կարելի է ենթադրել, որ հայաստանյան պատվիրակության կազմում կընդգրկվեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Այցը որոշակի առումով ճանաչողական կլինի գերատեսչությունների նոր ղեկավարների` Սանոսյանի և Միրզոյանի համար, բացի այդ, կքննարկվեն էկոնոմիկայի ոլորտում հարաբերությունների զարգացմանը, լոգիստիկային, տարածաշրջանում հնարավոր ապաշրջափակմանն ու դրա հետևանքներին առնչվող հարցեր։Զգայուն, բայց անխուսափելի թեմաների շարքում է երկու երկրների միջև պետական սահմանի սահմանագծումը։ Ամենայն հավանականությամբ, այդ հարցին անդրադարձ կլինի նաև կառավարությունների ղեկավարների մակարդակով։Բանն այն է, որ դեռ մեկ շաբաթ առաջ Երևանը հրապարակեց առաջիկա 5 տարիների գործողությունների ծրագիրը, որտեղ նշված են նաև Թբիլիսիի հետ հարաբերությունները։ Մասնավորապես, Հայաստանը մտադիր է շարունակել Վրաստանի հետ հատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացման ապահովումը, իսկ հաղորդակցական կապերի բարելավումը Թբիլիսիի հետ ռազմավարական նշանակություն ունի։ Կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հաղորդակցման, մշակութային, հումանիտար և զբոսաշրջային ոլորտներում։Բացի այդ, առանձին կետով գրված է, որ ՀՀ կառավարությունն իր առաջ Վրաստանի հետ պետական սահմանների սահմանազատման խնդիր է դրել, և դա կարևոր գործոն է համարում տարածաշրջանում կայուն մթնոլորտի ձևավորման համար։Սահմանազատման անհրաժեշտության մասին դեռևս 2019 թվականի մարտին Երևանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Երկրները միմյանց առաջարկելու բան ունեն։ Սակայն առանձնակի դեր այդ հարցում հատկացված է երկու երկրների արտգործնախարարություններին։ Հենց դիվանագիտությամբ և բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա հենվելով է հնարավոր դրական լուծում տալ երկու ժողովուրդների համար զգայուն այս հարցին։Վտանգավոր է Հայաստանի և ոչ միայն նրա համար. ինչու է Էրդողանը Վրաստանին ներքաշում խաղի մեջԱյսօր իր այցի մասին հայտարարելիս Փաշինյանն առանձնակի ընդգծեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի շահագրգռվածությունը հայ–վրացական համագործակցության աշխուժացման հարցում, հատկապես էկոնոմիկայի ոլորտում։Տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների առաջնորդների առանցքային հարցերից մեկն է։ Վրաստանը շահագրգռված է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ընդլայնման և առևտրի աշխուժացման հարցում։ Դեռ 2018 թվականի սեպտեմբերին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հավակնոտ առաջարկով հանդես եկավ` ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի այն դեպքում, երբ Հայաստանի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2020 թվականին 129.7 մլն դոլար է եղել (ինչը 12%–ով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից` 150 մլն դոլար)։Մյուս կողմից, գլխավոր թեմաներից մեկը կլինի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու այդ ֆոնին ավելի կարևոր դարձած «Պարսից ծոց–Սև ծով» նախագծի դերը։ Բացի այդ, ուշադրության կենտրոնում կլինեն էներգետիկան, ՏՏ ոլորտը, համավարակի դեմ համատեղ պայքարը։Ինչ կմնա կադրից դուրս, և քանի այց է եղելԸնդհանուր առմամբ, պետական գործիչների համատեղ այցերը երկկողմանի օրակարգերի մի մասն են։ Թեև հարևան պետությունների հարաբերությունները ազգային անվտանգության հայեցակարգերում չեն բնութագրվում որպես «ռազմավարական», սակայն լիովին համապատասխանում են այդ ոգուն։Երևանն արդեն երկու անգամ առաջարկել է Թբիլիսիին խորացնել հարաբերությունները և հասցնել դրանք ռազմավարական մակարդակի։ Դեռ Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի որոք նրա և Փաշինյանի միջև ոչ ֆորմալ հանդիպումների ֆորմատ էր ընդունվել, որն ըստ էության առաջին քայլն էր նշված ճանապարհին։Ըստ ամենայնի, արդեն դեմ առ դեմ հանդիպումների ձևաչափում վարչապետները կանդրադառնան նաև այդ հարցին։ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու` Թբիլիսիի պատրաստակամության մասին Երևանում բազմիցս հայտարարել են նաև Վրաստանի վարչապետները։ Բացի այդ, առաջնորդները պետք է պայմանավորվեն երկու երկրներում նոր դեսպանների թեկնածությունների վերաբերյալ։ Նշենք, որ թե՛ ՀՀ–ում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի, և թե՛ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի դեպքում ավարտվել են դիվանագիտական առաքելության ժամկետները։Ղալեչյանը հայտնեց` Հայաստան-Վրաստան բոլոր ճանապարհները երբ պատրաստ կլինենՀայաստանը մի քանի թեկնածություն կառաջարկի, Վրաստանն իր հերթին հանդես կգա առաջարկով։ Որոշումը կկայացնեն իշխանությունները։ Սակայն արդեն իսկ հասկանալի է, որ Երևանում և Թբիլիսիում կնշանակվեն երկու երկրների համար առավել ընդունելի դեսպաններ։Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Փաշինյանի այս այցը վարչապետի կարգավիճակում կլինի պաշտոնական երրորդ այցը։ Վրաստան Փաշինյանն առաջին անգամ այցելեց 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին կայացավ վրացական պատվիրակության այցը Երևան այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը։2020 թվականին, դեռ կորոնավիրուսի համավարակից առաջ, հարևան երկիր այցելեց Փաշինյանը։ 2021 թվականի մայիսին մեզ այցելեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
https://arm.sputniknews.ru/20210512/hayastani-kayunutyuny-mets-nshanakutyun-uni-vrastani-hamar-xaribashvili-27520002.html
https://arm.sputniknews.ru/20210803/vrastani-varchapetn-uxerdz-e-hxel-nikol-pashinyanin-28537734.html
վրաստանի հանրապետություն
թբիլիսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1706/38/17063874_44:0:1465:1066_1920x0_80_0_0_91ca0d1e7616ed19c4e03349aafd1c9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հեղինակներ, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, թբիլիսի, վարչապետ
հեղինակներ, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, թբիլիսի, վարչապետ
Փաշինյանը Վրաստան է մեկնում. ինչ է նա առաջարկելու Թբիլիսիին, և ինչ կմնա կադրից դուրս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Երևանը մտադիր է Թբիլիսիի հետ քննարկել երկկողմ օրակարգի առանցքային մի շարք հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան` առաջինը կլինի նրա վերընտրվելուց հետո։
Իր այցի և ժամկետների մասին հայտարարեց ինքը` Փաշինյանը, ԱԺ–ում այսօր ներկայացնելով կառավարության ծրագիրը։ Այցը սպասված էր և համապատասխանում է բարեկամական երկրների փոխհարաբերությունների տրամաբանությանը։ Դեռևս 2021 թվականի մայիսին Հայաստանում պաշտոնական այցով եղավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, այդ պատճառով տրամաբանական է արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնական այցը։
Բացի այդ, Երևանի և Թբիլիսիի միջև բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկվեն, և համաձայնեցվեն դիրքորոշումները։ Արցախյան պատերազմից հետո և Հայաստանի սահմանին առկա իրավիճակի պարագայում փոխվել են իրողությունները, տարածաշրջանը։ Երկու երկրներում էլ գիտակցում են շփումների թարմացման անհրաժեշտությունն ու մի շարք հարցերի վերաբերյալ միմյանց դիրքորոշումների ճշգրտումը։
Ո՞վ կներառվի հայաստանյան պատվիրակության կազմում և ինչո՞ւ
Այս պահին պաշտոնական օրակարգ չկա։ Սակայն արդեն կարելի է ենթադրել, որ հայաստանյան պատվիրակության կազմում կընդգրկվեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Այցը որոշակի առումով ճանաչողական կլինի գերատեսչությունների նոր ղեկավարների` Սանոսյանի և Միրզոյանի համար, բացի այդ, կքննարկվեն էկոնոմիկայի ոլորտում հարաբերությունների զարգացմանը, լոգիստիկային, տարածաշրջանում հնարավոր ապաշրջափակմանն ու դրա հետևանքներին առնչվող հարցեր։
Զգայուն, բայց անխուսափելի թեմաների շարքում է երկու երկրների միջև պետական սահմանի սահմանագծումը։ Ամենայն հավանականությամբ, այդ հարցին անդրադարձ կլինի նաև կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Բանն այն է, որ դեռ մեկ շաբաթ առաջ Երևանը հրապարակեց առաջիկա 5 տարիների գործողությունների ծրագիրը, որտեղ նշված են նաև Թբիլիսիի հետ հարաբերությունները։ Մասնավորապես, Հայաստանը մտադիր է շարունակել Վրաստանի հետ հատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացման ապահովումը, իսկ հաղորդակցական կապերի բարելավումը Թբիլիսիի հետ ռազմավարական նշանակություն ունի։ Կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հաղորդակցման, մշակութային, հումանիտար և զբոսաշրջային ոլորտներում։
Բացի այդ, առանձին կետով գրված է, որ ՀՀ կառավարությունն իր առաջ Վրաստանի հետ պետական սահմանների սահմանազատման խնդիր է դրել, և դա կարևոր գործոն է համարում տարածաշրջանում կայուն մթնոլորտի ձևավորման համար։
Սահմանազատման անհրաժեշտության մասին դեռևս 2019 թվականի մարտին Երևանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Երկրները միմյանց առաջարկելու բան ունեն։ Սակայն առանձնակի դեր այդ հարցում հատկացված է երկու երկրների արտգործնախարարություններին։ Հենց դիվանագիտությամբ և բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա հենվելով է հնարավոր դրական լուծում տալ երկու ժողովուրդների համար զգայուն այս հարցին։
Այսօր իր այցի մասին հայտարարելիս Փաշինյանն առանձնակի ընդգծեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի շահագրգռվածությունը հայ–վրացական համագործակցության աշխուժացման հարցում, հատկապես էկոնոմիկայի ոլորտում։
Տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների առաջնորդների առանցքային հարցերից մեկն է։ Վրաստանը շահագրգռված է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ընդլայնման և առևտրի աշխուժացման հարցում։ Դեռ 2018 թվականի սեպտեմբերին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հավակնոտ առաջարկով հանդես եկավ` ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի այն դեպքում, երբ Հայաստանի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2020 թվականին 129.7 մլն դոլար է եղել (ինչը 12%–ով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից` 150 մլն դոլար)։
Մյուս կողմից, գլխավոր թեմաներից մեկը կլինի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու այդ ֆոնին ավելի կարևոր դարձած «Պարսից ծոց–Սև ծով» նախագծի դերը։ Բացի այդ, ուշադրության կենտրոնում կլինեն էներգետիկան, ՏՏ ոլորտը, համավարակի դեմ համատեղ պայքարը։
Ինչ կմնա կադրից դուրս, և քանի այց է եղել
Ընդհանուր առմամբ, պետական գործիչների համատեղ այցերը երկկողմանի օրակարգերի մի մասն են։ Թեև հարևան պետությունների հարաբերությունները ազգային անվտանգության հայեցակարգերում չեն բնութագրվում որպես «ռազմավարական», սակայն լիովին համապատասխանում են այդ ոգուն։
Երևանն արդեն երկու անգամ առաջարկել է Թբիլիսիին խորացնել հարաբերությունները և հասցնել դրանք ռազմավարական մակարդակի։ Դեռ Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի որոք նրա և Փաշինյանի միջև ոչ ֆորմալ հանդիպումների ֆորմատ էր ընդունվել, որն ըստ էության առաջին քայլն էր նշված ճանապարհին։
Ըստ ամենայնի, արդեն դեմ առ դեմ հանդիպումների ձևաչափում վարչապետները կանդրադառնան նաև այդ հարցին։ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու` Թբիլիսիի պատրաստակամության մասին Երևանում բազմիցս հայտարարել են նաև Վրաստանի վարչապետները։ Բացի այդ, առաջնորդները պետք է պայմանավորվեն երկու երկրներում նոր դեսպանների թեկնածությունների վերաբերյալ։ Նշենք, որ թե՛ ՀՀ–ում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի, և թե՛ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի դեպքում ավարտվել են դիվանագիտական առաքելության ժամկետները։
Հայաստանը մի քանի թեկնածություն կառաջարկի, Վրաստանն իր հերթին հանդես կգա առաջարկով։ Որոշումը կկայացնեն իշխանությունները։ Սակայն արդեն իսկ հասկանալի է, որ Երևանում և Թբիլիսիում կնշանակվեն երկու երկրների համար առավել ընդունելի դեսպաններ։
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Փաշինյանի այս այցը վարչապետի կարգավիճակում կլինի պաշտոնական երրորդ այցը։ Վրաստան Փաշինյանն առաջին անգամ այցելեց 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին կայացավ վրացական պատվիրակության այցը Երևան այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը։
2020 թվականին, դեռ կորոնավիրուսի համավարակից առաջ, հարևան երկիր այցելեց Փաշինյանը։ 2021 թվականի մայիսին մեզ այցելեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։