https://arm.sputniknews.ru/20210803/vrastani-varchapetn-uxerdz-e-hxel-nikol-pashinyanin-28537734.html
Վրաստանի վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Վրաստանի վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի ու Վրաստանի միջև... 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T17:15+0400
2021-08-03T17:15+0400
2021-08-03T17:18+0400
քաղաքականություն
հայաստան
վրաստանի հանրապետություն
նիկոլ փաշինյան
իրակլի ղարիբաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0c/27519718_0:0:1601:901_1920x0_80_0_0_1e4a8d8e49340afde3c8017226416ac1.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն: Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում»,– գրել է Վրաստանի վարչապետն իր ուղերձում։Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ ՓաշինյանինՂարիբաշվիլին եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել:Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:Պաշտոնը ստանձնում եք կարևորագույն ժամանակաշրջանում. Փաշինյանը շնորհավորել է ՍիմոնյանինԻսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։
https://arm.sputniknews.ru/20210802/putin-shnorhavor-nikol-pashinyan-28523663.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0c/27519718_70:0:1493:1067_1920x0_80_0_0_6b051057e65a7cbf744da47e55a9ac28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան, իրակլի ղարիբաշվիլի
քաղաքականություն, հայաստան, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան, իրակլի ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
17:15 03.08.2021 (Թարմացված է: 17:18 03.08.2021) Ղարիբաշվիլին ընդգծել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն: Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում»,– գրել է Վրաստանի վարչապետն իր ուղերձում։
Ղարիբաշվիլին եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել:Հիշեցնենք`
Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք
երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։