https://arm.sputniknews.ru/20210824/anna-mkrtchyanin-anvtangutyan-ashxatakicner-heracrecin-nisteri-dahlichic-28765399.html
Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները հեռացրեցին նիստերի դահլիճից. տեսանյութ
Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները հեռացրեցին նիստերի դահլիճից. տեսանյութ
Sputnik Արմենիա
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։ 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T15:09+0400
2021-08-24T15:09+0400
2021-08-24T15:51+0400
հայաստան
հասարակություն
աննա մկրտչյան
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577947_0:22:1601:922_1920x0_80_0_0_16239f2f7a5858169680535222f111e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները հեռացրեցին նիստերի դահլիճից։Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։«Հիմա այս անձնավորությունը (խմբ.– Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկներ», որոնք երբևէ ԱԺ չեն մտել»,– ասաց Մկրտչյանը։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընհատեց նրա խոսքը` նախազգուշացում հայտարարելով, ապա հրահանգեց անջատել ընդդիմադիր պատգամավորի միկրոֆոնը։Այդուհանդերձ, դահլիճում բարձրացած աղմուկն ու փոխադարձ հնչող վիրավորանքները չդադարեցին։Ալեն Սիմոնյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը` հարցի իրավունքը փոխանցելով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանին։ Պատգամավորի հնչեցրած հարցին վարչապետը չկարողացավ պատասխանել, քանի որ Աննա Մկրտչյանը շարունակեց վիճաբանությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից մի քանիսի հետ։Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի Մկրտչյանը լքի ԱԺ դահլիճը։ Իսկ երբ վերջինը հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։«Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով է անում». Աննա ՄկրտչյանԱյս հայտարարությունից հետ ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
https://arm.sputniknews.ru/20210824/nman-ban-huseyini-pinocheti-oroqel-cheiq-tesni-vardevanyan-aj-28765758.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577947_73:0:1492:1064_1920x0_80_0_0_54d88f5176763e30ecdd8855690b6e1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , աննա մկրտչյան, խորհրդարան
հայաստան, հասարակություն , աննա մկրտչյան, խորհրդարան
Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները հեռացրեցին նիստերի դահլիճից. տեսանյութ
15:09 24.08.2021 (Թարմացված է: 15:51 24.08.2021) Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները հեռացրեցին նիստերի դահլիճից։
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։
«Հիմա այս անձնավորությունը (խմբ.– Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկներ», որոնք երբևէ ԱԺ չեն մտել»,– ասաց Մկրտչյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընհատեց նրա խոսքը` նախազգուշացում հայտարարելով, ապա հրահանգեց անջատել ընդդիմադիր պատգամավորի միկրոֆոնը։
Այդուհանդերձ, դահլիճում բարձրացած աղմուկն ու փոխադարձ հնչող վիրավորանքները չդադարեցին։
Ալեն Սիմոնյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը` հարցի իրավունքը փոխանցելով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանին։ Պատգամավորի հնչեցրած հարցին վարչապետը չկարողացավ պատասխանել, քանի որ Աննա Մկրտչյանը շարունակեց վիճաբանությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից մի քանիսի հետ։
Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի Մկրտչյանը լքի ԱԺ դահլիճը։ Իսկ երբ վերջինը հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։
Այս հայտարարությունից հետ ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։