00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման բան Սադամ Հուսեյնի ու Պինոչետի օրոք էլ չէիք տեսնի․Վարդևանյանը՝ ԱԺ-ում կատարվածի մասին

© Sputnik / Aram NersesyanАрам Вардеванян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Арам Вардеванян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվել
Վարդևանյանի խոսքով՝ կատարվածի առնչությամբ իրենք պատրաստվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Ակնհայտ քրեորեն դատապարտելի արարք է։ Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ԱԺ-ում քիչ առաջ կատարվածն այսպես բնութագրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Երբ մենք խոսում ենք բռնապետության մասին, շատերը միգուցե դա ընկալում էին որպես շատ խիստ գնահատական։Երևի թե նախկին շատ տարբեր բռնապետների՝  Սադամ Հուսեյնի, Պինոչետի կամ այլ բռնապետների օրոք դուք նման վարքագիծ պառլամենտական շենքում երբևէ չէիք տեսնի»,- նշեց Վարդևանյանը։
Акция протеста журналистов за нарушенные права в зале НС (24 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
«Նիկոլ Փաշինյան, էլ լրագրող չես». ԱԺ օթյակում բողոքի ակցիա էր
Նա ընդգծեց՝ կատարվածը դառնալու է «էական քրեական գործ»։ Նրա խոսքով՝ այն, թե ինչպես իրենց դրսևորեցին անվտանգության աշխատակիցները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ, գարշանք է առաջացնում, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ կատարվածն էլ քրեորեն պատժելի վարքագիծ էր։
«Խնդրում եմ սա հիշել, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգ որդեգրած պետության համար սա խայտառակության էջ է»,- հավելեց Վարդևանյանը։
Նա հայտարարեց, որ առաջնահերթ պատրասվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն։ Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ Արծվիկ Մինասյանը մարմնական վնասվածք է ստացել, ուստի պետք է նաև դատաբժշկական փորձաքննություն անցնի։
Հստակեցրեց՝ դա ոչ թե պարզապես հրմշտոց էր, այլ «խուլիգանական վարքագիծ, իսկ խուլիգանական վարքագիծ դրսևորողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»։
Ընդգծեց՝ կլինի դա հիմա՝ ներկա դատախազության օրոք, թե հետո, պատիժն անկասկած լինելու է։
Վարդևանյանը հորդորեց լրագրողներին ևս հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ոստիկանություն, քանի որ Ազգային ժողովում սկսված ծեծկռտուքի ժամանակ լրագրողներին ևս հրմշտելով հեռացրեցին դահլիճից՝ թույլ չտալով տեսանկարահանել կատարվողը։
Գարնանն էինք անելու սահմանազատումը, ընդդիմությունը խանգարեց. Փաշինյան
Հիշեցնենք` ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լքի ԱԺ դահլիճը։ Իսկ երբ վերջինը հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։
Այս հայտարարությունից հետ ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։ Ընդմիջման ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք սկսվեց։
Լրահոս
0