https://arm.sputniknews.ru/20210823/es-vstahem-shenq-chi-linelu-fizgorodoki-bnakichnery-qaxaqapetaranumen-28755212.html
«Ես վստահ եմ` շենք չի լինելու». «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանում են
«Ես վստահ եմ` շենք չի լինելու». «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանում են
Sputnik Արմենիա
Բնակիչների տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության... 23.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-23T16:25+0400
2021-08-23T16:25+0400
2021-08-23T16:28+0400
հասարակություն
հայաստան
երևան
քաղաքապետարան
բողոքի ակցիա
շենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28755009_0:0:1000:563_1920x0_80_0_0_ac6eb39dd7276dd2cc538b3314a78190.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», 12-հարկանի շենքի կառուցման դեմ մի քանի օր բողոքի ակցիա անող մի խումբ բնակիչներ հիմա էլ ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առջև:Շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:Մասնավորապես, բնակիչների խոսքով` կառուցապատողը ՇՄԱԳ փորձաքննություն չի անցկացրել:«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի: Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը։ Ես վստահ եմ շենք չի լինելու»,- ասաց բնակիչներից մեկը:Նշենք, որ այս պահին հանդիպումը քաղաքապետարանում շարունակվում է։Հիշեցնենք` օգոստոսի 20–ին «Ֆիզգորոդոկում» քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Իրավիճակը լարվել էր։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։«Ֆիզգորադոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:Լարված իրավիճակ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում, կան բերման ենթարկվածներ. տեսանյութԱյնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:Վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը 1976 քմ է, իսկ մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:
https://arm.sputniknews.ru/20210822/harvacelen-vorovaynin-berman-entarkel-aranc-tabati-mip-28742009.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28755009_148:0:1000:639_1920x0_80_0_0_992720ec60046439e5a858bd6b2a1acd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, երևան, քաղաքապետարան, բողոքի ակցիա, շենք
հասարակություն , հայաստան, երևան, քաղաքապետարան, բողոքի ակցիա, շենք
«Ես վստահ եմ` շենք չի լինելու». «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանում են
16:25 23.08.2021 (Թարմացված է: 16:28 23.08.2021) Բնակիչների տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», 12-հարկանի շենքի կառուցման դեմ մի քանի օր բողոքի ակցիա անող մի խումբ բնակիչներ հիմա էլ ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առջև:
Շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:
Մասնավորապես, բնակիչների խոսքով` կառուցապատողը ՇՄԱԳ փորձաքննություն չի անցկացրել:
«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի: Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը։ Ես վստահ եմ շենք չի լինելու»,- ասաց բնակիչներից մեկը:
Նշենք, որ այս պահին հանդիպումը քաղաքապետարանում շարունակվում է։
Հիշեցնենք` օգոստոսի 20–ին «Ֆիզգորոդոկում» քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Իրավիճակը լարվել էր։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Ոստիկանները
հարվածել էին նաև 16 տարեկան տղային։
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը
մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։
«Ֆիզգորադոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
Վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը 1976 քմ է, իսկ մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է: