https://arm.sputniknews.ru/20210823/ashun-gyumry-tez-marzpet-qaxaqapet-28751210.html
Աշունը Գյումրիում թեժ է լինելու. մարզպետը հավակնում է քաղաքապետի պաշտոնի՞ն
Աշունը Գյումրիում թեժ է լինելու. մարզպետը հավակնում է քաղաքապետի պաշտոնի՞ն
Sputnik Արմենիա
Գյումրիում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կանցկացվեն, ինչը նշանակում է, որ հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը կընտրվի ավագանուց: Այն... 23.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-23T13:17+0400
2021-08-23T13:17+0400
2021-08-23T16:27+0400
քաղաքականություն
հայաստան
գյումրի
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1f/27001007_0:0:1403:790_1920x0_80_0_0_79411b47fb5a43d7ba9b9484b78d8e73.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Գյումրիում hոկտեմբերի 17-ին նախատեսված ավագանու ընտրություններն արդեն 2-րդ անգամ են անցկացվելու համամասնական ընտրակարգով։ Ըստ ժամանակացուցի` նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 20-ից հետո. մինչ այդ կուսակցություններն ԸԸՀ կներկայացնեն ավագանու անդամի թեկնածուների անունները:Թեև քաղաքական ուժերը չեն շտապում հայտարարել Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին, այնուամենայնիվ քաղաքապետի հավանական անուններ արդեն շոշափվում են: Ամենահավանականը գյումրեցիները համարում են ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունները: Երկուսն էլ դեռ չեն շտապում պարզաբանումներ տալ։Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշեց, որ, քաղաքապետն այս պահին արձակուրդում է ու ոչ մեկն իրավասու չէ Բալասանյանի փոխարեն պատասխանել նրա հնարավոր թեկնածության մասին հարցին: Մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց. «Չեմ շտապի հայտարարություն անել. «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:«Ասում են` առջևում ՏԻՄ ընտրություններն են, լավ կլինի` դիմում գրեք». Ազատանի համայնքապետԳյումրիում ընտրություններին իրենց թեկնածուների հարցը դեռ քննարկվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններում: Թեև «Հայաստան» դաշինքից շրջանառվում են տեղի կառույցների պատասխանատուներ Կարապետ Պողոսյանի ու Հովհաննես Ասոյանի, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից` նախկին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, ԲՀԿ-ից` ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի անունները:Այս պահին քաղաքի տարբեր հատվածներում փակցված «Գյումրին կըռնա» պաստառները վկայում են, որ ընտրություններին մասնակցելու նպատակներ ունի «Ազգային արժեք» ակումբը «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժումով ու նորաստեղծ դաշինքով:Հիշեցնենք, որ վերջին ՏԻՄ ընտրություններին (2016 թվականին) Գյումրիում 11 կուսակցություն ու դաշինք էր մասնակցում:Հայտնի է, թե ինչու են Արցախում հետաձգվել ՏԻՄ ընտրությունները
https://arm.sputniknews.ru/20210813/kapanum-artahert-yntrutyunner-klinen-ov-e-ishxanutyan-teknatsun-28654775.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1f/27001007_78:0:1325:935_1920x0_80_0_0_b903d830b8070a56b87486517127b23e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
քաղաքականություն, հայաստան, գյումրի, ընտրություններ
քաղաքականություն, հայաստան, գյումրի, ընտրություններ
Աշունը Գյումրիում թեժ է լինելու. մարզպետը հավակնում է քաղաքապետի պաշտոնի՞ն
13:17 23.08.2021 (Թարմացված է: 16:27 23.08.2021) Գյումրիում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կանցկացվեն, ինչը նշանակում է, որ հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը կընտրվի ավագանուց: Այն ուժերը, որոնք հավակնելու են քաղաքապետ տեսնելու իրենց թեկնածուին, ստիպված են «լավ աշխատել» քարոզարշավի ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Գյումրիում hոկտեմբերի 17-ին նախատեսված ավագանու ընտրություններն արդեն 2-րդ անգամ են անցկացվելու համամասնական ընտրակարգով։ Ըստ ժամանակացուցի` նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 20-ից հետո. մինչ այդ կուսակցություններն ԸԸՀ կներկայացնեն ավագանու անդամի թեկնածուների անունները:
Թեև քաղաքական ուժերը չեն շտապում հայտարարել Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին, այնուամենայնիվ քաղաքապետի հավանական անուններ արդեն շոշափվում են: Ամենահավանականը գյումրեցիները համարում են ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունները: Երկուսն էլ դեռ չեն շտապում պարզաբանումներ տալ։
Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշեց, որ, քաղաքապետն այս պահին արձակուրդում է ու ոչ մեկն իրավասու չէ Բալասանյանի փոխարեն պատասխանել նրա հնարավոր թեկնածության մասին հարցին:
Մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց. «Չեմ շտապի հայտարարություն անել. «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:
Գյումրիում ընտրություններին իրենց թեկնածուների հարցը դեռ քննարկվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններում: Թեև «Հայաստան» դաշինքից շրջանառվում են տեղի կառույցների պատասխանատուներ Կարապետ Պողոսյանի ու Հովհաննես Ասոյանի, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից` նախկին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, ԲՀԿ-ից` ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի անունները:
Այս պահին քաղաքի տարբեր հատվածներում փակցված «Գյումրին կըռնա» պաստառները վկայում են, որ ընտրություններին մասնակցելու նպատակներ ունի «Ազգային արժեք» ակումբը «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժումով ու նորաստեղծ դաշինքով:
Հիշեցնենք, որ վերջին ՏԻՄ ընտրություններին (2016 թվականին) Գյումրիում 11 կուսակցություն ու դաշինք էր մասնակցում: