https://arm.sputniknews.ru/20210821/arajarkvum-e-dprocnerum-kreditayin-hamakarg-pordzarkel-28736651.html
Առաջարկվում է դպրոցներում կրեդիտային համակարգ փորձարկել. կարծիքների ժամկետին քիչ է մնացել
Առաջարկվում է դպրոցներում կրեդիտային համակարգ փորձարկել. կարծիքների ժամկետին քիչ է մնացել
Sputnik Արմենիա
Նախագծի ընդունման դեպքում կրեդիտային համակարգը կներդրվի դպրոցներում երկու փուլով, առաջին փուլում` Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից... 21.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-21T11:11+0400
2021-08-21T11:11+0400
2021-08-21T11:14+0400
հասարակություն
հայաստան
դպրոց
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/68/23586861_0:85:1600:985_1920x0_80_0_0_77024b5be194b6948d3386ee0bcdc616.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր՝ կրեդիտային համակարգի փորձարկում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: Գերատեսչությունն ակնկալում է մասնագիտական հիմնավոր կարծիքների և առաջարկների վրա հիմնված շահագրգիռ քննարկում:Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը հանրակրթությունից նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով: Այսինքն՝ աշակերտը բարձր գնահատականներ ունենալու դեպքում կարող է քննություններ չհանձնելով ընդունվել բուհ։Բացի այդ, կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում: Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա:Համաձայն նախագծի` միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում, ուսումնական ամբողջական աշխատածավալը 105 կրեդիտ է։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։ Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։Նախագծի ընդունման դեպքում կրեդիտային համակարգը կներդրվի դպրոցներում երկու փուլով։ Առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում: Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարվանից սկսած կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում առաջին փուլի արդյունքների վերլուծությունից և դրանից բխող լրամշակումներից հետո:Թաթոյանն առաջարկում է դպրոցի ընդունելության չափանիշներում փոփոխություն մտցնել
https://arm.sputniknews.ru/20210816/hh-dprocakanneri-timn-arjanacel-e-bronze-medali-ashxarhagrutyan-mijazgayin-olimpiadayum-28682212.html
https://arm.sputniknews.ru/20210820/dasery-kanckacven-arka-dzevachapov-28731969.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/68/23586861_88:0:1512:1068_1920x0_80_0_0_661bce57046a29b428ec0b23d2621b9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հասարակություն , հայաստան, դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Առաջարկվում է դպրոցներում կրեդիտային համակարգ փորձարկել. կարծիքների ժամկետին քիչ է մնացել
11:11 21.08.2021 (Թարմացված է: 11:14 21.08.2021) Նախագծի ընդունման դեպքում կրեդիտային համակարգը կներդրվի դպրոցներում երկու փուլով, առաջին փուլում` Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր՝ կրեդիտային համակարգի փորձարկում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ
e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: Գերատեսչությունն ակնկալում է մասնագիտական հիմնավոր կարծիքների և առաջարկների վրա հիմնված շահագրգիռ քննարկում:
Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը հանրակրթությունից նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով: Այսինքն՝ աշակերտը բարձր գնահատականներ ունենալու դեպքում կարող է քննություններ չհանձնելով ընդունվել բուհ։
Բացի այդ, կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում: Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա:
Համաձայն նախագծի` միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում, ուսումնական ամբողջական աշխատածավալը 105 կրեդիտ է։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։ Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։
Նախագծի ընդունման դեպքում կրեդիտային համակարգը կներդրվի դպրոցներում երկու փուլով։ Առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում: Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարվանից սկսած կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում առաջին փուլի արդյունքների վերլուծությունից և դրանից բխող լրամշակումներից հետո: