https://arm.sputniknews.ru/20210821/aparanum-eritasardnery-zul-ev-hort-en-goxacel-apa-vtari-entarkvel-28737079.html
Ապարանում երիտասարդները ցուլ և հորթ են գողացել, ապա վթարի ենթարկվել
Ապարանում երիտասարդները ցուլ և հորթ են գողացել, ապա վթարի ենթարկվել
Sputnik Արմենիա
Վթարի հետևանքով երկու երիտասարդներն էլ հիվանդանոց են տեղափոխվել, իսկ ցուլն ու հորթը չեն վնասվել։ 21.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-21T12:31+0400
2021-08-21T12:31+0400
2021-08-21T12:51+0400
պատահարներ
հայաստան
ապարան
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/15/28737043_0:0:1000:565_1920x0_80_0_0_a0e2bf517534d4256ca92bf608f297d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ապարանում այս գիշեր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու երիտասարդներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։«VAZ 2106» մակնիշի մեքենան բախվել է Ապարանի Բաղրամյան փողոցում «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի դիմաց կայանված «MAN» մակնիշի ավտոքարշակին։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու, որոնք տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Տեղափոխվածներից մեկը վարորդն է` Լոռու մարզի բնակիչ, 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, մյուսը` ուղևորը` նույն մարզի բնակիչ, 23-ամյա Արշակ Այվազյանը։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Երբ փրկարարները բացել են բեռնախցիկը, որպեսզի գազաբալոնը փակեն, այնտեղ հորթուկ են հայտնաբերել, իսկ ավտոմեքենայի սրահում ցլիկ։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև ձեռնոցներ և երկաթյա լինգ։Ոստիկանները պարզել են, որ նրանք գողացել են անասունները։ Ցուլն ու հորթը պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ, 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։ Կենդանիների անուններն էլ են հայտնի՝ Զազո և Զուզու։ Կենդանիները վթարի հետևանքով չեն վնասվել։Երևանում «Opel Astra»-ն բախվել է բենզալցակայանի լիցքավորման ապարատին ու բռնկվելԱվելի ուշ հայտնի է դարձել, որ Ալբերտ Խաչատրյանը «Ապարան» բժշկական կենտրոնից անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Գողության փաստով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կենդանիներին սկզբում տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, տուժած Գ․ Պողոսյանին հայտնել են, որ կարող է ներկայանալ ոստիկանության Ապարանի բաժին, որպեսզի փոխանցեն կենդանիներին։Լոռիում ավտոմեքենա է այրվել
https://arm.sputniknews.ru/20210820/yerevanum-34amya-txamard-nrnaknerov-mtel-e-ynkerutyan-grasenyak-u-handipum-pahanjel-28725494.html
ապարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/15/28737043_0:0:898:565_1920x0_80_0_0_583c6945ef282e7a4636cd489ee02866.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, ապարան, վթար
պատահարներ, հայաստան, ապարան, վթար
Ապարանում երիտասարդները ցուլ և հորթ են գողացել, ապա վթարի ենթարկվել
12:31 21.08.2021 (Թարմացված է: 12:51 21.08.2021) Վթարի հետևանքով երկու երիտասարդներն էլ հիվանդանոց են տեղափոխվել, իսկ ցուլն ու հորթը չեն վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ապարանում այս գիշեր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու երիտասարդներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«VAZ 2106» մակնիշի մեքենան բախվել է Ապարանի Բաղրամյան փողոցում «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի դիմաց կայանված «MAN» մակնիշի ավտոքարշակին։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու, որոնք տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Տեղափոխվածներից մեկը վարորդն է` Լոռու մարզի բնակիչ, 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, մյուսը` ուղևորը` նույն մարզի բնակիչ, 23-ամյա Արշակ Այվազյանը։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Երբ փրկարարները բացել են բեռնախցիկը, որպեսզի գազաբալոնը փակեն, այնտեղ հորթուկ են հայտնաբերել, իսկ ավտոմեքենայի սրահում ցլիկ։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև ձեռնոցներ և երկաթյա լինգ։
Ոստիկանները պարզել են, որ նրանք գողացել են անասունները։ Ցուլն ու հորթը պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ, 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։ Կենդանիների անուններն էլ են հայտնի՝ Զազո և Զուզու։ Կենդանիները վթարի հետևանքով չեն վնասվել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալբերտ Խաչատրյանը «Ապարան» բժշկական կենտրոնից անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Գողության փաստով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կենդանիներին սկզբում տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, տուժած Գ․ Պողոսյանին հայտնել են, որ կարող է ներկայանալ ոստիկանության Ապարանի բաժին, որպեսզի փոխանցեն կենդանիներին։