https://arm.sputniknews.ru/20210820/yerevanum-34amya-txamard-nrnaknerov-mtel-e-ynkerutyan-grasenyak-u-handipum-pahanjel-28725494.html
Երևանում 34-ամյա տղամարդը նռնակներով մտել է ընկերության գրասենյակ ու հանդիպում պահանջել
Երևանում 34-ամյա տղամարդը նռնակներով մտել է ընկերության գրասենյակ ու հանդիպում պահանջել
Sputnik Արմենիա
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 9-ի մոտակայքում։ 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T11:24+0400
2021-08-20T11:24+0400
2021-08-20T12:03+0400
հայաստան
պատահարներ
երևան
նռնակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0c/28254735_0:0:1600:901_1920x0_80_0_0_bb0026073c2f9e7ebcf8d6198c389278.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamsyan.com-ը։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցեում գտնվող գրասենյակ ու պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է նռնակները պայթեցնել։Դեպքի վայր ժամանած իրավապահները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Ս. Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ավելի ուշ ոստիկանությունից տեղեկացրին, որ նշված հասցեում բուքմեյքերական ընկերության գրասենյակ է գործում։
https://arm.sputniknews.ru/20210807/tavushum-varkayin-kazmakerputyan-vra-nrnakov-hardzakvoxy-31-amya-ijevancie-28590964.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0c/28254735_181:0:1600:1064_1920x0_80_0_0_e7f07932291a7678cef69f98e7a8d3f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, երևան, նռնակ
հայաստան, պատահարներ, երևան, նռնակ
Երևանում 34-ամյա տղամարդը նռնակներով մտել է ընկերության գրասենյակ ու հանդիպում պահանջել
11:24 20.08.2021 (Թարմացված է: 12:03 20.08.2021) Արտակարգ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 9-ի մոտակայքում։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է
Shamsyan.com-ը։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցեում գտնվող գրասենյակ ու պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է նռնակները պայթեցնել։
Դեպքի վայր ժամանած իրավապահները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Ս. Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ավելի ուշ
ոստիկանությունից տեղեկացրին, որ նշված հասցեում բուքմեյքերական ընկերության գրասենյակ է գործում։