00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում վարկային կազմակերպության վրա նռնակով հարձակվողը 31-ամյա իջևանցի է

© Sputnik / Andranik GhazaryanПолицейские в парке города Берд
Полицейские в парке города Берд - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Բաժանորդագրվել
Տղամարդը ցույց է տվել հագուստն ու դիմակը և խոստովանել, որ նռնակը նետել է Աղստև գետը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Բացահայտվել է Տավուշում վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում։ Նշվում է, որ   տղամարդը ներխուժել էր «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ և աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել գումար։ Պահանջված գումարը չստանալով՝ նա դիմել էր փախուստի:
Российские рубли и армянские драмы - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Facebook-ով խոստացել է շտկել վարկային բացասական պատմություններն ու հափշտակել է փողերը
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա Իջևան քաղաքի բնակիչ է՝ 31 տարեկան:
«Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելով հանցագործության կատարման ժամանակ հագին եղած հագուստը, դիմակը, ինչպես նաև հայտնել, որ հանցագործության գործիք հանդիսացող նռնակը նետել է Աղստև գետը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ-ից հայտնում են, որ նույն օրը կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն։ Այդ գործողությունների ընթացքում տղամարդը ճշտորեն վերարտադրել է դեպքի հանգամանքները և մատնացույց արել գետի այն հատվածը, որտեղ նետել է նռնակը:
Ձերբակալվել է վարկային կազմակերպության վրա հարձակված անձը
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (Ավազակություն՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Ավագանու անդամին և նրա պապին ծեծողներից մեկը Երևանի 30–ամյա բնակիչ է. ՔԿ
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Լրահոս
0