https://arm.sputniknews.ru/20210820/pnn-erablurum-havaq-joxov-kanckacni-zoheri-hayarazatneri-masnakcutyamb-28725728.html
ՊՆ–ն Եռաբլուրում հավաք-ժողով կանցկացնի զոհերի հարազատների մասնակցությամբ
ՊՆ–ն Եռաբլուրում հավաք-ժողով կանցկացնի զոհերի հարազատների մասնակցությամբ
Sputnik Արմենիա
Զոհերի գերեզմանների կառուցապատման ու բարեկարգման մեկնարկը նախատեսված է 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից: 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T11:56+0400
2021-08-20T11:56+0400
2021-08-20T11:59+0400
հայաստան
հասարակություն
եռաբլուր պանթեոն
հանդիպում
զոհ
կառուցապատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0d/28664066_0:0:1025:580_1920x0_80_0_0_393e04828b3387ea50348b8ecad04b86.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը։Նախարարության հայտարարության համաձայն, քվեարկությանը մասնակցել են զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատները։Արդյունքների ամփոփման և վերջնական որոշման համար վաղը` օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին նախարարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպում է ընդհանուր հավաք-ժողով, որին մասնակցելու է հրավիրում զոհերի հարազատներին։Հիշեցնենք` հուլիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարությանը 1,5 մլրդ դրամ էր հատկացվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման կառուցելու ու տարածքը բարեկարգելու համար։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի հարազատները չեն հավանել նախարարության ներկայացրած շիրմաքարերի տարբերակները։Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ քննարկել էր գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված խնդիրները։ԱՀ նախագահն ընդունել է անհետ կորածների հարազատներին, ՊՆ պաշտոնյաներն այցելել են ԵռաբլուրԿարապետյանը նշել էր, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները։Ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:
https://arm.sputniknews.ru/20210819/erablurum-matyanner-en-drvel-zohvacneri-harazatneri-harazatneri-arajarkneri-hamar-28720510.html
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0d/28664066_0:0:1025:644_1920x0_80_0_0_e4262c9c55592dd818615c7344dca58b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , եռաբլուր պանթեոն, հանդիպում, զոհ, կառուցապատում
հայաստան, հասարակություն , եռաբլուր պանթեոն, հանդիպում, զոհ, կառուցապատում
ՊՆ–ն Եռաբլուրում հավաք-ժողով կանցկացնի զոհերի հարազատների մասնակցությամբ
11:56 20.08.2021 (Թարմացված է: 11:59 20.08.2021) Զոհերի գերեզմանների կառուցապատման ու բարեկարգման մեկնարկը նախատեսված է 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը։
Նախարարության հայտարարության համաձայն, քվեարկությանը մասնակցել են զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատները։
Արդյունքների ամփոփման և վերջնական որոշման համար վաղը` օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին նախարարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպում է ընդհանուր հավաք-ժողով, որին մասնակցելու է հրավիրում զոհերի հարազատներին։
Հիշեցնենք` հուլիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարությանը 1,5 մլրդ դրամ էր հատկացվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման կառուցելու ու տարածքը բարեկարգելու համար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի հարազատները չեն հավանել նախարարության ներկայացրած շիրմաքարերի տարբերակները։
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար
Արշակ Կարապետյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ քննարկել էր գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված խնդիրները։
Կարապետյանը նշել էր, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները։
Ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից: