00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռաբլուրում մատյաններ են դրվել զոհվածների հարազատների առաջարկների համար

© Photo : official site of the MOD of RAVинистр обороны Аршак Карапетян посетил военный пантеон «Ераблур» (13 августа 2021). Еревaн
Vинистр обороны Аршак Карапетян посетил военный пантеон «Ераблур» (13 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Բաժանորդագրվել
Եռաբլուրում նախատեսվում են նաև հսկիչ-անցագրային կետի, հասարակական սանհանգույցի կառուցում և տարածքի ընդհանուր ցանկապատում։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Արշակ Կարապետյանն այցելել է Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Արշակ Կարապետյանն այցելել է Եռաբլուր. քննարկվել են գերեզմանների կառուցապատման հարցերը
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով.
1. Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում,
2. Բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:
Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են  պայմանագրեր և, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների կառուցապատումը` ներառյալ հաստատված հատակագծերով հուշաքարերի տեղադրումը, բազալտե հատակի կառուցումը և այլն: Թեև հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձանեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց  անհամաձայնությունը:
Որպես խնդրի լուծում՝ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, տեղում դրվել են մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կուսումնասիրվեն, կամփոփվեն և սեղմ ժամկետում կկայացվի վերջնական որոշում:
Պաշտպանության նախարարությունը Եռաբլուրում 1000 գերեզման կկառուցի
Զուգահեռաբար, ճարտարապետը և նախագծային կազմակերպությունը մշակում են զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողի, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ենթակառուցվածքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներառելու են տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման ու ջրահեռացման, ոռոգման ցանցերի, էլեկտրական լուսավորման ու տեսահսկման համակարգեր: Նախատեսվում են նաև հսկիչ-անցագրային կետի, հասարակական սանհանգույցի կառուցում և տարածքի ընդհանուր ցանկապատում:
Նշված ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:
Լրահոս
0