https://arm.sputniknews.ru/20210820/katnamterqi-erku-artadramaseri-gortsuneutyuny-kasecvel-e-inch-xaxtumner-en-haytnabervel-28731543.html
Կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերել
Կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ընկերություններին ժամկետ է տվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար: 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T18:05+0400
2021-08-20T18:05+0400
2021-08-20T18:06+0400
հասարակություն
հայաստան
կաթնամթերք
արտադրամաս
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/2359/19/23591969_0:6:3124:1763_1920x0_80_0_0_5b002c97746964e3986921c5e811526f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Ըստ հաղորդագրության` Լոռու մարզի Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում։Կաթնամթերքի արտադրամաս
Բացի այդ, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ օճառով, ախտահանման միջոցներով, իսկ անձնակազմը չունի հանդերձարան:Կաթնամթերքի արտադրամաս
«Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ։ Իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասերից մեկի արտադրական գործընթացը. լուսանկարներՕրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Ընկերություններին ժամկետ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:Ամասիայում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2359/19/23591969_232:0:2961:2047_1920x0_80_0_0_4d9b31b236f0800b56d231b497d5ff85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, կաթնամթերք, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հասարակություն , հայաստան, կաթնամթերք, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերել
18:05 20.08.2021 (Թարմացված է: 18:06 20.08.2021) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ընկերություններին ժամկետ է տվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության` Լոռու մարզի Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում։
Բացի այդ, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ օճառով, ախտահանման միջոցներով, իսկ անձնակազմը չունի հանդերձարան:
«Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ։ Իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Ընկերություններին ժամկետ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար: