https://arm.sputniknews.ru/20210820/hh-gsh-kazmum-kstexcven-anodachu-trchox-sarqeri-varchutyun-isj-divizaner-kkazmalucven-28727098.html
ՀՀ ԳՇ կազմում կստեղծվի Անօդաչու թռչող սարքերի վարչություն, իսկ դիվիզիաները կկազմալուծվեն
ՀՀ ԳՇ կազմում կստեղծվի Անօդաչու թռչող սարքերի վարչություն, իսկ դիվիզիաները կկազմալուծվեն
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարության առաջարկած որոշումները ՀՀ կառավարությունն ընդունել է օգոստոսի 19-ին` գրավոր քվեարկության արդյունքում։ Բացի այդ հաստատվել են նաև ևս... 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T13:37+0400
2021-08-20T13:37+0400
2021-08-20T13:53+0400
հայաստան
հասարակություն
բանակ
անօդաչու թռչող սարք (աթս)
հհ զու գլխավոր շտաբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579746_0:164:1600:1068_1920x0_80_0_0_9645f7d33e95e26603a5e36fc61fd07c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում կստեղծվի Անօդաչու թռչող սարքերի վարչություն: Այս մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է օգոստոսի 19-ին գրավոր քվեարկության արդյունքում։Հրապարակված նախագծի համաձայն՝ Անօդաչու թռչող սարքերի վարչությունը կստեղծվի ԶՈւ Ավիացիայի վարչության բաժանման արդյունքում:«Ռազմական տեխնիկայի ներկա զարգացման, ինչպես նաև 2020 թվականի ռազմական գործողությունների վարման ընթացքն ակնհայտ ցույց տվեց, որ անհրաժեշտություն է առաջացել առավել մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի համակարգերի զարգացման ու դրանց կառավարման գործընթացին»,– ասված է ՊՆ–ի ներկայացրած որոշման նախագծում։Կառավարության գրավոր քվեարկությամբ հաստատվել է նաև ՊՆ–ի առաջարկած մեկ այլ որոշում, որի համաձայն ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ դիվիզիաները կկազմալուծվեն, իսկ դիվիզաների հրամանատարների պաշտոնները կկրճատվեն։«Քանի որ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը սահմանված է որպես զինվորական ծառայության հիմնական պաշտոն, անհրաժեշտություն է առաջացել այդ պաշտոնի փոխարեն որպես հիմնական պաշտոն նախատեսել նույն խմբի հավասարեցված պաշտոն հանդիսացող՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը»,– ասված է որոշման մեջ։Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերըՀՀ ԶՈւ դիվիզիաների կազմալուծման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ.–ի դեկտեմբերի 31-ը։Նշենք, որ այս որոշումներն օգոստոսի 19-ին հաստատված միակ նախագծերը չեն։ Դրանցից բացի, կառավարությունը հաստատել է ՊՆ–ի ներկայացրած ևս երկու գաղտնի նախագիծ, որոնք չեն հրապարակվում։
https://arm.sputniknews.ru/20210818/taracqneri-poxanakman-hartsov-hayastany-voreve-erkri-het-banakcutyunner-chi-varum-28706727.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579746_0:62:1600:1068_1920x0_80_0_0_6aec2d772efa0efbdd471c049f67d100.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , բանակ, անօդաչու թռչող սարք (աթս), հհ զու գլխավոր շտաբ
հայաստան, հասարակություն , բանակ, անօդաչու թռչող սարք (աթս), հհ զու գլխավոր շտաբ
ՀՀ ԳՇ կազմում կստեղծվի Անօդաչու թռչող սարքերի վարչություն, իսկ դիվիզիաները կկազմալուծվեն
13:37 20.08.2021 (Թարմացված է: 13:53 20.08.2021) Պաշտպանության նախարարության առաջարկած որոշումները ՀՀ կառավարությունն ընդունել է օգոստոսի 19-ին` գրավոր քվեարկության արդյունքում։ Բացի այդ հաստատվել են նաև ևս երկու գաղտնի նախագիծ։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում կստեղծվի Անօդաչու թռչող սարքերի վարչություն: Այս մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է օգոստոսի 19-ին գրավոր քվեարկության արդյունքում։
Հրապարակված նախագծի համաձայն՝ Անօդաչու թռչող սարքերի վարչությունը կստեղծվի ԶՈւ Ավիացիայի վարչության բաժանման արդյունքում:
«Ռազմական տեխնիկայի ներկա զարգացման, ինչպես նաև 2020 թվականի ռազմական գործողությունների վարման ընթացքն ակնհայտ ցույց տվեց, որ անհրաժեշտություն է առաջացել առավել մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի համակարգերի զարգացման ու դրանց կառավարման գործընթացին»,– ասված է ՊՆ–ի ներկայացրած որոշման նախագծում։
Կառավարության գրավոր քվեարկությամբ հաստատվել է նաև ՊՆ–ի առաջարկած մեկ այլ որոշում, որի համաձայն ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ դիվիզիաները կկազմալուծվեն, իսկ դիվիզաների հրամանատարների պաշտոնները կկրճատվեն։
«Քանի որ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը սահմանված է որպես զինվորական ծառայության հիմնական պաշտոն, անհրաժեշտություն է առաջացել այդ պաշտոնի փոխարեն որպես հիմնական պաշտոն նախատեսել նույն խմբի հավասարեցված պաշտոն հանդիսացող՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը»,– ասված է որոշման մեջ։
ՀՀ ԶՈւ դիվիզիաների կազմալուծման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ.–ի դեկտեմբերի 31-ը։
Նշենք, որ այս որոշումներն օգոստոսի 19-ին հաստատված միակ նախագծերը չեն։ Դրանցից բացի, կառավարությունը հաստատել է ՊՆ–ի ներկայացրած ևս երկու գաղտնի նախագիծ, որոնք չեն հրապարակվում։