https://arm.sputniknews.ru/20210819/nor-bnakaranner-hin-himqi-vra-gyumrium-tnakneric-azatvelu-nor-tsragire-meknarkel-28717163.html
Նոր բնակարաններ` հին հիմքի վրա. Գյումրիում տնակներից ազատվելու նոր ծրագիր է մեկնարկել
Նոր բնակարաններ` հին հիմքի վրա. Գյումրիում տնակներից ազատվելու նոր ծրագիր է մեկնարկել
Sputnik Արմենիա
Գյումրիում կանաչ գոտիներն ու քաղաքի կենտրոնը տնակներից ազատելու բնակարանաշինական նոր տարբերակ է առաջարկվել: Այն քաղաքապետարանի կողմից ողջունվել ու ընդունվել է: 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T14:51+0400
2021-08-19T14:51+0400
2021-08-19T15:18+0400
հասարակություն
հայաստան
գյումրի
բնակարան
բնակարանաշինություն
բազմաբնակարան շենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/13/28717127_0:31:1600:935_1920x0_80_0_0_53bdde6423a0629d3c64229a54643c23.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում մինչ օրս տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման համար նոր ծրագիր է գործելու։ Քաղաքապետարանում այսօր փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվողների բնակապահովման խնդիրների լուծումն է:Համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանն Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով: Քաղաքապետարանը նաև տրամադրում է արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծը: Այս ծրագիրը Գյումրիում մինչ այս եղած բնակարանաշինական մյուս ծրագրերից տարբերվում է նրանով, որ նախ` բնակելիները կառուցվում են երկրաշարժից հետո խորհրդային տարիներին մեկնարկած ու ավարտին չհասցված շենքերի հիմքերի վրա, երկրորդ՝ այս անգամ որպես շահառու կարող են հանդես գալ ժամանակավոր կացարաններում բնակվող ու տնազուրկ այն ընտանիքները, որոնք ի վիճակի կլինեն որոշ չափով վճարել բնակարանի համար:«Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Գումարի 50 տոկոսն ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ մյուս 50 տոկոսը հիմնադրամին բնակիչները վերադարձնելու են 10 տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հրահատ Ստեփանյանը` տեղեկացնելով, որ հիմնադրամին ներդրումներ են անում ամերիկաբնակ հայերը:Տարածքը հիմնադրամին վերջնական հանձնելու որոշում կայացնելու է Գյումրու ավագանին՝ առաջիկա նիստի ժամանակ: Նշենք, որ խոսքը մոտ 350 քառակուսի մետրի մասին է:Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 2 հատվածի հիմնանորոգումը. լուսանկարներ«Բնակիչների համար շատ փոքր ծախս է: Ճիշտ է, բնակիչը 10 տարի բնակարանն օտարելու իրավունք չի ունենա, բայց դրանից հետո, կկարողանա լիիրավ սեփականատերը դառնալ: Սա ոչ միայն բնակարանային խնդիրն է լուծում, այլ նաև քաղաքի կենտրոնական տարածքներն ու կանաչ գոտիները տնակներից ազատելու հնարավորություն է տալիս»,-ասաց Ռուբեն Սանոյանը:Շենքերը լինելու են 4-հարկանի`յուրաքանչյուր հարկում 3-4 բնակարան: Խոսքը 15-18 բնակարանի մասին է՝ առաջին փուլով: Ստեփանյանը հավաստիացնում է, որ բնակարանները կլինեն ամբողջովին հարդարված, խոհանոցային կահույքով։Պատասխանատուները վստահեցնում են`այս ծրագիրն այն խավի համար է, որին երբեք ոչ մի ծրագրով անդրադարձ չի եղել՝ տնակում բնակվող ու մի փոքր վճարունակ:«Մինչ այս ծրագրերում ընդգրկվել են սոցիալապես անապահով, կարիքավոր ընտանիքները: Սրանով հնարավորություն է տրվում մի փոքր վճարունակ ընտանիքներին բարելավել իրենց պայմանները»,- հավելեց Հրահատ Ստեփանյանը:Կազմակերպությունը պատրաստ է օր առաջ սկսել շինարարական աշխատանքները, այդ իսկ պատճառով նախագծային աշխատանքները կմեկնարկեն ավագանու որոշումից հետո: Նախատեսվում է, որ առաջին փուլը կավարտվի 2 տարի անց:Շահառուների ընտրությունը կկատարի հատուկ ձևավորվող հանձնաժողովը:
https://arm.sputniknews.ru/20210123/paterazmum-viravorvac-gyumreci-titexagorc-sharunakum-e-bnakvel-tnakum-erexaneri-het-26134963.html
https://arm.sputniknews.ru/20201212/erkrasjarji-hetevanqov-bnakapahovan-tsargirn-avartvum-e-bayc-aveli-qan-7200-tnak-der-ka-25724687.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/13/28717127_0:0:1600:1006_1920x0_80_0_0_663dba7ae819caa2a9a5e157246d2faa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գյումրի, բնակարան, բնակարանաշինություն, բազմաբնակարան շենք
հասարակություն , հայաստան, գյումրի, բնակարան, բնակարանաշինություն, բազմաբնակարան շենք
Նոր բնակարաններ` հին հիմքի վրա. Գյումրիում տնակներից ազատվելու նոր ծրագիր է մեկնարկել
14:51 19.08.2021 (Թարմացված է: 15:18 19.08.2021) Գյումրիում կանաչ գոտիներն ու քաղաքի կենտրոնը տնակներից ազատելու բնակարանաշինական նոր տարբերակ է առաջարկվել: Այն քաղաքապետարանի կողմից ողջունվել ու ընդունվել է:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում մինչ օրս տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման համար նոր ծրագիր է գործելու։ Քաղաքապետարանում այսօր փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվողների բնակապահովման խնդիրների լուծումն է:
Համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանն Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով: Քաղաքապետարանը նաև տրամադրում է արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծը: Այս ծրագիրը Գյումրիում մինչ այս եղած բնակարանաշինական մյուս ծրագրերից տարբերվում է նրանով, որ նախ` բնակելիները կառուցվում են երկրաշարժից հետո խորհրդային տարիներին մեկնարկած ու ավարտին չհասցված շենքերի հիմքերի վրա, երկրորդ՝ այս անգամ որպես շահառու կարող են հանդես գալ ժամանակավոր կացարաններում բնակվող ու տնազուրկ այն ընտանիքները, որոնք ի վիճակի կլինեն որոշ չափով վճարել բնակարանի համար:
«Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Գումարի 50 տոկոսն ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ մյուս 50 տոկոսը հիմնադրամին բնակիչները վերադարձնելու են 10 տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հրահատ Ստեփանյանը` տեղեկացնելով, որ հիմնադրամին ներդրումներ են անում ամերիկաբնակ հայերը:
Տարածքը հիմնադրամին վերջնական հանձնելու որոշում կայացնելու է Գյումրու ավագանին՝ առաջիկա նիստի ժամանակ: Նշենք, որ խոսքը մոտ 350 քառակուսի մետրի մասին է:
«Բնակիչների համար շատ փոքր ծախս է: Ճիշտ է, բնակիչը 10 տարի բնակարանն օտարելու իրավունք չի ունենա, բայց դրանից հետո, կկարողանա լիիրավ սեփականատերը դառնալ: Սա ոչ միայն բնակարանային խնդիրն է լուծում, այլ նաև քաղաքի կենտրոնական տարածքներն ու կանաչ գոտիները տնակներից ազատելու հնարավորություն է տալիս»,-ասաց Ռուբեն Սանոյանը:
12 դեկտեմբերի 2020, 15:59
Շենքերը լինելու են 4-հարկանի`յուրաքանչյուր հարկում 3-4 բնակարան: Խոսքը 15-18 բնակարանի մասին է՝ առաջին փուլով: Ստեփանյանը հավաստիացնում է, որ բնակարանները կլինեն ամբողջովին հարդարված, խոհանոցային կահույքով։
Պատասխանատուները վստահեցնում են`այս ծրագիրն այն խավի համար է, որին երբեք ոչ մի ծրագրով անդրադարձ չի եղել՝ տնակում բնակվող ու մի փոքր վճարունակ:
«Մինչ այս ծրագրերում ընդգրկվել են սոցիալապես անապահով, կարիքավոր ընտանիքները: Սրանով հնարավորություն է տրվում մի փոքր վճարունակ ընտանիքներին բարելավել իրենց պայմանները»,- հավելեց Հրահատ Ստեփանյանը:
Կազմակերպությունը պատրաստ է օր առաջ սկսել շինարարական աշխատանքները, այդ իսկ պատճառով նախագծային աշխատանքները կմեկնարկեն ավագանու որոշումից հետո: Նախատեսվում է, որ առաջին փուլը կավարտվի 2 տարի անց:
Շահառուների ընտրությունը կկատարի հատուկ ձևավորվող հանձնաժողովը: