https://arm.sputniknews.ru/20210819/eli-enq-handipelu-inch-en-paymanavorvel-anhet-korac-zinvorneri-tsnoxnen-aats-tnoreni-het-28717110.html
«Էլի ենք հանդիպելու». ինչ են պայմանավորվել անհետ կորած զինվորների ծնողներն ԱԱԾ տնօրենի հետ
«Էլի ենք հանդիպելու». ինչ են պայմանավորվել անհետ կորած զինվորների ծնողներն ԱԱԾ տնօրենի հետ
Sputnik Արմենիա
Ըստ ծնողների` Ստեփանակերտի զորամասերից մեկի 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։ 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T14:49+0400
2021-08-19T14:49+0400
2021-08-19T14:52+0400
հայաստան
հասարակություն
անհետ կորած
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ներկայացնել նրան։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց անհետ կորածներից մեկի մայրը։Հայտնել էինք, որ այսօր ԱԱԾ դիմաց բողոքի ակցիա էին անում անհետ կորածների հարազատները` նրանք հանդիպում էին պահանջում ԱԱԾ տնօրենի հետ։ Որոշ ժամանակ անց Աբազյանն ընդունեց բոլորին. քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։ «Ամիսներ են անցել, սակայն մեր երեխաներից որևէ լուր չունենք։ Բացի այդ, չկան նաև պատասխանատուներ, թե ինչու է այնպես ստացվել, որ մեր տղաներին տարել են արդեն իսկ գրավված տարածք։ Հիմա մենք Աբազյանի հետ պայմանավորվել ենք, որ մեր ունեցած փաստերը կտրամադրենք իրեն, որպեսզի ինչ–ինչ հանգամանքներ հայտնի դառնան»,–ասաց կինը։Նա նշեց նաև, որ Աբազյանն էլ իր հերթին վստահեցրել է` ԱԱԾ-ն նույնպես փաստահավաք կանի։ Անհետ կորածների հարազատները պայմանավորվել են փաստերն ի մի բերելուց հետո կրկին հանդիպել Աբազյանի հետ։Հիշեցնենք, որ ըստ ծնողների` Ստեփանակերտի զորամասերից մեկի 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։ Պետությունը անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս դրամական աջակցություն կտրամադրի
https://arm.sputniknews.ru/20210728/anhet-korats-zintsarayoxy-gtnvel-e-nra-vijaky-tsayrahex-tsanr-e-texapoxum-en-yerevan-28460267.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , անհետ կորած, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, բողոքի ակցիա
հայաստան, հասարակություն , անհետ կորած, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, բողոքի ակցիա
«Էլի ենք հանդիպելու». ինչ են պայմանավորվել անհետ կորած զինվորների ծնողներն ԱԱԾ տնօրենի հետ
14:49 19.08.2021 (Թարմացված է: 14:52 19.08.2021) Ըստ ծնողների` Ստեփանակերտի զորամասերից մեկի 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ներկայացնել նրան։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց անհետ կորածներից մեկի մայրը։
Հայտնել էինք, որ այսօր ԱԱԾ դիմաց բողոքի ակցիա էին անում անհետ կորածների հարազատները` նրանք հանդիպում էին պահանջում ԱԱԾ տնօրենի հետ։ Որոշ ժամանակ անց Աբազյանն ընդունեց բոլորին. քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։
«Ամիսներ են անցել, սակայն մեր երեխաներից որևէ լուր չունենք։ Բացի այդ, չկան նաև պատասխանատուներ, թե ինչու է այնպես ստացվել, որ մեր տղաներին տարել են արդեն իսկ գրավված տարածք։ Հիմա մենք Աբազյանի հետ պայմանավորվել ենք, որ մեր ունեցած փաստերը կտրամադրենք իրեն, որպեսզի ինչ–ինչ հանգամանքներ հայտնի դառնան»,–ասաց կինը։
Նա նշեց նաև, որ Աբազյանն էլ իր հերթին վստահեցրել է` ԱԱԾ-ն նույնպես փաստահավաք կանի։ Անհետ կորածների հարազատները պայմանավորվել են փաստերն ի մի բերելուց հետո կրկին հանդիպել Աբազյանի հետ։
Հիշեցնենք, որ ըստ ծնողների` Ստեփանակերտի զորամասերից մեկի 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։