ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով անհետ կորած զինծառայողը գտնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Ծայրահեղ ծանր վիճակում է, նոր տեղափոխվել է Երևան», – ասաց Սանոսյանը։
Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։
ՊՆ–ն քիչ առաջ հայտնեց, որ ճշտված տեղեկություններով` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ–ի իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։
Սանոսյանը տեղեկացրեց, որ մյուս երեք զինծառայողների վիճակը բավարար է, նրանք բոլորը բուժում են ստանում այժմ Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում (Մուրացան)։ Բոլոր զինծառայողներն էլ ժամկետային են և շարքային։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ