https://arm.sputniknews.ru/20210809/ynduneli-che-ishxox-xmbakcutyan-patgamavory-tavushi-anklavneri-handzman-masin-28609503.html
Ընդունելի չէ. իշխող խմբակցության պատգամավորը` Տավուշի անկլավների հանձնման մասին
Ընդունելի չէ. իշխող խմբակցության պատգամավորը` Տավուշի անկլավների հանձնման մասին
Sputnik Արմենիա
Իշխանական խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ իր արտահայտած կարծիքը համընկնում է իրենց քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամների կարծիքներին։ 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T14:16+0400
2021-08-09T14:16+0400
2021-08-09T14:20+0400
հայաստան
տավուշ
անկլավ
ադրբեջան
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27679123_0:113:1600:1014_1920x0_80_0_0_102be11a73e0b7ee8c9930ed0afac4be.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ Տավուշում առկա անկլավների` Ադրբեջանին հանձնելու մասին տարածված լուրերին։«Ես ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին։ Եվ ՀՀ–ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն»,– ասաց Խաչատրյանը` պատասխանելով խնդրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։Իշխանական խմբակցության ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ իր արտահայտած կարծիքը հիշյալ հարցի շուրջ համընկնում է իր ներկայացրած քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամների կարծիքներին։Հիշեցնենք` 2021թ–ի մայիս–հունիս ամիսներին լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, որով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է։ Այս գյուղերի բնակիչներն իրենց տները լքել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ։Տավուշի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ–ն հաստատեց
https://arm.sputniknews.ru/20210806/tavushum-kan-adrbejanakan-gyuxer-marzpety-chi-bacarum-vor-dranq-karox-en-poxanakvel-28577138.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27679123_246:124:1504:1067_1920x0_80_0_0_5d610c33503dde7aa44c620de45333a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տավուշ, անկլավ, ադրբեջան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, տավուշ, անկլավ, ադրբեջան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Ընդունելի չէ. իշխող խմբակցության պատգամավորը` Տավուշի անկլավների հանձնման մասին
14:16 09.08.2021 (Թարմացված է: 14:20 09.08.2021) Իշխանական խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ իր արտահայտած կարծիքը համընկնում է իրենց քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամների կարծիքներին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ Տավուշում առկա անկլավների` Ադրբեջանին հանձնելու մասին տարածված լուրերին։
«Ես ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին։ Եվ ՀՀ–ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն»,– ասաց Խաչատրյանը` պատասխանելով խնդրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։
Իշխանական խմբակցության ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ իր արտահայտած կարծիքը հիշյալ հարցի շուրջ համընկնում է իր ներկայացրած քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամների կարծիքներին։
Հիշեցնենք` 2021թ–ի մայիս–հունիս ամիսներին
լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, որով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է։ Այս գյուղերի բնակիչներն իրենց տները լքել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ։