00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահները վարժանքներ են անցկացնում Արցախում

© Photo : Минобороны РоссииРоссийские миротворцы впервые отработали тактику действий «кочующего» миномета в горах Нагорного Карабаха
Российские миротворцы впервые отработали тактику действий «кочующего» миномета в горах Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվել
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահներն ավելի քան 200 ուխտավորների ուղեկցել են Ամարասի վանք - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Ռուս խաղաղապահներն ավելի քան 200 ուխտավորների ուղեկցել են Ամարասի վանք
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայող Իվան Զոլոտարյովը պատմել է իր ծառայության մեկնարկի, Արցախում դիտորդական առաքելություն կատարելու, կենցաղի և հանգստի մասին:
Նա ժամկետային ծառայության է անցել 2017- ին և պայմանագիր կնքել կես տարի անց։ Այս տարվա հունվարին իմացել է ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում Լեռնային Ղարաբաղ գործուղվելու մասին։ Որոշել է կամավոր գործուղվել։ Նախապատրաստությունը 3 ամիս է տևել։
«Մեր ԶՈւ–ն հասարակության մեջ ասոցացվում է հետևյալ արտահայտությամբ` որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,- ասել է Զոլոտարյովը:
Հասնելով Լեռնային Ղարաբաղ՝ զարմացել է ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում հատուկ առաջադրանքների կատարման համար ստեղծված պայմաններից, հանգստի նպատակով կազմակերպված սոցիալական ապահովության մակարդակից ու սպորտով զբաղվելու հարմարություններից։
Российские миротворцы обеспечили безопасность паломников при посещении монастырского комплекса Амарас в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Արցախում հավանական հարձակումները կանխելու համար խաղաղապահները պարապմունքներ են անցկացնում
«Հարազատներս դրական են վերաբերվում իմ մասնագիտության ընտրությանը, ծնողներս հպարտանում են, որ այսքան տարի բանակում եմ ծառայում։ Հայրս զինվորական է, պապս էլ է զինվորական եղել։ Ինձ աջակցեցին Լեռնային Ղարաբաղ գործուղման մեկնելու ընտրության հարցում։ Տեղի բնակչությունը մեզ հարգանքով է վերաբերվում։ Ինքս եմ բազմաթիվ անգամ երախտագիտության խոսքեր լսել տեղի բնակիչներից, որ մենք խաղաղություն ենք ապահովում իրենց տարածքում», - ասել է Իվանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը զինված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
Խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքների կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից պայմաններ:
Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:
Ռուս խաղաղապահներն Արցախում պետք է մնան այնքան, քանի դեռ հիմնախնդիրը չի կարգավորվել  - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Խաղաղապահներն Արցախում պետք է մնան այնքան, քանի դեռ հիմնախնդիրը չի կարգավորվել. Արշակյան
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0