00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
14:05
1 ր
Վարդան Արզաքանյան
Առաջնարհերթ ՄԻԱՎ ստուգում պետք է անցնեն անհայտ անձի հետ անպաշտպան սեռական հարաբերություն ունեցածները․Արզաքանյան
14:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
17:47
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղապահներն Արցախում պետք է մնան այնքան, քանի դեռ հիմնախնդիրը չի կարգավորվել. Արշակյան

Բաժանորդագրվել
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին երկու շաբաթվա աշխատանքներին, քննարկված թեմաներին և այդ համատեքստում Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերին։
Հակոբ Արշակյանի խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է մեկնարկի սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, զորքերը պետք է դուրս բերվեն առաջնագծից ու տարվեն ելակետային դիրքեր, ինչը նշանակում է, որ շփման գծում զինված ուժեր չպետք է լինեն։
Ըստ նրա` առաջարկվող օրակարգն ադրբեջանական կողմը չի պաշտպանում, բայցևայնպես Հայաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանները հաստատվեն ու ճանաչվեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից։
«Մեր մոտեցման համաձայն` սահմանի երկայնքով, հատկապես այն հատվածներում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ, պետք է տեղակայվեն մոնիթորինգային խմբեր կամ համակարգեր, որպեսզի հստակ արձանագրվի, թե բախումները որ կողմից են հրահրվում, որպեսզի դրանց տրվի շատ հստակ գնահատական։ Մենք Մինսկի խմբի համանախագահների հետ փորձելու ենք խաղաղ ճանապարհով, դիվանագիտական ուղիներով լուծել հարցը, որպեսզի էսկալացիա չլինի, բայց պետք է հաշվի առնենք նաև ՊՆ հայտարարությունները, որովհետև ադրբեջանական զինուժը գտնվում է մեր տարածքում, ինչն ապացուցվել է քարտեզների համադրությամբ»,– Sputnik Արմենիային ասաց ԱԺ փոխնախագահը։
Արշակյանի կարծիքով` ադրբեջանական կողմն ի վերջո կմտնի կառուցողական քննարկումների դաշտ, ընդ որում` հնարավորինս շուտ պետք է վերականգնվեն փոխվարչապետների եռակողմ ձևաչափի քննարկումներն ու ապաշրջափակվեն հաղորդակցության ուղիներն ու ենթակառուցվածքները, որպեսզի Հայաստանի շուրջ տնտեսական իրավիճակը փոխվի։
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ռուս խաղաղապահներն Արցախում պետք է մնան այնքան ժամանակ, քանի դեռ հիմնախնդիրը չի կարգավորվել։ Ըստ նրա` Հայաստանը վարչապետի շուրթերով, ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում և հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն այստեղ նույնպես կցուցաբերի պատրաստակամություն բանակցություններն առկա ձևաչափով վերսկսելու համար։
Լրահոս
0