https://arm.sputniknews.ru/20210816/ashxarhn-afxanstanum-ir-apagane-tesel-28687503.html
Շոկ և սարսափ. աշխարհն Աֆղանստանում իր ապագան է տեսել
Շոկ և սարսափ. աշխարհն Աֆղանստանում իր ապագան է տեսել
Sputnik Արմենիա
Աֆղանստանում արխայիկը հաղթեց ժամանակակից քաղաքակրթությանը, և ինչ վերաբերմունք էլ ունենաս Արևմուտքի նկատմամբ, այդ փաստից անհնար է ուրախանալ։ 16.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-16T23:59+0400
2021-08-16T23:59+0400
2021-08-16T23:53+0400
աշխարհ
աֆղանստան
հեղաշրջում
քաբուլ
թալիբներ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0d/28665100_0:45:1600:950_1920x0_80_0_0_54428a8984a6d48191d340916e0acf1c.jpg
Իրինա Ալկսնիս. ՌԻԱ ՆովոստիԴեռ շաբաթ օրը ուշ երեկոյան էին վերլուծաբանները քննարկում, թե որքանով Աֆղանստան վերադարձվող 5 հազար ամերիկացի զինվորականները կկանգնեցնեն թալիբների հաղթական երթը։ Համապատասխան կարգադրությունն արել է Ջո Բայդենը` բացատրելով դա դիվանագիտական անձնակազմի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։Ու թեև ոչ ոք չէր կասկածում, որ Աֆղանստանում իշխանության անցումը «Թալիբան»* շարժմանն ի վերջո անխուսափելի է, տարբեր կարծիքներ էին հնչում, թե որքանով ԱՄՆ նախագահի որոշումը կհետաձգի դա։ Կանխատեսումները տատանվում էին մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։Կիրակի առավոտյան պարզ դարձավ, որ փորձագիտական և կիսափորձագիտական բոլոր այդ կանխատեսումները կարելի է աղբամանը նետել։ Մեկ օրվա մեջ, հաշված ժամերի ընթացքում քսան տարվա ջանքերը, որ Արևմուտքը ծախսել էր «Թալիբանի» դեմ պայքարի և Աֆղանստանի արևմտացման վրա, փոշիացան ու հօդս ցնդեցին։Տեղի ունեցող դեպքերի մասշտաբն ու տեմպն այնպիսին է, որ թեև նման հանգուցալուծումը բոլորի համար վաղուց ակնհայտ էր, այդ օրվա իրադարձությունները շոկի ենթարկեցին, ցնցեցին ու վախ առաջացրին։ Այդ ամենն այնքան ազդեցիկ էր, որ գրեթե թունավոր ու չարախինդ մեկնաբանություններ չհնչեցին Միացյալ Նահանգների հասցեին, որը մեծ ամոթալի ձախողման է ենթարկվում ամբողջ աշխարհի աչքի առաջ։Անկասկած, այստեղ իր դերն է խաղում այն գիտակցումը, թե ով է գալիս ամերիկացիներին փոխարինելու և ինչ սարսափելի հետևանքներ կարող են լինել։ Անկախ նախորդ իշխանություններին ծառայողների նկատմամբ ռեպրեսիաներ չիրականացնելու թալիբների խոստումներից և հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը մեղմելու նրանց հայտարարություններից, Աֆղանստանում հաշվեհարդարներ և մահապատիժներ են սպասվում։ Իսկ աֆղան կանանց ճակատագրին նախկինի պես նախանձել չի կարելի։Արխայիկը հաղթեց ժամանակակից քաղաքակրթությանը, և ինչ վերաբերմունք էլ ունենաս Արևմուտքի նկատմամբ, այդ փաստից անհնար է ուրախանալ։Թեպետ հարցը միայն դաժան և արյունալի աֆղանական իրողությունը և խուլ միջնադար վերադարձող դժբախտ երկրի քաղաքացիների նկատմամբ ունեցած կարեկցանքը չէ։Կիրակի օրվա իրադարձություններն այսքան ցնցող էին նաև այն պատճառով, որ դրանք աշխարհին ակնհայտորեն ցույց տվեցին, թե ինչպիսին կարող է լինել և ինչպիսին ամենայն հավանականությամբ կլինի ԱՄՆ գլոբալ հեգեմոնիայի վերջնական կործանումը։ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի մոտ. Զաս30 տարի առաջ ԽՍՀՄ–ը փլուզվեց, և մինչ օրս մեծ հետաքրքրություն է առաջացնում այն արագությունն ու անողոքությունը, որով այդ օրերին ամեն ինչ տեղի ունեցավ։ Մինչ այդ պահը այն համաշխարհային գերտերություն էր և տիրում էր երկրագնդի կեսին, իսկ մի քանի ամիս անց նրան փոխարինելու եկավ քաոսի մեջ գտնվող և հաճախ արյունով ողողվող նոր պետական միավորումների կոնգլոմերատը։Սովորաբար փորձում են վերլուծել այն պատճառները, որի հետևանքով ամեն ինչ հենց այդպես ստացվեց։ Պատկերավոր նկարագրությունների են դիմում, իբր հզոր, բայց ներսից ամբողջությամբ փտած համակարգի վերաբերյալ, որի ճակատային մասը վերջինն է փլուզվել։Սակայն ավելի կարևոր է այն փաստը, որ երբեմն հենց այդպես է ստացվում. աներեր թվացող համակարգը կայծակնային արագությամբ փլուզվում է հասարակ մարդկանց գլխին` նրանց հնարավորություն չտալով ո՛չ պաշտպանվելու, ո՛չ նախապատրաստվելու ու ամենասարսափելիից խուսափելու համար։ Մարդը պարզապես ավազահատիկ է դառնում, որին պատմական փոթորիկը տանում է բոլոր սարսափների, ավերների և մահերի միջով։Տեղի ունեցող դեպքերն ուղղակիորեն ակնարկում են, որ Միացյալ Նահանգների գլոբալ հեգեմոնական կարգավիճակի կորուստը կարող է հենց այս սցենարով ընթանալ. ոչ թե գերտերության աստիճանական անկում` աշխարհաքաղաքական այլ ուժերի կողմից գործառույթների և լծակների գրավումով, այլ անկառավարելի սրընթաց փլուզում։Վերջին տասնամյակներին Աֆղանստանն իր անհասկանալի կարգավիճակով աշխարհի զգալի մասի պատկերացմամբ դարձել է գրեթե այլմոլորակային տարածք, որն անդադար պատերազմում է և ապրում աբսուրդային հին կանոններով։ Իսկ անհասկանալի հետ դժվար է անկեղծ էմոցիոնալ կապ ունենալ։ Այնպես որ, այնտեղից ստացվող նույնիսկ ամենաողբերգական նորություններն ավանդաբար միայն ֆորմալ արձագանք են առաջացրել. «Այո, սարսափելի է... չմոռանանք թեյի համար թխվածքաբլիթ գնել»։Կիրակնօրյա իրադարձությունները ստիպեցին տարբեր երկրներում ապրող շատ մարդկանց իսկապես հասկանալ աֆղանցիներին և փշաքաղվել։ Նրանց երկրներում «Թալիբան» չկա, սակայն իրենց կյանքում մեծ դեր է խաղում ԱՄՆ–ն։ Ոմանց համար այն առաջատար առևտրային գործընկեր է, մյուսների համար` աշխարհաքաղաքական գերապետ, երրորդների համար օկուպացիոն ուժեր, չորրորդների` աշխարհի գլխավոր արժույթի էմիտենտ, որից է կախված ողջ ազգային տնտեսությունը։Եվ բոլոր այդ երկրներն այժմ չեն կարող չմտածել. իսկ ի՞նչ կլինի, եթե Միացյալ Նահանգների ուժը փլուզվի նույնքան արագ նաև այլ բնագավառներում, և ինչպես դա կանդրադառնա կոնկրետ իրենց վրա։Աֆղանստանի նախագահ Ղանին Ղազախստանում չէ. ԱԳՆ–ն հերքել է լուրերըՄիլիոնավոր մարդիկ այսօր գիտակցեցին, որ նման մասշտաբների աշխարհաքաղաքական աղետները քաղաքական, սոցիալ-տնտեսական և ռազմական ցունամիներ են առաջացնում, որոնք ցրվում են տարբեր կողմեր և կարող են հասնել անգամ ամենաբարեկեցիկ և հանգիստ անկյունները։ Եվ նրանք այս գիտակցումը պրոյեկտեցին սեփական կյանքի վրա։ Ու սարսափեցին։Իսկ Ռուսաստանի համար, որտեղ հասարակության զգալի մասն իր վրա զգացել է Խորհրդային Միության փլուզումը, տեղի ունեցող դեպքերն ակնհայտ նախազգուշացում էին, որ աշխարհին ավելի մեծ աղետ է սպառնում, քան այն, ինչ մենք վերապրել ենք 30 տարի առաջ։ Թեև մեզ համար նաև լավ նորություն կա։Եթե մարդը միայնակ չի կարող խուսափել նման մեծածավալ պատմական մարտահրավերներից, ապա ամբողջական երկրներ նման հնարավորություն երբեմն ունենում են։ Դրա համար ամենից զատ նրանցից պահանջվում է ինքնավար գոյության բարձր մակարդակ, ինչպես նաև մինչև ատամները զինված լինելու հանգամանք։Ինչպես հայտնի է Ռուսաստանում երկուսն էլ առկա են։*Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորում։
https://arm.sputniknews.ru/20210816/afxanstanum-hh-qaxaqacineri-arkayutyan-veraberyal-texekutyun-chka-28683880.html
https://arm.sputniknews.ru/20210816/inqnatiri-groh-hrmshtoc-qabulum-28681507.html
աֆղանստան
քաբուլ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0d/28665100_0:0:1600:1006_1920x0_80_0_0_1cda0da9de90d5323aece9b2132b72ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, աֆղանստան, հեղաշրջում, քաբուլ, թալիբներ, ամն
աշխարհ, աֆղանստան, հեղաշրջում, քաբուլ, թալիբներ, ամն
Շոկ և սարսափ. աշխարհն Աֆղանստանում իր ապագան է տեսել
Աֆղանստանում արխայիկը հաղթեց ժամանակակից քաղաքակրթությանը, և ինչ վերաբերմունք էլ ունենաս Արևմուտքի նկատմամբ, այդ փաստից անհնար է ուրախանալ։
Իրինա Ալկսնիս. ՌԻԱ Նովոստի Դեռ շաբաթ օրը ուշ երեկոյան էին վերլուծաբանները քննարկում, թե որքանով Աֆղանստան վերադարձվող 5 հազար ամերիկացի զինվորականները կկանգնեցնեն թալիբների հաղթական երթը։ Համապատասխան կարգադրությունն արել է Ջո Բայդենը` բացատրելով դա դիվանագիտական անձնակազմի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ու թեև ոչ ոք չէր կասկածում, որ Աֆղանստանում իշխանության անցումը «Թալիբան»* շարժմանն ի վերջո անխուսափելի է, տարբեր կարծիքներ էին հնչում, թե որքանով ԱՄՆ նախագահի որոշումը կհետաձգի դա։ Կանխատեսումները տատանվում էին մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։
Կիրակի առավոտյան պարզ դարձավ, որ փորձագիտական և կիսափորձագիտական բոլոր այդ կանխատեսումները կարելի է աղբամանը նետել։ Մեկ օրվա մեջ, հաշված ժամերի ընթացքում քսան տարվա ջանքերը, որ Արևմուտքը ծախսել էր «Թալիբանի» դեմ պայքարի և Աֆղանստանի արևմտացման վրա, փոշիացան ու հօդս ցնդեցին։
Տեղի ունեցող դեպքերի մասշտաբն ու տեմպն այնպիսին է, որ թեև նման հանգուցալուծումը բոլորի համար վաղուց ակնհայտ էր, այդ օրվա իրադարձությունները շոկի ենթարկեցին, ցնցեցին ու վախ առաջացրին։ Այդ ամենն այնքան ազդեցիկ էր, որ գրեթե թունավոր ու չարախինդ մեկնաբանություններ չհնչեցին Միացյալ Նահանգների հասցեին, որը մեծ ամոթալի ձախողման է ենթարկվում ամբողջ աշխարհի աչքի առաջ։
Անկասկած, այստեղ իր դերն է խաղում այն գիտակցումը, թե ով է գալիս ամերիկացիներին փոխարինելու և ինչ սարսափելի հետևանքներ կարող են լինել։ Անկախ նախորդ իշխանություններին ծառայողների նկատմամբ ռեպրեսիաներ չիրականացնելու թալիբների խոստումներից և հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը մեղմելու նրանց հայտարարություններից, Աֆղանստանում հաշվեհարդարներ և մահապատիժներ են սպասվում։ Իսկ աֆղան կանանց ճակատագրին նախկինի պես նախանձել չի կարելի։
Արխայիկը հաղթեց ժամանակակից քաղաքակրթությանը, և ինչ վերաբերմունք էլ ունենաս Արևմուտքի նկատմամբ, այդ փաստից անհնար է ուրախանալ։
Թեպետ հարցը միայն դաժան և արյունալի աֆղանական իրողությունը և խուլ միջնադար վերադարձող դժբախտ երկրի քաղաքացիների նկատմամբ ունեցած կարեկցանքը չէ։
Կիրակի օրվա իրադարձություններն այսքան ցնցող էին նաև այն պատճառով, որ դրանք աշխարհին ակնհայտորեն ցույց տվեցին, թե ինչպիսին կարող է լինել և ինչպիսին ամենայն հավանականությամբ կլինի ԱՄՆ գլոբալ հեգեմոնիայի վերջնական կործանումը։
30 տարի առաջ ԽՍՀՄ–ը փլուզվեց, և մինչ օրս մեծ հետաքրքրություն է առաջացնում այն արագությունն ու անողոքությունը, որով այդ օրերին ամեն ինչ տեղի ունեցավ։ Մինչ այդ պահը այն համաշխարհային գերտերություն էր և տիրում էր երկրագնդի կեսին, իսկ մի քանի ամիս անց նրան փոխարինելու եկավ քաոսի մեջ գտնվող և հաճախ արյունով ողողվող նոր պետական միավորումների կոնգլոմերատը։
Սովորաբար փորձում են վերլուծել այն պատճառները, որի հետևանքով ամեն ինչ հենց այդպես ստացվեց։ Պատկերավոր նկարագրությունների են դիմում, իբր հզոր, բայց ներսից ամբողջությամբ փտած համակարգի վերաբերյալ, որի ճակատային մասը վերջինն է փլուզվել։
Սակայն ավելի կարևոր է այն փաստը, որ երբեմն հենց այդպես է ստացվում. աներեր թվացող համակարգը կայծակնային արագությամբ փլուզվում է հասարակ մարդկանց գլխին` նրանց հնարավորություն չտալով ո՛չ պաշտպանվելու, ո՛չ նախապատրաստվելու ու ամենասարսափելիից խուսափելու համար։ Մարդը պարզապես ավազահատիկ է դառնում, որին պատմական փոթորիկը տանում է բոլոր սարսափների, ավերների և մահերի միջով։
Տեղի ունեցող դեպքերն ուղղակիորեն ակնարկում են, որ Միացյալ Նահանգների գլոբալ հեգեմոնական կարգավիճակի կորուստը կարող է հենց այս սցենարով ընթանալ. ոչ թե գերտերության աստիճանական անկում` աշխարհաքաղաքական այլ ուժերի կողմից գործառույթների և լծակների գրավումով, այլ անկառավարելի սրընթաց փլուզում։
Վերջին տասնամյակներին Աֆղանստանն իր անհասկանալի կարգավիճակով աշխարհի զգալի մասի պատկերացմամբ դարձել է գրեթե այլմոլորակային տարածք, որն անդադար պատերազմում է և ապրում աբսուրդային հին կանոններով։ Իսկ անհասկանալի հետ դժվար է անկեղծ էմոցիոնալ կապ ունենալ։ Այնպես որ, այնտեղից ստացվող նույնիսկ ամենաողբերգական նորություններն ավանդաբար միայն ֆորմալ արձագանք են առաջացրել. «Այո, սարսափելի է... չմոռանանք թեյի համար թխվածքաբլիթ գնել»։
Կիրակնօրյա իրադարձությունները ստիպեցին տարբեր երկրներում ապրող շատ մարդկանց իսկապես հասկանալ աֆղանցիներին և փշաքաղվել։ Նրանց երկրներում «Թալիբան» չկա, սակայն իրենց կյանքում մեծ դեր է խաղում ԱՄՆ–ն։ Ոմանց համար այն առաջատար առևտրային գործընկեր է, մյուսների համար` աշխարհաքաղաքական գերապետ, երրորդների համար օկուպացիոն ուժեր, չորրորդների` աշխարհի գլխավոր արժույթի էմիտենտ, որից է կախված ողջ ազգային տնտեսությունը։
Եվ բոլոր այդ երկրներն այժմ չեն կարող չմտածել. իսկ ի՞նչ կլինի, եթե Միացյալ Նահանգների ուժը փլուզվի նույնքան արագ նաև այլ բնագավառներում, և ինչպես դա կանդրադառնա կոնկրետ իրենց վրա։
Միլիոնավոր մարդիկ այսօր գիտակցեցին, որ նման մասշտաբների աշխարհաքաղաքական աղետները քաղաքական, սոցիալ-տնտեսական և ռազմական ցունամիներ են առաջացնում, որոնք ցրվում են տարբեր կողմեր և կարող են հասնել անգամ ամենաբարեկեցիկ և հանգիստ անկյունները։ Եվ նրանք այս գիտակցումը պրոյեկտեցին սեփական կյանքի վրա։ Ու սարսափեցին։
Իսկ Ռուսաստանի համար, որտեղ հասարակության զգալի մասն իր վրա զգացել է Խորհրդային Միության փլուզումը, տեղի ունեցող դեպքերն ակնհայտ նախազգուշացում էին, որ աշխարհին ավելի մեծ աղետ է սպառնում, քան այն, ինչ մենք վերապրել ենք 30 տարի առաջ։ Թեև մեզ համար նաև լավ նորություն կա։
Եթե մարդը միայնակ չի կարող խուսափել նման մեծածավալ պատմական մարտահրավերներից, ապա ամբողջական երկրներ նման հնարավորություն երբեմն ունենում են։ Դրա համար ամենից զատ նրանցից պահանջվում է ինքնավար գոյության բարձր մակարդակ, ինչպես նաև մինչև ատամները զինված լինելու հանգամանք։
Ինչպես հայտնի է Ռուսաստանում երկուսն էլ առկա են։
*Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորում։