00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները

© Sputnik / Asatur YesayantsՈստիկանները՝ Երևանի Հերացի փողոցի դիահերձարանի մոտ
Ոստիկանները՝ Երևանի Հերացի փողոցի դիահերձարանի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչու են հարազատներից ոմանք հրաժարվում վերցնել Արցախում զոհված զինծառայողների աճյունները, և ինչպես է անցկացվել ԴՆԹ փորձաքննությունը։
Արցախյան պատերազմի ավարտից արդեն 10 ամիս է անցել։ Պաշտոնական տվյալներով` զոհերի թիվը չի գերազանցում 4 հազարը, բայց այդ թիվը շատերն են կասկածի տակ դնում։ Իրավապաշտպանները խոսում են հարյուրավոր գերիների մասին, անհետ կորած զինվորների ծնողներն էլ թակում են բոլոր հնարավոր պաշտոնյանների դռները` հույս փայփայելով, որ ողջ կամ մահացած, բայց կգտնեն իրենց զավակներին։
Отец погибшего военнослужащего Анании Арамяна Самвел у уголка памяти сыну - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
«Աշխարհն էլ ինձ տան` որդուս չի փոխարինի». 2 մեդալը ձեռքին կանգնած տղամարդու նկարի հետքերով
Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը Sputnik Արմենիային տվյալներ է տրամադրել, որոնց համաձայն` շուրջ 137 աճյուն չեն նույնականացվել և պահվում են Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դիահերձարանում, որտեղ մասնագետները փորձում են ԴՆԹ առանձնացնել լրացուցիչ փորձաքննության համար։
Սակայն նշված աճյունների մի մասը (առողջապահության նախարարությունը չի նշել հստակ թիվը) նույնականացված է և պահվում է դիահերձարանում բոլորովին այլ պատճառով. հարազատները պարզապես հրաժարվում են վերցնել դրանք։

ԴՆԹ–ն համընկել է, բայց...

Արմենը (անունը փոխված է) ժամկետային զինծառայող է եղել։ Ընտանիքը նրա վախճանի մասին իմացել է մարտական ընկերոջից։ Հայրը երկար ժամանակ որդուն փնտրել է դիահերձարաններում, բայց ապարդյուն։ Երբ հույսը գրեթե կորցրել է, նրան զանգել ու հրավիրել են ԴՆԹ հետազոտություն անցնելու։ Կնոջից գաղտնի գնացել է։ Որոշ ժամանակ անց հայտնել են, որ նրա և հունվարին մարտի դաշտում հայտնաբերված աճյուններից մեկի ԴՆԹ–ները համընկնում են։
«Լիովին վստահ լինելու համար կնոջս գենետիկ նյութն էր հարկավոր, միայն այդ ժամանակ հնարավոր կլիներ 100%–ով վստահ լինել։ Բայց նա կրոնական կազմակերպության անդամ է և բժշկական միջամտություն չի ընդունում։ Արդեն մեկ ամիս է` չեմ քնում` իմանալով, որ որդիս սառնարանում է և հուղարկավորված չէ, իսկ ինքը աղոթում է ու պնդում, որ նա գերեվարվել է, թեև որևէ ապացույց չկա», – պատմում է Արմենի հայրը։
Զինվորի հայրը խնդրել է պահպանել աճյունը և նույնիսկ առաջարկել է վճարել դրա դիմաց, բայց նրան վստահեցրել են, որ առանց որևէ վճարի էլ կանեն դա, պատրաստ են սպասել, մինչև կկարողանա համոզել կնոջը։
Նա հստակ որոշել է հուղարկավորել որդուն, և եթե կինը չհամաձայնի, նրանից գաղտնի է անելու...

Հավատում է աչքերին, ոչ թե ԴՆԹ–ին...

Նարեկի աճյունը (անունը փոխված է) հայտնաբերվել է անցած տարվա նոյեմբերին իրականացված որոնողական աշխատանքների ժամանակ։ Մարմինն այն աստիճան է այլանդակված եղել, որ անհնար է եղել ճանաչել. նույնականացրել են համազգեստի գրպանում գտած փաստաթղթերով։ Լիովին համոզվելու համար որոշել են ԴՆԹ փորձաքննություն անցկացնել։
Татул Акопян с супругой Анаит и сыном Монте - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար
Նարեկը ծնողներ չունի, այդ պատճառով եղբայրն է գենետիկ նյութ հանձնել։ Թեստը հաստատել է նրանց ազգակցական կապը, հարազատները պատրաստվել են վերցնել աճյունը, երբ զոհվածի կինը` Անուշը (անունը փոխված է), համացանցում ինչ–որ տեսանյութ է տեսել, որում, նրա համոզմամբ, Նարեկն է եղել։
«Վստահ եմ` ամուսինս ողջ է, իսկ ԴՆԹ հետազոտությունը 100%–անոց արդյունք չի երաշխավորում։ Չէ՞ որ մենք փոքր ազգ ենք, բոլորս` իրար բարեկամ։ Անհարմար է ասել, բայց ի՞նչ իմանանք, կարող է հայրը դավաճանել է մորը և ուրիշից երեխա ունեցել, դրա համար ԴՆԹ–ն համընկել է», – կարծում է Անուշը։
«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց
Նա տեսանյութը ներկայացրել է համապատասխան կառույցներին, աշխատում է իրավապաշտպանների հետ և հուսով է, որ ամուսինը կվերադառնա։ Իսկ աճյունը չի վերցնի, որովհետև չի հավատում, որ դա իր ամուսնունն է, և գուցե այլ մարդիկ են փնտրում այդ աճյունը։ Նարեկի եղբայրը նույնպես հույսը չի կորցրել և չի շտապում վերցնել աճյունը։

ԴՆԹ–ն կա, բայց հավատ չկա...

Արմանի (անունը փոխված է) ընտանիքը մի քանի ամիս փնտրել է իր զինվորին։ Մայրն առաջին իսկ կանչով հանձնել է ԴՆԹ անալիզը։ Պատասխանը դրական է եղել, ընտանիքը պատրաստվել է վերցնել աճյունը, բայց վերջին պահին մայրը սկսել է կասկածել, որ փորձաքննության արդյունքները ճիշտ են։
«Որդիս ցածրահասակ էր, ոտքերը` փոքր։ Իսկ իմ տեսած աճյունի ոտնաթաթը մեծ էր։ Չկարողացա վերցնել», – պատմում է կինը` չբացահայտելով աճյունի զննման հանգամանքները։
Ավելի ուշ հոգեբաններն աշխատել են կնոջ հետ և բացատրել, որ սթրեսային վիճակում կարող էր սխալվել և սխալ գնահատել ոտնաթաթի չափը։ Բայց դեռ չեն կարողացել համոզել նրան։ Մայրը սպասում է հնարավոր բոլոր փորձաքննությունների պատասխաններին։ Եվ եթե ԴՆԹ–ն այլևս ոչ ոքի հետ չհամընկնի, կրկին անալիզ կհանձնի։ Միայն դրանից հետո կվերցնի աճյունը։
«Հասկանում եմ, որ կարող էի սխալվել, բայց ես պետք է հստակ իմանամ, որ դա իմ որդին է։ Իսկ ես դեռ չեմ ուզում հավատալ, որ նա զոհվել է», – ասում է նա։

99,9 % համընկնում

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ Դիանա Հարությունյանը պատմեց, որ պատերազմի առաջին օրերին աշխատանքների ծավալը շատ մեծ էր, բայց բոլորն աշխատում էին առավելագույնս կենտրոնացած` վերստին ստուգելով միմյանց, որպեսզի բացառվի սխալի հավանականությունը։
Гарик Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Հարությունյանը հաստատեց նաև այն տեղեկությունները, որ ծնողներից ոմանք կտրականապես հրաժարվում են անալիզի համար գենետիկ նյութ հանձնել։
«Մենք հայտնում ենք նույնականացման մասին, միայն երբ 99,9% համընկնում կա։ Եղել են դեպքեր, երբ երկրորդ ծնողը հրաժարվել է փորձանմուշ հանձնել։ Եղել է, երբ երկուսն էլ հանձնել են, և համընկնման հավանականությունը բացառվել է», – ասում է նա։
Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին
Ըստ Հարությունյանի` բաժնում մեծ ծավալի աշխատանք է տարվում։ ԴՆԹ անալիզներն անցկացվում են խորը մակարդակով, բայց երբեմն փորձագետները ստիպված են լրացուցիչ աշխատել, քանի որ հարազատները պահանջում են վերստուգել արդյունքները։
Անալիզների հավաստիության մեջ համոզվելու համար ոմանք խորամանկությունների են դիմում` օտար մարդկանց են բերում` հարևաններին կամ ծանոթներին, և ներկայացնում որպես հարազատի։
«Անալիզից հետո հասկանում ենք, որ մեզ խաբել են, բայց մենք ամեն ինչ նորից ենք ստուգում, և դրա վրա շատ ժամանակ է գնում, որը կարող էր կարևոր գործի վրա ծախսվել», – նշում է փորձագետը։
Երբեմն աճյունները տարբեր մասունքներից են «հավաքվել»։ Հարազատները տարել են մարմնի մի մասը, իսկ որոշ ժամանակ անց նույնականացվել է մյուսը։ Կան ծնողներ, որոնք նախընտրում են վերցնել այն ամենը, ինչ այդ պահին նույնականացված է։ Ոմանք հույս ունեն, որ մարմինն ամբողջությամբ կստանան ու խնդրում են սպասել։
«Ավելի ցավոտ է, երբ շնորհակալություն են հայտնում, քան նախատում են», – եզրափակում է կենսաբանական գիտությունների թեկնածուն։
Լրահոս
0