00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

© Photo : provided by Anahit AlexanyanТатул Акопян с супругой Анаит и сыном Монте
Татул Акопян с супругой Анаит и сыном Монте - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվել
Թաթուլ Կրպեյանի պատվին անվանակոչված հետախույզ Թաթուլ Հակոբյանի ծննդյան օրն է. ընտանիքն առաջին անգամ է այն նշում նրա բացակայությամբ։ Թաթուլը զոհվել է, երբ շրջափակման մեջ գտնվողներին օգնության է շտապել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հակոբյանների ընտանիքում սովորաբար հուլիսի 9-ը սկսում էին տոնել դեռ հուլիսի 8-ի ուշ գիշերից. Թաթուլ Հակոբյանը սիրում էր նշել իր ծննդյան օրը. նախ Թաթուլն ու կինը, իսկ տարիներ անց նրանց փոքրիկը` Մոնթեն, միասին էին անցկացնում ողջ օրը։ Այսօր արդեն միայն հուշ-միջոցառումներ են նախատեսված Թաթուլ Հակոբյանի ծննդյան օրվա կապակցությամբ. 44-օրյա պատերազմում զոհված հրազդանցի հետախույզը կդառնար 27 տարեկան։

© Photo : provided by Anahit AlexanyanԹաթուլ Հակոբյանը` զինվորական ծառայության ժամանակ
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թաթուլ Հակոբյանը` զինվորական ծառայության ժամանակ

2 տարեկան Մոնթեն, որին այդպես են կոչել Մոնթե Մելքոնյանի պատվին, ուրախ ձայներ արձակելով շրջում է տանն ու ուշադիր մեզ զննում` այս ինչ նոր մարդիկ են եկել։ Մոնթեն մարդամոտ է, անմիջապես ընկերանում ենք։ Փոքրիկը դեռ չի խոսում` միայն «մամա, պապա» է ասում. Մոնթեն «պապա» սկսել է ասել հոր զոհվելուց օրեր անց։ Փոքրիկ տղան փաթաթվում է մորը` Անահիտին, ձեռքը համբուրում ու խաղալ ուզում, բայց նրան սենյակից կարճ ժամանակով դուրս են տանում, մինչև կզրուցենք մայրիկի հետ։ Վերացած սկսում եմ լսել մի չտեսնված սիրո պատմություն։

© Sputnik / Andranik GhazaryanԹաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն

Թաթուլն ու Անահիտը ծանոթացել են դպրոցական տարիներին. Թաթուլը զուգահեռ դասարանում է սովորել և Անահիտին տեսնելուն պես` սիրահարվել։ Նա ամեն ինչ արել է` Անահիտի ուշադրությունը գրավելու համար, անգամ դասարանն է փոխել։

«Ինձ խոստովանել էր, որ սիրահարվել է ու անընդհատ մեր դասարան էր գալիս։ Մի օր էլ եկել ու իմ հետևում էր նստել, և երբ զանգը հնչեց, ես ջղայնացած ասացի, որ արդեն կարող է գնալ, բայց նա հանգիստ պատասխանեց, որ այսուհետ մեր դասարանից է ինքը։ Բոլորը զարմացել էին` ինչու է նա իր պատմության հոսքը փոխել և լեզվաբանության հոսք եկել»,–պատմում է Անահիտը։

© Sputnik / Andranik GhazaryanԹաթուլ Հակոբյանի կինը` Անահիտը
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թաթուլ Հակոբյանի կինը` Անահիտը

Ապա` Թաթուլը ֆիզկուլտինստիտուտ է ընդունվել` ձյուդոյով զբաղվել, իսկ Անահիտը լեզվաբանական գծով է շարունակել կրթությունը։ Չնայած դրան, Թաթուլը մասնակցում էր նաև Անահիտի դասախոսություններին. պատմության դասախոսի սիրտը Թաթուլը «շահել» էր` ասելով, որ իրեն շատ հետաքրքիր է առարկան և դրա մատուցման ձևը, ինչի համար էլ միշտ ներկա էր լինում դասին։ Չնայած Թաթուլի ջանքերին, Անահիտը միայն ուսման վերջին տարում է որոշել շփվել նրա հետ ու անմիջապես սիրահարվել է։

Կինը հուզվում է` մի դրվագ կա, որը մինչ օրս հիշում է. Թաթուլը միշտ ինչ-որ պատճառ էր գտնում Անահիտի հետ խոսելու համար։ Մի օր, երբ Անահիտի գրպանից կոպեկ է ընկել, Թաթուլն այն վերցրել ու փորձել է նրան տալ, բայց Անահիտը չի վերցրել` մտածելով, որ ուղղակի կրկին խոսեցնում է իրեն։ Վերջերս ամուսնու դրամապանակում առանձին դրված մի տեղ տեսել է այդ կոպեկը...

© Photo : provided by Anahit AlexanyanԹաթուլի և Անահիտի հարսանիքը
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թաթուլի և Անահիտի հարսանիքը

Թաթուլն Անահիտին ամուսնության առաջարկություն է արել Արագածի գագաթին։ Իբրև թե արշավի է տարել նրան, բայց ընկերներին ասել է, որ ամեն ինչ նախապատրաստեն վերևում։ «Ճանապարհի կեսից արդեն հոգնել էի, ասում էի` դուք բարձրացեք, ես ձեզ կսպասեմ, բայց չկարողացա համոզել։ Հետո, երբ տեղ հասանք, Թաթուլն ինձ առաջարկություն արեց»,-պատմում է Անահիտը և թաց աչքերով ժպտում։

Ապրիլյան պատերազմին Թաթուլը որպես կամավոր մեկնել է Արցախ։ Ապրիլյանից վերադառնալուց հետո նա որոշել է` զինվորական է դառնալու. 2016 թվականից աշխատանքի է անցնել ՊՆ-ում՝ որպես հետախույզ ծառայելով հատուկ ջոկատում:

© Photo : provided by Anahit AlexanyanԹաթուլ Հակոբյանը` զինվորական ծառայության ժամանակ
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թաթուլ Հակոբյանը` զինվորական ծառայության ժամանակ

Կինն ասում է` երբեք չի զգացել, որ Թաթուլը զինվորական է, քանի որ ընկերների միջոցով լուծել է ցանկացած հարց, անգամ ամենափոքր կենցաղային խնդիրները։ Անահիտը հիշում է` մի անգամ ամուսնու հետ հեռախոսազրույցում ասել է, որ փոքրիկն արթնանալուն պես ուզում է խանութ գնալ` ալյուր և աղ գնելու։ Կարճ ժամանակ անց Թաթուլի ընկերներից մեկն ալյուրով ու աղով եկել է Անահիտի բնակարան։

© Photo : provided by Anahit AlexanyanԹաթուլն ու Անահիտը
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թաթուլն ու Անահիտը

«Թաթուլը շատ ուշադիր և հոգատար ամուսին էր, նաև ռոմանտիկ էր։ Ոչ մի ծնունդ կամ առիթ բաց չէր թողնում` եթե անգամ ծառայության էր լինում, ընկերների միջոցով ծաղիկներ էր ուղարկում։ Հիմա նրա կարիքը շատ եմ զգում, այդ բացը չի լրացվում. ասում են` որդիս կլրացնի այդ տեղը, բայց այդպես չէ` Մոնթեն ուղղակի ինձ հույս է տալիս ապրելու»,–ասում է Անահիտն ու հիշում` պատերազմը սկսվելուց 2 օր առաջ ամուսիններով երազանք էին պահել, որ աղջիկ ունենան։

«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը

2020-ի սեպտեմբերին Թաթուլը, երբ դիրքերից տուն է վերադարձել, կնոջ և երեխայի հետ շատ արագ կազմակերպել է, որ հանգստանալու գնան։ Անահիտն ասում է` այդ օրերին ամուսինն իրեն տարօրինակ բաներ էր ասում` «եթե ես չլինեմ» նախաբանով սկսվող։ Կինը, սակայն, դրանց շատ ուշադրություն չի դարձրել, չնայած ներքուստ մի բան կրծել է հոգին։ Անահիտն ասում է` այդ օրերին շրջել են Հայաստանի տարբեր քաղաքներով, ամեն ինչ շատ լավ էր, սակայն մի միտք իրեն հանգիստ չի թողել` կարո՞ղ է արդյոք երջանկությունն այսքան կատարյալ լինել։

© Photo : provided by Anahit AlexanyanԹաթուլ Հակոբյանի ընտանիքը
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թաթուլ Հակոբյանի ընտանիքը

Սեպտեմբերի 25-ին, երբ տուն են վերադարձել, տագնապ է հնչել ու Թաթուլը մեկնել է Արցախ։ Երբ պատերազմը մեկնարկել է, Անահիտն առաջին օրերին սպասել է, որ Ապրիլյանի պես այն շուտով կավարտվի, սակայն օրեր անց պատերազմի ծավալները հասկանալով` սկսել է խուճապի մատնվել ու դրանից առողջական խնդիրներ ունենալ։

«Թաթուլն ամեն զանգելիս միշտ հիշեցնում էր, որ դեղերս խմեմ ու շատ չանհանգստանամ։ Ես չգիտեի, թե ինչ գործերի մեջ է նա, քանի որ միշտ ասում էր, թե հանգիստ տեղում է, բայց ճիշտ հակառակն է եղել։ Ադրբեջանցիների թիրախում է միշտ եղել` 3 անգամ հրաշքով է փրկվել. մի դեպքում, օրինակ, երբ փորձել են Թաթուլին սպանել, պայթել է ամեն ինչ` նրա հեռախոսը, զինվորական գլխարկը, արտահագուստը, բայց նա վնասվածք չի ստացել»,–պատմում է Անահիտը։

Уголок памяти погибшего военнослужащего Артема Захаряна - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին

Սակայն հոկտեմբերի 19-ին Թաթուլին բախտը չի ժպտացել. 300 հոգանոց խմբին հրամանատարն ասել է, որ պետք է հատուկ առաջադրանք կատարեն. առաջադրանքի վայրից վերադարձի հնարավորության հույսը 1 տոկոս է եղել, քանի որ տարածքն արդեն գրավված էր։ Թաթուլն առաջինն է ոտքի կանգնել ու ասել, որ պատրաստ է կատարել այդ առաջադրանքը։ Նա ասել է` թշնամու ոտքն Արցախից պետք է կտրվի։ Թաթուլին են միացել նրա 3 մտերիմ ընկերները, որոնցից մեկն ասել է, թե ընկերովի մահը հարսանիք  է։ Թաթուլին ու նրա ընկերներին ևս 4 տղաներ են միացել և 8-ով մեկնել են։ Թշնամու ԱԹՍ–ն թիրախավորել է մեքենան և հարվածել. Թաթուլն ու իր երեք ընկերները զոհվել են...

«Պատմում են, որ առաջադրանքի գնալիս ողջ ճանապարհին Թաթուլը երգել ու ոգևորել է մյուսներին։ Իսկ դեպքից րոպեներ առաջ նաև ասել է, որ երբեք նման բան չի արել, բայց ուզում է աղոթեն բոլորով։ Մինչև առաջադրանքի գնալը Թաթուլն ինձ sms էր գրել. «Մոնթեին իմ տղա կմեծացնես։ Ես ձեզ շատ եմ սիրում, դուք իմ հրեշտակներն եք»։ Վախեցա նամակից ու զանգեցի անմիջապես, բայց արդեն անհասանելի էր...»,–պատմում է Անահիտը։

Իսկ հատուկ առաջադրանքի մասին, որի ժամանակ էլ թիրախավորել են Թաթուլին, Անահիտը շատ բան չգիտի, քանի որ ամուսնու` պատերազմի ժամանակ արված գործողությունները գաղտնի են։ Միայն հայտնի է, որ պետք է շրջափակման մեջ գտնվող մեր զինվորներին հանեին։ Անահիտը գիտի` ամուսինը մի շարք հերոսություններ է արել, քանի որ բազմաթիվ զինվորներ են եկել ու շնորհակալություն հայտնել` ասելով, որ հենց Թաթուլն է շրջափակման մեջ գտնվելու ժամանակ փրկել նրանց կյանքը, սակայն շատ մանրամասներ չեն հայտնել։

© Sputnik / Andranik GhazaryanԱնահիտն ու Մոնթեն
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Անահիտն ու Մոնթեն

Կինն այժմ ամուսնու մասին գիրք է գրում, ինչի համար իրեն ինֆորմացիա է պետք, սակայն ասել են` 100 տարի անց կարող են որոշ մանրամասներ տրամադրել։ «Եթե ուզում ես որևէ մեկին  հերոսացնել, պետք է հիմնավորես, իսկ մեր դեպքում շատ դժվար է, քանի որ չի տրամադրվում շատ ինֆորմացիա։ Ես միայն կարողացա ընկերների պատմածների հիման վրա փոքրիկ ֆիլմ նկարել` օպերատոր Մուշեղ Բարբարյանի օգնությամբ»,–ասում է Անահիտը։

Ի դեպ, ֆիլմը կցուցադրվի այսօր, Հրազդանի դրամատիկական թատրոնում կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում։

© Sputnik / Andranik GhazaryanՊապիկը ճոճում է փոքրիկ Մոնթեին
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Պապիկը ճոճում է փոքրիկ Մոնթեին

Մինչ զրուցում ենք Անահիտի հետ, փոքրիկ Մոնթեն խաղերից հոգնած նորից ներս է վազում, գալիս մեզ մոտ։ Խաղում եմ փոքրիկի հետ, ասում, թե ինչ մարդամոտ է, ի պատասխան Անահիտը ժպտում է` միշտ չէ։ Մայիսի 13-ին` իր ծննդյան օրը, փոքրիկ Մոնթեն անտրամադիր է  եղել, բոլոր հյուրերին ձեռքերով փորձել հասկացնել, որ գնան։ Ընտանիքը չնայած չի նշել փոքրիկի ծննդյան օրը, սակայն Թաթուլի ընկերներն այցելել են ու արդյունքում Մոնթեն 7 տորթ է ունեցել։ Մայրը պատմում է` չնայած որդին սիրում էր մոմերը փչել, բայց այդ օրն անտրամադիր էր, տորթերին մոտ չի եկել։

© Photo : provided by Anahit AlexanyanԹաթուլ Հակոբյանի նկարը Հրազդանի դպրոցներից մեկի պատին
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թաթուլ Հակոբյանի նկարը Հրազդանի դպրոցներից մեկի պատին

Պարզվում է` փոքրիկը հայրիկի հետ շատ կապված էր. Թաթուլի հետ կատարված դեպքից հետո 3 օր ոչինչ չի կերել։ Մինչ Մոնթեն խաղում է մեր լուսանկարչի ապարատով, մայրը շշուկով պատմում է` Հրազդանի դպրոցներից մեկի պատին Թաթուլին են նկարել, ամեն անգամ այդ տարածքով անցնելիս փոքրիկ Մոնթեն «պապա՜» ասելով ստիպում է, որ «հայրիկի մոտ» տանեն իրեն։

© Photo : provided by Anahit AlexanyanԹաթուլ Հակոբյանը որդու` Մոնթեի հետ
Թաթուլ Հակոբյանը որդու` Մոնթեի հետ - Sputnik Արմենիա
1/4
Թաթուլ Հակոբյանը որդու` Մոնթեի հետ
© Sputnik / Andranik GhazaryanԹաթուլ Հակոբյանի կինը` Անահիտը
Թաթուլ Հակոբյանի կինը` Անահիտը - Sputnik Արմենիա
2/4
Թաթուլ Հակոբյանի կինը` Անահիտը
© Sputnik / Andranik GhazaryanԹաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն
Թաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն - Sputnik Արմենիա
3/4
Թաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն
© Sputnik / Andranik GhazaryanԹաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն
Թաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն - Sputnik Արմենիա
4/4
Թաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն
1/4
Թաթուլ Հակոբյանը որդու` Մոնթեի հետ
2/4
Թաթուլ Հակոբյանի կինը` Անահիտը
3/4
Թաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն
4/4
Թաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն
Լրահոս
0