00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան հարձակվել է «Գազպրոմի» վրա Եվրոպայի միջոցով

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОАО "Газпром"
ОАО Газпром - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Բաժանորդագրվել
Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորը (ՈւԳՏՀՕ) «Գազպրոմի» գործողությունների պատճառով դիմել է ԵՄ–ի իշխանություններին։ ՈւԳՏՀՕ–ի կարծիքով` ռուսական կորպորացիան դատարկում է Եվրոպայում իր ստորգետնյա պահեստները, որպեսզի չընդլայնի տարանցումը Ուկրաինայով։ Կիևում կարծում են, որ իրավիճակին պետք է միջամտի ԵՄ հակամենաշնորհային մարմինը։
Газопровод высокого давления - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայմանագիրը․ Նովակ
Ընկերությունում նշում են, որ «Յամալ–Եվրոպա» երթուղու և «Հյուսիսային հոսք -1»–ի կասեցման պատճառով ԵՄ երկրները հուլիսին շուրջ 2 մլրդ խմ գազ պակաս են ստացել։
«Եվրոպացիներին չստացված գազի ծավալները փոխհատուցելու և միևնույն ժամանակ Ուկրաինայով լրացուցիչ տարանցում չավելացնելու համար «Գազպրոմը» դատարկում է գազի ստորգետնյա պահեստները (ԳՍՊ) Եվրոպայում։ GIE–ի տվյալներով` Եվրոպայում գազի քիչ պաշարները հենց ստորգետնյա պահեստներում են, որոնք վերահսկվում են «Գազպրոմի» կողմից։ Այսպես, օրինակ, Գերմանիայում ԳՍՊ-ի Astora օպերատորի (պատկանում է «Գազպրոմին») մոտ հագեցվածության մակարդակը 13%–ից պակաս է, մյուս օպերատորների մոտ` միջինում 63%։ Ավստրիայում Astora–ի և GSA–ի (պատկանում է «Գազպրոմին») մոտ` 14%, այլ օպերատորների մոտ` 48%։ Նույնիսկ այսօր «Գազպրոմը» գազ է վերցնում պահեստներից իր պայմանագրերի կատարման համար։ Հետևաբար, Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստներում գազի դեֆիցիտը հիմնականում արհեստական է և գնաճի հիմնական պատճառը չէ», – հայտարարել է ՈւԳՏՀՕ գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը։
Հասկանալի է, որ տվյալ դեպքում Ուկրաինան գրեթե նույն դերն է կատարում, ինչ ցածր դիրք ունեցող շունը ոհմակում. չէ՞ որ տրամաբանության համաձայն գազի կիսատ մատակարարումների (եթե նման բան կա իրականում) համար դժգոհություններ պետք է հայտնեին եվրոպացիները, որոնք չեն ստացել այն։ Բայց հարցն այն է, թե որքանով են այդ դժգոհությունները հիմնավորված։
2022 թվականից Հայաստանում գազի բաժանորդների համար ճշտիչներ կտեղադրվեն
Սկսենք նրանից, որ «Գազպրոմը» ընթացիկ տարվա 7 ամիսների արդյունքով անցած տարվա համեմատ 23%–ով ընդլայնել է գազի մատակարարումը հեռավոր արտասահման։ Թեպետ այստեղ հաշվի է առնվել նաև դեպի Թուրքիա մի քանի անգամ ավելացած մատակարարումները։ Բայց հենց ԵՄ էլ մատակարարումներն ավելացել են շուրջ 20%–ով։ Այնպես որ, չի կարելի «Գազպրոմին» մեղադրել մատակարարումների կրճատման մեջ։ Իսկ ահա ԵՄ գազի մյուս խոշորագույն մատակարարողները կրճատել են դրանք։ Դա և՛ Նորվեգիան է, որը պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ է իրականացնում իր արդյունաբերական ենթակառուցվածքում, և՛ Ալժիրը, որը գազատարի միջոցով պատշաճ կերպով գազ է մատակարարում Եվրոպա, բայց հեղուկն ուղղել է Ասիա, որտեղ այն զգալիորեն ավելի թանկ է վաճառվում։ Ե՛վ հատկապես Քաթարը, որն է՛լ ավելի շատ է թեքվել դեպի Ասիա։ Բացի այդ, ամերիկյան հեղուկ գազն էլ է այնտեղ գնում։ Նաև կրճատվում է ներեվրոպական արդյունահանումը, քանի որ աստիճանաբար փակվում է Գրոնինգեն եվրոպական խոշորագույն գազի հանքավայրը։
Իրադարձությունների տրամաբանության համաձայն` գազի դեֆիցիտի պատճառով եվրոպական շուկայում դրա գների բարձրացման համար դժգոհություններ է պետք ներկայացնել հենց այդ մատակարարողներին։
Газопровод высокого давления - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
Անհիմն են դժգոհությունները նաև ուկրաինական ԳՏՀ–ով մատակարարումների «չավելացման» վերաբերյալ։ «Գազպրոմն» ու «Նավթագազը» այս տարի 40 մլրդ խմ գազի տարանցման պայմանագիր ունեն, կարելի է ասել «Գազպրոմի» համար ստրկական «Մատակարարի՛ր կամ վճարի՛ր» բանաձևով։ Տեսականորեն «Գազպրոմը» կարող է նույնիսկ չմատակարարել, այլ միայն վճարել, և նույնիսկ այդ դեպքում պայմանագրի խախտում չի լինի։ Սակայն ընկերությունը գազը մատակարարում է պայմանավորված ծավալներով և նույնիսկ ավելի։ Առաջին կիսամյակի ընթացքում «Գազպրոմը» Ուկրաինայով տարանցմամբ 21.7 մլրդ խմ գազ է մատակարարել, պայմանավորված 20 մլրդ–ի փոխարեն։ Այո, դա ավելի քիչ է, քան անցած տարվա առաջին կիսամյակում (24.9 մլրդ խմ), բայց այն ժամանակ, պայմանագրի համաձայն, մեկ տարվա ընթացքում այն պետք է մատակարարեր կամ վճարեր 65 մլրդ խմ–ի տարանցումը։ Միանգամից նշենք. ողջ ծավալը չի մատակարարել, բայց տարանցումը վճարել է բոլոր 54 մլրդ խմ–ի համար` առանց դժգոհելու։
Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից
Առաջին կիսամյակում միջինում մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայով տարանցումը կազմել է 3,62 մլրդ խմ։ Հուլիսին, որի համար ուկրաինական կողմը առանձնակի դժգոհություններ է հայտնում, մատակարարման ծավալները նույնիսկ ավելի բարձր են եղել` 3,85 մլրդ խմ։ Պայմանագրում նշված նվազագույն ծավալից ավել մատակարարում իրականացնելու համար «Գազպրոմը» ստիպված է լրացուցիչ հզորություններ ձեռք բերել։ Ընդ որում ավելի բարձր գնով` ուկրաինական ԳՏՀ–ի լրացուցիչ հզորությունները մեկ ամսով ամրագրելու համար պայմանագրային հիմնական արժեքից 20%–ով թանկ պետք է վճարես։
Այնուամենայնիվ կորպորացիան պատշաճ կերպով օրական 15 մլն խմ–ի լրացուցիչ պինդ հզորություններ է ամրագրում։ Բացի այդ, ՈւԳՏՀՕ–ն ամեն ամիս աճուրդի է հանում նաև օրական 64 մլն խմ–ի ընդհատվող լրացուցիչ հզորություններ։ Տարբերությունն այն է, որ ընդհատվող հզորությունների ամրագրման դեպքում ՈւԳՏՀՕ–ն տարանցումն իրականացնում է՝ կախված իր հնարավորություններից, առանց անհապաղ մատակարարման հաստատուն երաշխիք ունենալու։ Բնականաբար եվրոպական պրակտիկայում նման հզորությունները աճուրդի են հանվում զեղչով։ Սակայն Կիևը համառորեն նույն գնով է անում, ինչ և պինդ հզորությունները, իսկ «Գազպրոմը» ոչ պակաս համառորեն աճուրդների չի ներկայանում։ Ինչից հետո ՈւԳՏՀՕ–ն ամեն անգամ հայտարարություններ է անում ռուսական գործընկերոջ դավերի մասին։
Армен Манвелян  - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2019
ՌԱԴԻՈ
Մանվելյան. «Եվրոպական գազի շուկան գերհագեցած է, դժվար որևէ երկիր կարողանա այնտեղ «խցկվել»»
ՈւԳՏՀՕ–ի մեկ այլ դժգոյությունը կապված է Եվրոպայում «Գազպրոմի» ստորգետնյա պահեստների թույլ հագեցվածության հետ։ Թեև բոլորովին հասկանալի չէ, թե ինչ կապ ունի ուկրաինական օպերատորը դրանց հետ։ Ուկրաինայում ստորգետնյա պահեստների առավելագույն հագեցվածությունը տարեցտարի թռչկոտում է գրեթե երկու անգամ։ Սակայն դրա հետ կապված հիստերիաներ ո՛չ ռուսական գազի ընկերությունները, ո՛չ էլ եվրոպական սպառողները չեն սկսում։ «Գազպրոմը» գազի պահպանման սեփական եվրոպական հզորություններն օգտագործում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու, և այնպես, որ դա թույլ տա կատարել սպառողին գազ հասցնելու պայմանագրային պարտավորությունները, և այդ թեման ընդհանրապես որևէ մեկին չպետք է վերաբերվի։
Սակայն նույնիսկ այն դիտարկելու պարագայում, կա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են «Գազպրոմի» եվրոպական պահեստներն այդքան քիչ լցված։ 2020/2021 աշուն–ձմեռ սեզոնին ռուսական ստորգետնյա պահեստներից ռեկորդային 60.6 մլրդ խմ գազ է հանվել։ Այն դեպքում, երբ ընկերությունը ձմեռ է մուտք գործել 72,3 մլրդ խմ պահուստով։ «Գազպրոմի» ծրագրերի համաձայն` ջեռուցման նոր սեզոն այն պետք է դուրս գա 72,6 մլրդ խմ պահուստով։ Լրիվ բնական է, որ ռուսական պահեստների համալրումը նրա համար առաջնահերթ է և իրականացվում է առաջնահերթ կարգով։ Այնպես որ, եվրոպական ստորգետնյա պահեստները պարզապես ստիպված կլինեն սպասել։ Ինչ վերաբերում է այնտեղից ամռանը գազ հանելուն, դա էլ կարող է լինել. չէ՞ որ ոչ ոք վթարից երաշխավորված չէ։
Бундестаг - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Եվ ժողովուրդը սկսեց հիասթափվել նրանից. «Հյուսիսային հոսք-2»–ի թշնամին պարտվում է ԳԴՀ–ում
Մի խոսքով` ՈւԳՏՀՕ–ի դժգոհությունները «Գազպրոմի» նկատմամբ անհեթեթ և ծիծաղելի են։
Սակայն դա թուլանալու առիթ չէ։ «Նավթագազի» դժգոհությունը՝ կապված 2009 թվականի տարանցման պայմանագրով «Գազպրոմի» կողմից կիսատ մատակարարումների հետ, նույնպես անհեթեթ և ծիծաղելի էր. չէ՞ որ պայմանագիրը «մատակարարի՛ր կամ վճարի՛ր» բանաձև չէր նախատեսում։
Սակայն արդյունքում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը քաղաքական որոշում կայացրեց, որն ապացուցում էր այդ անհեթեթ դժգոհությունների արդարացիությունը, իսկ որն ամենակարևորն է` մասամբ Ռուսաստանի վրա թողնելով Ուկրաինայի ապահովումը («Գազպրոմը» 2019 թվականի վերջին «Նավթագազին» 2.9 մլրդ դոլար է փոխանցել, որոնք գրեթե ամբողջ ծավալով նրա կողմից փոխանցվել է Ուկրաինայի պետբյուջե)։ ԵՄ հակամենաշնորհային մարմինների կողմից կրկին նման հնարքի դիմելու փորձը բացառել, հավանաբար, չի կարելի։ 
Լրահոս
0