Արմեն Մանվելյան. «Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում խոսել իրանական գազի ինչ-որ անհայտ ուղղությամբ տարանցման մասին, կարծում եմ՝ լուրջ չէ»
Ըստ Մանվելյանի, Եվրամիությունն առանձնապես երբեք ցանկություն էլ չի հայտնել իրանական գազը գնել, բացի այդ, եվրոպական գազի շուկան գերհագեցած է, և դժվար թե որևէ երկիր կարողանա այնտեղ «խցկվել»։
«Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացման դանդաղ ընթացքի պատճառը 3-րդ բարձրավոլտ ցանցի կառուցումն է»,-համոզված է մասնագետը։
Նրա խոսքով, եթե լիներ այդ 3-րդ բարձրավոլտ էլեկտրակայանը, այն հնարավորություն կտար ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել դեպի Իրան, ինչն էլ կնպաստեր այդ երկրից գազի ավելի մեծ ծավալների ներմուծմանը։