Հայաստանում ավելի քան 5 տարի գործող արտոնությունը շուտով կվերանա։ Կառավարությունն այսօր որոշեց, որ Երևանում բնակարան գնողներին այլևս չեն վերադարձնի եկամտահարկը։ Բայց դա կարվի աստիճանաբար։
Իշխանությունը համոզված է, որ այս արտոնության վերացումից հետո կառուցապատման աշխատանքները կսկսեն թափ առնել Երևանից դուրս։
Այժմ ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 000-ը, որոնց միայն 7 տոկոսն է բնակարաններ գնել մարզերում։
Կառավարությունը նախատեսում է սոցիալական հիփոթեքի համակարգ ներդնել Հայաստանում