https://arm.sputniknews.ru/20210812/adrbejany-banakcum-e-israyelic-2-mlrd-dolar-arjoxutyamb-zenqer-gnelu-shurj-28647460.html
Ադրբեջանը բանակցում է Իսրայելից 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ. ԶԼՄ
Ադրբեջանը բանակցում է Իսրայելից 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Բաքուն իսրայելական սպառազինությունը լայնորեն կիրառել է արցախյան պատերազմի ընթացքում։ 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T17:05+0400
2021-08-12T17:05+0400
2021-08-12T17:17+0400
աշխարհ
ադրբեջան
իսրայել
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/1717/93/17179361_0:0:1600:901_1920x0_80_0_0_13750a492e24af6f67e19be44c1d3454.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական իշխանությունները բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ, գրում է իսրայելական «Իսրայել հայոմ» թերթը:Մատնանշվում է երկու հիմնական գործոն, որոնց պատճառով Բաքուն փորձում է բանակը հզորացնել իսրայելական սպառազինությամբ։ Առաջինը իբր վերաբերում է Հայաստանի հետ սահմանին հաճախակի դարձած փոխհրաձգություններին, որոնք կարող են վերաճել Ղարաբաղում նոր պատերազմի։ Երկրորդը՝ անցած պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումն է։Ադրբեջանում արդեն կան իսրայելական պաշտպանական ընկերությունների զարգացման կենտրոններ։ Իսրայելական ընկերությունները բոլոր ոլորտներում ՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, զգալի մասնակցություն են ունենում Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին։Նշվում է, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է դեսպանատուն բացել Իսրայելում։Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://arm.sputniknews.ru/20210811/adrbejany-mot-5-jam-krakel-e-erasxi-hatvatsum-texakayvats-haykakan-dirqeri-uxxutyamb-28641674.html
https://arm.sputniknews.ru/20210811/rusastany-patraste-sharunakel-ajakcel-haykakan-banaki-ardiakanatsmany-shoygu-28634216.html
ադրբեջան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1717/93/17179361_177:0:1600:1067_1920x0_80_0_0_72bef6b264680ae268fa9fe287a4731d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, ադրբեջան, իսրայել, զենք
աշխարհ, ադրբեջան, իսրայել, զենք
Ադրբեջանը բանակցում է Իսրայելից 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ. ԶԼՄ
17:05 12.08.2021 (Թարմացված է: 17:17 12.08.2021) Բաքուն իսրայելական սպառազինությունը լայնորեն կիրառել է արցախյան պատերազմի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական իշխանությունները բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ, գրում է իսրայելական «
Իսրայել հայոմ» թերթը:
Մատնանշվում է երկու հիմնական գործոն, որոնց պատճառով Բաքուն փորձում է բանակը հզորացնել իսրայելական սպառազինությամբ։ Առաջինը իբր վերաբերում է
Հայաստանի հետ սահմանին հաճախակի դարձած փոխհրաձգություններին, որոնք կարող են վերաճել Ղարաբաղում նոր պատերազմի։ Երկրորդը՝ անցած պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումն է։
Ադրբեջանում արդեն կան իսրայելական պաշտպանական ընկերությունների զարգացման կենտրոններ։ Իսրայելական ընկերությունները բոլոր ոլորտներում ՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, զգալի մասնակցություն են ունենում Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Նշվում է, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է դեսպանատուն բացել Իսրայելում։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։